Design a site like this with WordPress.com
Get started

Կենսաբանություն: Աչքի Կառուցվածք

Աչքի կառուցվածքը:

Աչքը տեսողության վերլուծիչի ծայրամասային բաժինն է գանգի ակնակապիճում: Աչքը կազմված է ակնագնդից և օժանդակ հարմարանքներից: Օժանդակ հարմարանքներից են հոնքերը, կոպերը, թարթիչները, շաղկապենին, արցունքագեղձերը և ակնագունդը շարժող մկանները: Հոնքերը, կոպերը և թարթիչները աչքերը պաշտպանում են փոշուց, քրտինքից: Շաղկապենին ծածկում է կոպը ներսից և ակնագնդի մի մասը՝ արտաքինից: Արցունքագեղձերը գտնվում են աչքի արտաքին անկյունում, անընդհատ արտազոտում են արցունք, որը խոնավացնում, տաքացնում, մանրէազերծում, փոշեզերծում է ակնագնդի մակերևույթը և արտասվաքթային ծորանով լցվում քթի խոռոչ: Ակնագնդի մկանները նպաստում են հայացքի ուղղության փոփոխությանը:

Աչք տեսողական հիվանդություններ

Աչքի բիբը ծիածանաթաղանթի կենտրոնում գտնվող անցք է, որի միջոցով լուսային ճառագայթները թափանցում են աչք: Բիբը մեխանիկորեն փոխում է իր չափերը, դրանով իսկ կանոնակարգելով լույսի ներթափանցումը աչք: Տեսողական ներվը/նյարդը գտնվում է աչքի ետին մասում: Այդ ներվի միջոցով աքչը իր տեսած իրերն ու երևույթները հասնում են ուղեղ: Տեսողական ներվի արտաքին մակերեսը անվանում են կույր կետ: Ցանցաթաղանթը միլիոնավոր ներվերի կույտ է, որոնք միասին կազմում են տեսողական ներվը: Երբ լույսն ընկնում է ցանցաթաղանթի վրա, այն փոխակերպվում է էլեկտրական իմպուլսների, և տեսողական ներվով փոխանցվում է ուղեղ: Ծիածանաթաղանթը աչքի գունավոր մասն է: Այն գտնվում է ոսպնյակի դիմաց: Ծրածանաթաղանթը բաժանում է աչքի ետին և աևտաքին մասերը: Այն թույլ է տալիս կարգավորել աչք ներթափանցող լույսի քանակը: Եղջրաթաղանթը արտաքին պատն է աչքի , որի հիմնական ֆունկցիան լույսի ֆոկուսը պահելն է: Ցանցաթաղանթը կազմված է ներվերից: Ապակենման մարմինը թափանցիկ դոնդողանման նյութ է, որով լցված է աչքի կենտրոնական մասը: Այն հիմնականում կազմված է ջրից և կազմում է աչքի 2/3-ը: Այն մի քանի տեղով ամրացված է երջրաթաղանթին: Ոսպնյակը տեղակայված է աչքի հենց կենտրոնական մասում: Թարթչանման մարմինը գրկում է ոսպնյակը և հեղուկ է արտադրում, որի օգնությամբ էլ խոնավ է պահվում աչքի թաղանթը:

Տեսողական հիվանդություններ

Տեսողության տարածված խանգարումներ են կարճատեսությունը և հեռատեսությունը, որոնք լինում են բնածին և ձեռքբերովի։ Բնածին կարճատես մարդկանց ակնագունդը երկարացած է, և աչքից հեռու գտնվող առարկաների պատկերներն առաջանում են ոչ թե ցանցաթաղանթի վրա, այլ նրա առջևի մասում։ Ձեռքբերովի կարճատեսությունը զարգանում է ակնաբյուրեղի ուռուցիկության մեծացման հետևանքով։ Այն կարող է առաջանալ ոչ ճիշտ նյութափոխանակության, աչքի հիգիենայի կանոնները չպահպանելու դեպքում։ Կարճատես մարդկանց հեռու գտնվող առարկաների ուրվագծերն աղոտ են թվում։ Երկգոգավոր ոսպնյակներով ակնոցները փոքրացնում են լույսի ճառագայթների բեկումը, և առարկայի պատկերը տեղափոխվում է ցանցաթաղանթի վրա։

Բնածին հեռատեսության դեպքում ակնագունդը կարճացած է, որի պատճառով մոտ գտնվող առարկաների հստակ պատկերներն առաջանում են ցանցաթաղանթի հետևում։ Ձեռքբերովի հեռատեսությունը զարգանում է ակնաբյուրեղի ուռուցիկության փոքրացման հետևանքով։ Երկուռուցիկ ոսպնյակներով ակնոցները մեծացնում են ճառագայթների բեկումը և օգնում են մոտ գտնվող առարկաների պատկերը ցանցաթաղանթի վրա առաջանալուն։

Տեսողության վրա վնասակար ներգործություն ունեն A վիտամինի պակասը, ոգելից խմիչքները, թմրանյութերը, ծխելը, հատկապես պատանեկան հասակում։ Ծխախոտի նիկոտինը և մյուս թույներն առաջացնում են տեսողական նյարդի վնասվածք։

Կարող է լինել աչքի կամ դրա մասերի թերզարգացում, որը ժառանգական բնույթի է կամ առաջանում է պտղի վրա տարբեր վնասակար գործոնների, առավել հաճախ հղիության ժամանակ մոր կրած հիվանդության ազդեցությունից։ Աչքի արտաքին մասերը մատչելի են մանրէների, ինչպես նաև ֆիզիկական ու քիմիական գործոնների ազդեցությանը, որից կարող են ախտահարվել կոպեզրերը (կոպաբորբ), լորձաթաղանթը (շաղկապենաբորբ), եղջերաթաղանթը (եղջերենաբորբ)։ Հարկավոր է հաշվի առնել, որ բակտերիաներից և վիրուսներից առաջացած շաղկապենաբորբը հաճախ վարակիչ է։ Երբեմն բորբոքումը տարածվում է դեմքի՝ աչքին հարակից հատվածների վրա։ Հազվադեպ ախտահարվում են ակնագնդի պատյանները (անոթաթաղանթաբորբ, ծիածանաթաղանթի և թարթիչային մարմնի բորբոքում, ցանցաթաղանթաբորբ)։ Տարիքային փոփոխությունները և ընդհանուր հիվանդությունները երբեմն առաջացնում են ոսպնյակի մթագնում։ Աչքում հեղուկի շրջանառության բնականոն գործընթացի խանգարման դեպքում կարոդ է բարձրանալ ներակնային ճնշումը և գլաուկոմայի պատճառ դառնալ։ Հաճախ աչքի ախտահարումը պայմանավորված է ներքին օրգանների հիվանդություններով և դրսևորվում է որպես վերջիններիս ախտանշան։ Աչքի փոփոխություններ կարող Են նկատվել նաև կենտրոնական և ծայրամասային նյարդային, սիրտանոթային համակարգերի հիվանդությունների, թունավորումների, նյութափոխանակության խանգարումների, ներզատիչ գեղձերի ախտահարումների, աչքի հարակից մասերի (դեմքի և գլխի մաշկածածկույթների և ոսկրերի, քթի հավելյալ ծոցերի) հիվանդագին գործընթացների դեպքերում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: