Design a site like this with WordPress.com
Get started

Թեմա 4. «Հայկական մշակույթը Հելլենիզմի դարաշրջանում»

Հայկական դիցաբանությունը հայ ժողովրդի նախաքրիստոնեական շրջանում տարածված հավատալիքներն էին։ Այն իրենից ներկայացնում էր Հայաստանում դավանվող Զրադաշտական կրոնի ձուլումը բուն հայկական հավատալիքների և հելլենիստական մշակույթի հետ։ Դիցարանը ժամանակի ընթացքում ենթարկվել է փոփոխության, և դրա պատմությունը կարելի է բաժանել 3 փուլի՝ ուրարտական, զրադաշտական և հելլենիստական։ Հայկական դիցաբանությունը 4-րդ դարից սկսած իր դիրքերը զիջում է քրիստոնեությանը, որը Հայաստանում ընդունվել էր 301 թվականին։Continue reading “Թեմա 4. «Հայկական մշակույթը Հելլենիզմի դարաշրջանում»”

Թեմա 3.  «Հայկական մշակույթը Ք.ա. 9-3-րդ դարերում»

Վանի թագավորությունում լայն կիրառություն են ունեցել սեպագիր համակարգերը: Սարդուրի I արքայի օրոք (Ք.ա. մոտ 840-825 թթ.) կանգնեցվել են ասորեստանյան սեպագրով (շուրջ 600 նշան ձախից աջ գրությամբ) և ասուրերենով գրված արձանագրություններ: Այդ արքայից հետո ասուրերենով բնագրերը հանդիպում են Բիայնիլի-Ուրարտուի արքաների երկլեզու կոթողներում, ինչպես նաև Արդինի-Մուսասիրում: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հայաստանյան տի­րա­կալների թողած ասուրերեն արձանագրություններումContinue reading “Թեմա 3.  «Հայկական մշակույթը Ք.ա. 9-3-րդ դարերում»”

Թեմա 2. «Մեծ Հայքը 3-րդ դարում: Թագավորության հասարակական կյանքը»

Արշակունիների թագավորություն, 66-428 թվականներին գոյություն ունեցած հայկական թագավորություն, որի մայրաքաղաքներ են եղել  Արտաշատը,  Վաղարշապատը և Դվինը։ Այս թագավորությունում իշխող Արշակունիները  ազգակցական կապեր են ունեցել Պարսկաստանում,  Աղվանքում,  Ատրպատականում, Վիրքում իշխող Արշակունիների հետ։ Թագավորությունը հիմնադրելու համար հայ-պարթևական ուժերը տարիներ շարունակ պատերազմել են հռոմեացիների դեմ․ այդ պատերազմը հայտնի է Տասնամյա պատերազմ անվամբ։ Ի վերջո Հռանդեայի ճակատամարտի արդյունքում Հռոմը ընդունել է իր պարտությունը և Տրդատին կանչում Հռոմ, որպեսզի վերջինս թագ ստանա Ներոն կայսեր կողմից։ Թագավորության հիմնադիրը Տրդատ Ա-ն է,Continue reading “Թեմա 2. «Մեծ Հայքը 3-րդ դարում: Թագավորության հասարակական կյանքը»”

Թեմա 1. «Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 1-3-րդ դարերում».

Տրդատ Ա (մոտ 28 – 88), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 52 թվականից։ Պարթևաց Արշակունի արքա Վոնոն Բ–ի որդին, Պարթևաստանի թագավոր Վաղարշ Ա–ի եղբայրը։ Գահ է բարձրացել հայկական ավագանու աջակցությամբ։ 1-ին դարի կեսերից նոր փուլ սկսվեց հայ-պարթևական հարաբերություններում։ Հայաստանում գահին բազմել էր Հռադամիզդը, ով առանց երկմտելու սպանել էր իր հորեղբոր՝ Միհրդատի ամբողջ ընտանիքը։ Հայ ժողովուրդը չէր ցանկիանում ունենալ Հռադամիզդի նման թագավոր։ Իսկ Վաղարշ Ա-ի գահալակումը նոր հույսեր էր ներշնչում։ Պարթևաստանում գահ բարձրացած Վաղարշ Ա Արշակունին (51-80)Continue reading “Թեմա 1. «Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 1-3-րդ դարերում».”

Թեմա 1. Արևելյան քաղաքակրթությունները

Ներկայացրե՛ք Համմուրապիի օրենսգրքի պատմական նշանակությունը Համմուրաբին՝ Սին-մուբալիտի որդին, Բաբելոնի արքան էր մ.թ.ա.1792 — 1750 թթ.: Համմուրաբի արքայի օրոք Բաբելոնն ապրում է ռազմաքաղաքական վերելք ։ Նա նվաճում է մի շարք ամորեական ցեղապետություններ, Հարավային Միջագետքի քաղաքները, գրավում է Աշուրը և հաղթական արշավանքներ կատարում դեպի էլամ։ Համմուրաբին իր տիրապետությունը հաստատում է ողջ միջագետքի վրա։ Բայց արքան հասկանում էր, որ միայնContinue reading “Թեմա 1. Արևելյան քաղաքակրթությունները”

Թեմա 6. Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորությունը․ Թեմա 7. Արտավազդ 2-րդ և հաջորդներ.

Արտաշես 1-ինին որպես ռազմական և քաղաքական գործչ` Ք.ա. III դ. վերջերին Սելևկյաններին հաջողվեց իրենց գերիշխանությունը կարճ ժամանակով հաստատել հայկական չորս թագավորությունների վրա:Մեծ Հայքում սելևկյան կառավարիչ նշանակվեց հայ մեծատոհմիկ Արտաշեսը, իսկԾոփքում` Զարեհը: Այս իրադարձությունը տեղի է ունեցել Ք.ա. մոտ 201 թ.: Սելևկյաններն ընդարձակ ծրագրեր էին մշակել Փոքր Ասիան ամբողջությամբ գրավելու ուղղությամբ: Տարածաշրջանի նկատմամբ իր հավակնություններն ուներContinue reading “Թեմա 6. Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորությունը․ Թեմա 7. Արտավազդ 2-րդ և հաջորդներ.”

Թեմա 5. Հայկազուն Երվանդականների թագավորությունը.

Առաջադրանք.1. Նկարագրե՛ք Երվանդունյաց Հայաստանի կառավարման համակարգը։ Ինչպես հայկական նախորդ պետությունների կառավարման համակարգում, այնպես էլ Բագրատունիների ժամանակ, պետության գլուխ կանգնած էր թագավորը։ Բագրատունի արքան հայտնի էր նաև որպես «շահնշահ հայոց»։ Թագավորը Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականություն վարելիս կարող էր խորհրդակցել սպարապետի, կաթողիկոսի, իշխանաց իշխանի կամ այլ պաշտոնյաների հետ, որոնք կազմում էին արքունիքը։ Հայոց շահնշահի գերագահությունն ընդունում էին ոչ միայն հայ իշխաններն ուContinue reading “Թեմա 5. Հայկազուն Երվանդականների թագավորությունը.”

Նկարագրե՛ք հայերի ծագման մասին հիմնական ավանդազրույցները։

Մարդիկ բոլոր շամանակներում հետաքրքրվել են իրենց ընտանիքի, տոհմի, ազգի ծագումով: XVIII-XIX դարերում շողովրդների և նրանց լեզուների ծագման հարցը դարձել էր գիտական լուրջ ուսումնասիրության առարկա: Պարզվեց, որ կան այնպիսի լեզուների խմաբեր, որոնք հազարամյակներ առաջ եղել են մեկ մայր լեզվի ճյուղերի: Գիտնականները ցեղակից լեզուների այդպիսի խումբն անվանում են լեզվաընտանիք, իսկ դրա մայր լեզուն՝ նախալեզու: Մայր լեզվով խոսողներըContinue reading “Նկարագրե՛ք հայերի ծագման մասին հիմնական ավանդազրույցները։”

 «Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծը

«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագծի շրջանակում ես կներկայացնեմ իմ հայրական կողմի պատմությունը, և ճիշտ համարեցի, որ ներկայացնելու լավագույն տարբերակը իմ պապիկից հարցազրույց վերցնելն է: Զանգի միջոցով կապ եմ հաստատել իմ պապիկի՝ Արթուր Կարագյանի հետ, ով ինձ բավականին շատ ինֆորմացիա փոխանցեց մեր տոհմի, ազգանվան ծագման մասին, պատմեց իր ծնողների, քրոջ և եղբոր մասին․․․ Մանրամասն՝ ռադիոնյութում․

Թեմա 4. Հայոց ծագումնաբանությունը․

Հայոց ծագումնաբանության հարցը  XIX դարում գիտության մեջ ի հայտ եկած նորությունները, սակայն, կասկած առաջացրեցին Պատմահոր տվյալների արժանահավատության նկատմամբ, և հարցականի տակ դրվեց հայոց ծագումնաբանության վերաբերյալ ազգային ավանդության ճշմարտացիությունը: XIX դարում ծնունդ առավ համեմատական լեզվաբանությունը, ըստ որի՝ հայերն ունեն հնդեվրոպական ծագում, մի շարք այլ ժողովուրդների հետ նախապատմական ժամանակներում կազմել են մեկ էթնիկ ընդհանրություն և զբաղեցրել միևնույնContinue reading “Թեմա 4. Հայոց ծագումնաբանությունը․”