Դաս 2: Օրգանական Նյութերի: Սպիտակուցների, ածխաջրերի, լիպիդների բազմազանությունը և ֆունկցիաները:

Բջջի օրգանական նյութերի՝ ածխաջրերի, սպիտակուցների, դրանց կառուցվածքը՝ առաջնային, երկրորդային, երրորդային, չորրորդային կառուցվածք, բնափոխում, ֆունկցիաին:

Բջջի հիմնական օրգանական նյութերից են սպիտակուցները, նուկլեինափփուները, ածխաջրերը և այլն: Բջիջները զանազանվում են տարբեր քանակի օրգանական նյութերի պարունակությամբ: Բջջի օրգանական նյութերից շատերը կենսաբանական պոլիմներն են, որոնք կազմված են կրկնող կառույցներից՝ մոնոմերներից:

Սպիտակուցների կառուցվածքը բավականին բարդ է: Շատ սպիտակուցներ պարունակում են ծծմբի, երկաթի, ցինկի, պղնձի ատոմներ: Բոլոր սպիտակուցները պոլիմերներ են, որոնց մոնոմերները ամինաթթուներն են: Սպիտակուցների մոլեկուլները կարող են լինել տարբեր ձևի՝ պարուրաձև, ծալքավոր կամ գնդաձև:

Սպիտակուցի առաջնային կառուցվածքի առաջացման ընթացքում ամինաթթուները միանում են իրար որևէ ամինաթթվի խմբերի միջև կովպենտ կապի միջոցով, որը կոչվում է պեպտիդային կապ, իսկ առաջացած միացությունը կոչվում է պեպտիդ:

Պոլիպեպտիդային շղթան սպիտակուցի առաջնային կառուցվածքն է: Պոլիպեպտիդային շղթան այնուհետև պարուրաձև ոլորվում է և առաջացնում երկրորդային կառուցվածքը: Հետո այն ընդունում է իրեն յուրահատուկ տարածական դիրքը՝ ձևավորելով երրորդային կամ չորրորդային կառուցվածքները:

Բջջում և բազմաբջիջ օրգանիզմներում սպիտակուցների նշանակությունը պայմանավորված է վերջիններիս բազմազան և կարևոր ֆունկցիաներով: Նրանք կատարում են կառուցողական ֆունկցիա: Սպիտակուցներից են կառուցված բջիջների բոլոր տեսակի թաղանթները: Բացառիկ է սպիտակուցների կատալիզային ֆունկցիան: Այդպիսի ֆունկցիայով օժտված սպիտակուցները կոչվում են ֆերմենտներ: Սպիտակուցների փոխադրական ֆունկցիան սպահովում է տարբեր նյութերի, ինչպես նաև բջջից դեպի շրջակա միջավայր կամ էլ բջջի ներսում մի տեղից մյուսը տեղափոխումը: Սպիտակուցները ունեն նաև շարժողական ֆունկցիա: Դա այն է, երբ հատուկ կծվող սպիտակուցները մասնակցում են բջիջներին և տարբեր օրգանիզմներին բնորոշ բոլոր տեսակի շարժումներին:

Ածխաջրեր, ճարպեր, դրանց կառուցվածքը:

Բջջում կան ածխաջրեր կամ շաքարներ: Բույսերի բջիջները շատ հարուստ են ածխաջրերով: Կան պարզ և բարդ ածխաջրեր: (Պարզ) Միաշաքար են գլյուկոզը, ռիբոզը, դեզոքսռիբոզը: Երկոու միաշաքարներից կազմված միացությունները կոչվում են երկշաքարներ (բարդ): Ածխաջրերը հիմնականում երկու ֆունկցիա են կատարում՝ կառուցողական և էներգիական:

Լիպիդներն օրգանական նյութերի խումբն են, որոնք չեն լուծվում ջրում, բայց լավ լուծվում են բենզինում և մի շարք այլ օրգանական նյութերում: Ճարպային հյուսվածքների բջիջներում լիպիդների քանակը կարող է հասնել 90%-ի: Լիպիդները տարբերվում են մեծ բազմազանությամբ, դրանցից են ճարպերը և յուղերը: Ճարպերը կարող են լինել ջրի աղբյուր. նրանց վերափոխման արդյունքում առաջանում է մեծ քանակությամբ ջուր, որը կարևոր է երկար ժամանակ առանց ջրի գոյատևող կենդանիների համար:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started