Այս ճանապարհորդությունը բառացիորեն շատ վերելքներ ու վայրէջքներ ունեցավ: Այս ճանապարհորդության առաջին վայրը, որ այցելեցինք, Չարենցի Կամարն էր։ Այն բացեց Արարատ լեռան ապշեցուցիչ տեսարան, և եղանակն ավելի տեսանելի դարձրեց այն։ Չարենցի կամար հուշարձան, Արարատի կամար, Արարատի տաճար, գտնվում է Կոտայքի մարզ, Ողջաբերդ գյուղում, Երևան-Գառնի ճանապարհի աջ կողմում, 1500 մետր բարձրության վրա։ Ընդգրկված է Ողջաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Կամարի ՊատմությունըContinue reading “Չարենցի հետ՝ Վահագնի և Աստղիկի ջրվեժներում.պատում”
Category Archives: Ճամփորդություններ
Գոշավանք, Գոշի լիճ և պատում ճամփորդության մասին
Գոշավանք, Նոր Գետիկ վանք, հայկական կրոնական կառույց Հայաստանի Տավուշի մարզի Գոշ գյուղի եզրին, Գետիկ գետի աջ ափին։ Միջնադարյան կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոններից։ 1188 թվականին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է Մխիթար Գոշը երկրաշարժից ավերված Գետիկ վանքի մոտակայքում և այստեղ տեղափոխել միաբանությունը։ Գոշավանքը համարվել է ժամանակի լավագույն կրթական համալիրներից մեկը։ Այստեղ են սովորել այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Վանական վարդապետը և Կիրակոս Գանձակեցին։ Սկզբում անվանվել է Նոր Գետիկ, Մխիթար Գոշի մահվանից հետոContinue reading “Գոշավանք, Գոշի լիճ և պատում ճամփորդության մասին”
Գիտելիքի օր. Ճամփորդություն դեպի Հաղարծին
Այսօր՝ սեպտեմբերի 1-ը , գիտելիքի օրն էր: Քանի որ ես հեռավար սովորող եմ, դպրոցի ճամփորդություններին չեմ մասնակցել, ուստի սա առաջինն էր ինձ համար: Ես այնքան ուրախ եմ, որ այս հիանալի ճամփորդությանը կարողացա մասնակցել: Ես ձեռք բերեցի նոր ընկերներ, զվարճացա և հիանալի հիշողություններով լցվեցի՝ լի ուրախությամբ և հուզմունքով: