Design a site like this with WordPress.com
Get started

Պատմության առաջադրանքներ

Առաջադրանք.1.  Ներկայացրե՛ք Մծբինի խաղաղության պայմանագիրը: Կնքվել է Հովիանոսի և Պարսկաստանի արքայից արքա Շապուհ Բ Սասանյանի միջև: Պայամանագիրը ավարտվեց 359-363 թթ. Հռոմեա-պարսկական պատերազմը։ Հռոմը Պարսկաստանին է զիջում Մեծ Հայքի թագավորության հարավարևմտյան նահանգներից՝ Աղձնիքը, Մոկքը, Կորդուքը, Ծավդեքը և Ռեմիենեն: 1/ Ներկայացրե՛ք Հայոց դիցարանը Քրիստոնեության ընդունման նախօրյակին: Քրիստոնեությունից առաջ հայոց դիցարանը այսպիսինն էր․ Արամազդը՝ աստվածն է աստվածների, արարիչը երկրի և երկնքի։ Նրան էր նաև վերագրվումContinue reading “Պատմության առաջադրանքներ”

Պատմության առաջադրանքներ

Առաջադրանք.1. Նկարագրե՛ք Ավատատիրական աստիճանակարգությունը: Ենթակայության համակարգ որի գլուխ կանգնած էր թագավորը,այնուհետև խոշոր նախարարները (բդեշխները),խոշոր գործակալ նախարարները (բդեշխները),այնուհետև գործակալ նախարարները(տերտանտեր),այնուհետև սեպուհները (նախարարական տների կրտսեր անդամներ): 2. Ներկայացրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները Հազարապետությունը ղեկավարում էր տնտեսական–հարկային գործը:Սպարապետությունը զինված ուժերի գլխավոր հրամա­նատարն էր:Մարդպետությունը հսկում էր արքունի կալվածքները և գանձարանը:Հնում Մեծ դատավորի պաշտոնը կատարում էր քրմապետը, իսկ միջնադարում` հայոցContinue reading “Պատմության առաջադրանքներ”

Թեմա 12. Պետական կառավարման համակարգը.

ա/ Թագավորը և արքունի գործակալությունները  Հայ Արշակունիների թագավորության շրջանում պետական կարգը շարունակում էր մնալ միապետական։ Պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, արտաքին գործերը վարելու գերագույն իրավունքը պատկանում էր թագավորին։ Երկրի կառավարման և պաշտպանության գործում կարևոր նշանակություն ունեին արքունի գործակալությունները, որոնք իրենցից ներկայացնում էին պետական վարչությունները։ Թագավորը ՝ գործակալությունների ղեկավարների ՝ սպարապետների, հազարապետների, մարդապետների, մաղխազների, Մեծ դատավորների, թագադիրներիContinue reading “Թեմա 12. Պետական կառավարման համակարգը.”

Թեմա 11. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը․

ա/ Ավատատիրության ձևավորումը Հայաստանում Ավատականացման միտումներ Հայաստանում նկատվում էին դեռևս մեր թվականության առաջին դարերում, սակայն ավատատիրության հաղթանակի հետևանքով IV դ. սկզբներից մեր հայրենիքում կարևոր վերափոխություններ են կատարվում թե’ տնտեսության և թե’ կրոնի ու պետական կառուցվածքի մեջ: Ավատականացման հետևանքով ձևավորվեցին ազատների և անազատների դասերը: Եթե մինչ ավատատիրության հաղթանակը գյուղական համայնքների պարտականությունն էր հարկեր տալ պետությանը և պարհակներContinue reading “Թեմա 11. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը․”

Թեմա 10. Հին Հայաստանի մշակույթը.

ա/ Հայկական առասպելներն ու վիպերգերը Առասպելներն ու վիպերգերը արտացոլում են ժողովրդի աշխարհայացքը,պատկերացումները բնության և հասարակության մասին,դրանք հնագույն գրականության ուշագրավտեսակներից են։ Հայկական ամենանշանավոր առասպելներից է  Հայկի և Բելի մասին զրույցը։Այստեղ Հայկը հանդես է գալիս որպես ազատասեր ու ըմբոստ դյուցազուն֊հսկա,որը մերժում է  հնազանդվել բռնակալ Բելին և հեռանալով Բաբելոնից՝ հաստատվում է Հայքում։Ճակատամարտում սպանելով իր դեմ արշաված Բելին՝Հայկը հաստատում էContinue reading “Թեմա 10. Հին Հայաստանի մշակույթը.”

Թեմա 9. թեմա 10.

Թեմա 9. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը.ա/ Տրդատ 3-րդի գահակալությունը Արշակունիներ, պարթևական արքայատոհմ։ Պարթև Արշակունիները կարողացել են իրենց գերիշխանությունը և տոհմական ճյուղերը հաստատել Մեծ Հայքում, Վիրքում և Աղվանքում: Հայաստանում բուն Արշակունիների իշխանությունը հաստատվել է մ.թ. 52 թվականից (Ըստ Մ. Խորենացու՝ Արշակունյաց հարստության հիմնադիրը Հայաստանում հանդիսացել է Վաղարշակ Ա-ն /մ.թ.ա. 247-225/, Արշակունի ծագում տալով նաև Արտաշեսյաններին) և իշխել մինչև մ.թ. 428 թվականը։ Հայ Արշակունիների տիրապետության ժամանակ ՄեծContinue reading “Թեմա 9. թեմա 10.”

Թեմա 9. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը.

Տրդատ 3-րդի գահակալությունը Արշակունիներ, պարթևական արքայատոհմ։ Մ. թ. ա. 247 թվականին իշխանության է հասել Պարսկաստանում, և երկիրը կառավարել շուրջ կես հազարամյակ՝ մինչև մ. թ. 226 թվականը։ Այդ ընթացքում Մերձավոր Արևելքում տիրապետող էր հելլենիզմը: Պարթև Արշակունիները կարողացել են իրենց գերիշխանությունը և տոհմական ճյուղերը հաստատել Մեծ Հայքում, Վիրքում և Աղվանքում: Հայաստանում բուն Արշակունիների իշխանությունը հաստատվել է մ.թ. 52 թվականից ըստ Մ. Խորենացու՝ Արշակունյաց հարստության հիմնադիրը Հայաստանում հանդիսացել է Վաղարշակ Ա-նContinue reading “Թեմա 9. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը.”

Պատմություն թեմաներ 7, 8

Թեմա 7. Տիգրան Մեծի տերության անկումը.ա/ Հռոմեա-հայկական պատերազմը Ք.ա. I դ. սկզբներին Հռոմեական հանրապետությունը Փոքր Ասիայում ընդարձակ տիրույթներ նվաճեց: Նույն դարի 80-70-ական թվականներին Հռոմի Պոնտոսի դեմ մղած հաղթական պատերազմներից և Տիգրան Բ-ի կողմից Դաշտային Կիլիկիան գրավելուց հետո երկու տերությունները դարձան հարևաններ: Ք.ա. 69 թ. գարնանը հռոմեական բանակները՝ անցնելով սահմանային Եփրատ գետը, ներխուժեցին Հայաստան: Սկսվեց հայ-հռոմեականContinue reading “Պատմություն թեմաներ 7, 8”

Պատմություն, Թեմա 5 և Թեմա 6

Առաջադրանք.1. Համեմատե՛ք հայոց երկու մեծ տիրակալներին՝ Արգիշտի 1-ինին և Տիգրան Մեծին: Գրեթե Հայկական ամբողջ լեռնաշխարհը միավորելով Վանի թագավորության մեջ՝ Արգիշտի Ա-ն հետևողականորեն վարել է անհնազանդ ցեղային իշխանությունների կենտրոնախույս ձգտումները ճնշելու քաղաքականություն, թուլացրել է նրանց ուժերը, հարկերի ու պարտավորությունների ենթարկել, նրանց տիրույթներում ռազմական հենակետեր ստեղծել, վերաբնակեցրել իր տիրապետության տակ եղած այլ վայրերում (ըստ Խորխորյան տարեգրության, ավելի քան 200 հազարContinue reading “Պատմություն, Թեմա 5 և Թեմա 6”

3-րդ և 4-րդ թեմաների առաջադրանքներ

Նկարագրե՛ք Երվանդ Սակավակյացի թագավորության սահմանները. Երվանդ Սակավակյացն ուներ 40000 հետևակ և 8000 հեծյալ զորք: Այն ժամանակներում դա բավական մեծ ուժ էր: Նրա օրոք թագավորության սահմանները հյուսիսում հասնում էին Կուր գետ և Սև ծով, արևելքում՝ Մարաստան, հարավում՝ Հյուսիսային Միջագետք, իսկ արև-մուտքում՝ Կապադովկիա: Այսպես ձևավորվեց համահայկական II թագավորությունը: Ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի՝ հայկական հողերի միավորման գործընթացը. Մինչև ԱրտաշեսContinue reading “3-րդ և 4-րդ թեմաների առաջադրանքներ”