Վենեցիայում, դոժերի, ջրանցքների և գեղարվեստների այդ հրաշակերտ քաղաքում, մի հին ազնվական ընտանիքի մեջ ապրում էր այդ ընտանիքի միակ զավակը― գեղեցիկ Ջուլիետտան։ Այնքան էր գեղեցիկ նա, որ թվում էր, թե հողեղեն չէ, այլ մի հավերժահարս, որ դուրս է եկել ծովի փրփուրներից։ Աչքերը կապույտ էին, ինչպես Իտալիայի ջինջ երկինքը, հայացքը զվարթ ու անհուն, ինչպես Ադրիատիկի հորիզոնները։ ՈսկեգույնContinue reading “Նար -Դոս: Նա”
Category Archives: Գրականություն 8
Ստեփան Զորյան. Չալանկը
Հարցեր և առաջադրանքներ:Տեքստից դուրս գրիր քեզ անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:Գրիր հետևյալ բառերի հոմանիշները: Հախուռն- համարձակ, խիզախ, հանդուգն։ Պատկառանք- 1. ամոթ, ամոթխածություն, 2. ակնածություն, կարդանք, մեծարանք։ Տարօրինակ- անօրինակ, անսովոր, արտասովոր, զարմանալի։ Թռչկոտել- ոստոստել, կայթել, խայտալ, ցատկռտել, ցատկռտել, կայթռել: Նկարագրել և բնութագրել Չալանկին: Չալանկը սև ու բրդոտ շուն էր։ Նա ուներ սպիտակ կուրծք և վիզ,Continue reading “Ստեփան Զորյան. Չալանկը”
Պառավ ձին: Լև Տոլստո
Առաջադրանք: ա) Նկարագրե՛ք Պիմեն ծերունուն և հիմնավորե՛ք նրա կերպարի անհրաժեշտությունը պատմվածքի մեջ։ Պիմեն ծերունին շատ ծեր էր, անատամ բերանով, կնճռոտած դեմքով: Նա այս պատմվածքի մեջ շատ կարևոր դեր և անհրաժեշտություն ուներ, որովհետև հենց նրա շնորհիվ տղան հասկացավ, որ պետք չէ տանջել և ցավ պատճառել ոչ ոքի, առավել ևս կենդանիներին: Տանջելով ոչ մի բանի չենք հասնի,Continue reading “Պառավ ձին: Լև Տոլստո”
Փոքրիկ սիրտս ում նվիրեմ: Նադեր Էբրահիմի
Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա և բ առաջադրանքները. ա) Մեկնաբանե՛ք հետևյալ մտքերը․ Այսքան փոքրիկ սիրտն, ախր, ինչպե՞ս է, որ երբեք չի լցվում: Երբ հայրիկիս հորեղբայրը դժվարությամբ, մի կերպ տեղավորվում էր սրտիս մեջ, փողերի հսկա սնդուկը դուրս էր մնում, նա էլ հևիհև դուրս էր վազում սրտիցս, որպեսզի վերցնի իր սնդուկը… Գիտեք՝ այդ տեղը ում համար եմ թողել, այո, Continue reading “Փոքրիկ սիրտս ում նվիրեմ: Նադեր Էբրահիմի”
Կարդում ենք Թումանյան
Թումանյանի Տոհմը Հայոց պատմության էջերում իրենց բազում սխրագործություններով հռչակված Մամիկոնյան նախարարական տան մի ճյուղը` Համազասպյանները X-XI դարերում Տարոնից գաղթել և բնակություն են հաստատել Լոռում մասնավորապես Դսեղում և նրա շրջակայքում: Ըստ տոհմական ավանդության Թումանյանները սերել են Լոռու Մամիկոնյաններից: Այդ մասին պահպանվել են վավերագրեր: Թումանյանը նույնպես իրեն համարել է Մամիկոնյաններից սերված և 80-90-ականների նրա նամակների մի մասըContinue reading “Կարդում ենք Թումանյան”
Կարդում ենք Տերյան
Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյանը ծնվել է Ախալքալաքի.(այժմ Ջավախք) Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ Նախնիները 1830 թվականին Ջավախքում վերաբնակություն էին հաստատել Կարինի Կարճնկոց գյուղից: Տոհմագրությունը սկսվում է տեր Ղազարից, ում թոռը՝ Սուքիասը, ապագա բանաստեղծի հայրն էր: 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, ՑոլակContinue reading “Կարդում ենք Տերյան”
Կարդում ենք Չարենց
1921 — ՈՒԹՆՅԱԿՆԵՐ ԱՐԵՎԻՆ Նետե՜լ է երկաթե մի ձեռքԴեպի վեր ոսկի մի ծնծղա1.Բռնկվել է ոսկի ծնծղան,Դարձել է արնածոր մի վերք։Վառվել է երկնքում հակինթՈւ ծորում է արյունը յուր կեզ,—Զոհվե՜լ է երկնքում վճիտ.—Ինչքան լա՜վ է հատնումը հրկեզ. Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.Այս արև, այս վառ աշխարհումՔանի կաս՝ վառվի՛րContinue reading “Կարդում ենք Չարենց”
Սև քթերի երկիրը: Ջանի Ռոդարի
Երկրագնդի շուրջ իմ ուղևորությունների ժամանակ, ես այցելեցի Ներոնիա կղզին, որտեղ օրենքը պահանջում էր, որ բոլոր բնակիչները ունենային սև քիթ: Սև ինչպես ածուխը, թանաքը կամ ֆուտբոլային մրցավարների համազգեստը:Սկզբում պտտվելով Ներոնիայի ճանապարհներով, կարծեցի, թե դիմակահանդես էր. մարդիկ ունեին կանոնավոր դեմքեր` բնական գույներով, ոմանք սպիտակ մաշկով էին, ոմանք՝ մի քիչ արևից խանձված, ոմանք էլ՝ վարդագույն. բայց դեմքերի մեջտեղում Continue reading “Սև քթերի երկիրը: Ջանի Ռոդարի”