Design a site like this with WordPress.com
Get started

Հասարակական հարաբերություններ

Արդյո՞ք մենք պատասխանատու ենք մեր ընկերների արարքների համար:

Եթե ​​ինչ-որ մեկին դու ընկեր ես անվանում դա նշանակում է, որ նա ինչ-որ տեղ քո կյանքի մասն է կազմում։ Ուստի դու վստահում ես նրան, և նա վստահում է քեզ: Այնուամենայնիվ, իմ կարծիքով, մենք չպետք է պատասխանատվություն ստանձնենք մեր ընկերների վատ գործողությունների համար: Մենք կարող ենք միայն վերլուծել նրանց արած արարքները, փործել հասկանալ դրանց պատճառները, և օգնել նրանց, եթե հնարավոր է։

Արդյո՞ք մենք պարտավոր ենք մեր ընկերներին հետ պահելու սխալներից: 

Եթե ​​իմ ընկերները պատրաստվում են մեծ սխալ թույլ տալ և ես գիտեմ, որ այն ինչ նրանք պատրաստվում են անել վատ հետևանքներիների կհանգեցնի, ես պատրաստ եմ ամեն ինչ անել, որ նրանց հետ պահեմ իրենց սխալներից։ Ես կփորձեմ խոսել նրանց հետ և համոզել, որ ետ կանգնեն որոշումից: Իմ կյանքի ընթացքում եղել են պահեր, երբ իմ ընկերները ինձանից խորհուրդ են հարցրել՝ իրենց որոշումներում համոզված լինելու համար: Ես միշտ հարգել եմ նրանց կարծիքը և ուրախ եմ եղել վստահության համար։ Ես փորձել եմ ներկայացնել նրանց իրավիճակի վերաբերյալ իմ տեսակետը և երբեմն ստացվել է փոխել նրանց որոշումները, երբեմն ՝ ոչ, իսկ երբ նրանք անում էին այն ինչ մտածել են, ես այդ դեպում ցավում էի նրանց համար, բայց ինձ գոնե սփոփում էր այն, որ ես իմ կողմից հնարավոր ամեն ինչ արեցի օգնելու համար։ Լավ ընկերներ ունենալը շատ կարևոր է ինձ համար և նրանց երջանիկ տեսնելը ինձ համար էլ է երջանկություն։

Արդյո՞ք կենդանիները կարող են ընկերություն անել: Արդյո՞ք մարդիկ կարող են ընկերություն անել կենդանիների հետ:

Այսպիսի հայտնի արտահայտություն կա, որ «կենդանիները մարդու լավագույն ընկերն են»: Եթե ​​մենք ավելի խորը մտածենք այդ արտահայտության և կենդանիների մարդկանց բարեկամ լինելու մասին ամբողջ գաղափարի մասին, իմ կարծիքով, դա միանշանակ հնարավոր է: Շատերը տանը տնային կենդանիներ են պահում, որոնք իրենց ընտանիքի մի մասն են կազմում և դառնում են իրենց լավ ընկերները: Կենդանիները կարող են չգործել, խոսել կամ վարվել մարդկային ընկերների պես, բայց դա նրանց եզակի ձևն է : Կենդանիները շատ հանգստացնող են, և նրանք ամեն ինչ զգում են ու գիտեն: Նրանք չեն կարողանում մեզ հետ խոսել, բայց հասկանում են մեզ և որոշ առումներով օգնում են ոտքի կանգնել, ինչպես կարող են անել իսկական ընկերները: Կենդանի- մարդ և մարդ -կենդանի ընկերական կապը փոխադարձ է և այն մարդիկ, ովքեր պահել են կենդանիներ շատ հետաքրքիր և հերոսական պատմություններ կարող են պատմել և նաև հաստատել այն, որ շատ դժվար է նրանցից բաժանվելը։

Կարո՞ղ են տարիքային տարբերություն ունեցող մարդիկ ընկերություն անել:

Իմ կարծիքով ՝ այո: Տարիքային տարբերություններ ունեցող մարդիկ կարող են ընկերներ լինել: Դժվար կլինի ընկերություն անել տարիքային մեծ տարբերություն ունեցող մեկի հետ, քանի որն տարբեր տարիքներում մարդիկ ունեն տարբեր հետաքրքրություններ, տարբեր զբաղմունքներ և մտածում են տարբեր ձևերով, որոնք կարող են բարդ լինել միմյանց հասկանալու համար: Սակայն, եթե ​​դուք ընդհանուր բնավորության գծեր ունեք, իրարից սովորելու բան ունեց և լավ ժամանակ եք անցկացնում իրար հետ, նշանակություն չունի տարիքային տարբերությունը, դուք կարող ես շատ լավ ընկերներ լինել նրա հետ:

Ինչո՞վ են տարբերվում ընկերական հարաբերությունները մարդկանց միջև գոյություն ունեցող այլ հարաբերություններից:

Ինչ-որ մեկի հետ ընկեր լինելու և այլ հարաբերությունների միջև տարբերությունը շատ պարզ է: Ընկերության մեջ դու վստահում ես քո գաղտնիքները, հիշում և ապրում միասին ունեցած ծիծաղալի օրերը ու հետաքրքիր խոսաքցությունները, դու խոսում ես մեկի հետ, ում գիտես հաստատ կանգնած է քո կողքին ինչ էլ որ պատահի: Մարդկային այլ հարաբերությունները բարդ են, երբ չես ճանաչում դիմացինիդ, չգիտես որքանով է նա անկեղծ, ինչ մտադրություններ ունի և ինչ է մտածում։ Այս հարաբերությունները դառնում են գործնական, այն ինչ չես կարող ասել ընկերական հարաբերությունների համար։

«Իսկական ընկերոջը ճանաչում են ուրախության, հաջողության ժամանակ»: Համաձա՞յն եք այս տեսակետի հետ:

Այո, ես համաձայն եմ այս տեսակետի հետ, քանի որ երբ մեկը հաջողությանն է հասնում, միայն իսկական ընկերներն են կիսում այդ ուրախությունը քեզ հետ և չեն նախանձում։ Եթե ​​դուք կորցնում եք շատ կարևոր մի բան կամ շատ կարևոր ինչ-որ մեկի, կարող ես հեշտությամբ տարբերել, թե ով էր ամբողջ ժամանակ քո կողքին և այն «ընկերները», ովքեր այնտեղ են, այնտեղ են որպեսզի քեզ սփոփեն, թե բամբասանքի և ասեկոսեների համար են եկել:

One thought on “Հասարակական հարաբերություններ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: