Design a site like this with WordPress.com
Get started

Կղզի

Առաջադրանք

  1.  Բնապահպանական ի՞նչ խնդիրներ տեսաք մուլտֆիլմում
  1. Նավերը, որոնք աղտոտում են օդը:
  2. Նավերը որոնք տեղափոխում են՝ մեկ սովորական մեքենաներ, մեկ ջարդված մեքենաներ:
  3. Մարդիկ կտրեցին և տարան կղզիի վրայի միակ ծառը:
  4. Մարդիկ աղտոտեցին կղզին իրենց աղբով:
  5. Ջուրը կեղտոտվեց կղզիից հայտնաբերված նավթից:
  1. Գրել փոքրիկ վերլուծություն մուլտֆիլմի մասին՝ներկայացնելով բնապահպանական խնդիրներ

Մի մարդուկ միայնակ կղզիում նստած սպասում էր, թե երբ էր անցնելու մի նավ, որը իրեն կտեսնի և կտանի կղզիից: Երբ որ նավերը գալիս էին, նրանք անտարբեր անցնում էին կղզիի կողքով: Մարդուկը սկսում էր անհանգստանալ, որ նրան ոչ ոք չի փրկելու: Մարդուկին բոլորը անտեսում էին և ուշադրություն չէին դարձնում նրան, նույնիսկ երբ որ նրան կղզիի վրա տեսնում էին, մարդիկ իրենց գործերը ավելի էին կարևորում, իսկ մարդուկին փրկելը իրենց պարտականության մեջ չէր մտնում: Կղզին և մարդուկը ուրիշների համար օգուտ բերեցին, սակայն մարդուկին այդպես էլ չէին փրկում և անտեսում էին: Նա տարբերվում էր մնացած բոլոր մարդկանցից: Երբ հետո ուրիշ նավ եկավ, փորեցին կղզին և հայտնաբերեցին այնտեղից նավթ, կղզին ամբողջովին նավթի մեջ կորավ, որը նաև աղտոտեց ջուրը: Մարդուկը իր ողջ հույսը կորցրել էր, երբ որ նրա կողքով՝ փայտից բռնվելով, լողալով, անցնում էր իր նման մի բարի մարդուկ, ում հետ միասին լողալով, մեկ փայտից բռնվելով, գնացին դեպի ցամաք:

  1. Ամփոփմիչ մասում ներկայացրեք ձեր կարծիքը նշված խնդիրների արդիականության և լուծումների մասին
  1. Պետք է նավերը սարքել էլեկտրական և նրանց շարժման միջոցը ավելի էկոլոգիական դարձնել, որպեսզի նրանց ծուխը բնության օդին վնաս չտա:
  2. Մեքենաները տեղափոխելը նույնպես պետք է դարձնել էլեկտրական՝ բնությունը անվնաս պահելու նպատակով:
  3. Պիտի ծառերը վնասելը/կտրելը դադարեցվի, քանի որ բնությանը մեծ վնաս է պատճառում ծառերի բացակայությունը:
  4. Մեր բնությունը աղտոտելը պետք է դադարեցվի: Գոյություն ունեն աղբարկղեր, որոնք ստեղծված են նրա համար, որ պաշտպանենք մեր բնությունը կեղտոտվելուց:
  5. Ջրերից պիտի մաքրվեն բոլոր աղբերը, որոնք կարող են վնասել կենդանիներին, մարդկանց, և շրջակա միջավայրը, ինչպես նաև պիտի մաքրվեն որևէ նավթից աղտոտված հատվածները՝ պահելով մեր ջրերը մաքուր ու անվնաս:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: