Design a site like this with WordPress.com
Get started

Գոշավանք, Գոշի լիճ և պատում ճամփորդության մասին

Գոշավանք, Նոր Գետիկ վանք, հայկական կրոնական կառույց Հայաստանի Տավուշի մարզի Գոշ գյուղի եզրին, Գետիկ գետի աջ ափին։ Միջնադարյան կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոններից։ 1188 թվականին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է Մխիթար Գոշը երկրաշարժից ավերված Գետիկ վանքի մոտակայքում և այստեղ տեղափոխել միաբանությունը։ Գոշավանքը համարվել է ժամանակի լավագույն կրթական համալիրներից մեկը։ Այստեղ են սովորել այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Վանական վարդապետը և Կիրակոս Գանձակեցին։ Սկզբում անվանվել է Նոր Գետիկ, Մխիթար Գոշի մահվանից հետոContinue reading “Գոշավանք, Գոշի լիճ և պատում ճամփորդության մասին”

Նկարագրե՛ք հայերի ծագման մասին հիմնական ավանդազրույցները։

Մարդիկ բոլոր շամանակներում հետաքրքրվել են իրենց ընտանիքի, տոհմի, ազգի ծագումով: XVIII-XIX դարերում շողովրդների և նրանց լեզուների ծագման հարցը դարձել էր գիտական լուրջ ուսումնասիրության առարկա: Պարզվեց, որ կան այնպիսի լեզուների խմաբեր, որոնք հազարամյակներ առաջ եղել են մեկ մայր լեզվի ճյուղերի: Գիտնականները ցեղակից լեզուների այդպիսի խումբն անվանում են լեզվաընտանիք, իսկ դրա մայր լեզուն՝ նախալեզու: Մայր լեզվով խոսողներըContinue reading “Նկարագրե՛ք հայերի ծագման մասին հիմնական ավանդազրույցները։”

 «Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծը

«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագծի շրջանակում ես կներկայացնեմ իմ հայրական կողմի պատմությունը, և ճիշտ համարեցի, որ ներկայացնելու լավագույն տարբերակը իմ պապիկից հարցազրույց վերցնելն է: Զանգի միջոցով կապ եմ հաստատել իմ պապիկի՝ Արթուր Կարագյանի հետ, ով ինձ բավականին շատ ինֆորմացիա փոխանցեց մեր տոհմի, ազգանվան ծագման մասին, պատմեց իր ծնողների, քրոջ և եղբոր մասին․․․ Մանրամասն՝ ռադիոնյութում․

Թեմա 4. Հայոց ծագումնաբանությունը․

Հայոց ծագումնաբանության հարցը  XIX դարում գիտության մեջ ի հայտ եկած նորությունները, սակայն, կասկած առաջացրեցին Պատմահոր տվյալների արժանահավատության նկատմամբ, և հարցականի տակ դրվեց հայոց ծագումնաբանության վերաբերյալ ազգային ավանդության ճշմարտացիությունը: XIX դարում ծնունդ առավ համեմատական լեզվաբանությունը, ըստ որի՝ հայերն ունեն հնդեվրոպական ծագում, մի շարք այլ ժողովուրդների հետ նախապատմական ժամանակներում կազմել են մեկ էթնիկ ընդհանրություն և զբաղեցրել միևնույնContinue reading “Թեմա 4. Հայոց ծագումնաբանությունը․”

Մխիթար Գոշի առակները

Մորենին և վազը Ոխ պահելով վազի դեմ, մորենին ասաց. — Քեզ նման կբարձրանամ և կրկնակի պտուղ կտամ և կգերազանցեմ քեզ, որովհետև  ձմռանը ես անթառամ եմ լինում: Վազը հակաճառեց նրան. — Քո պարծանքը կատարյալ կլինի, երբ աշնանը հավաքվես հնձանում։ Իսկ աշնանը մորենին ոտնատակ եղավ։ Նռնենին և թզենին Նռնենին և թզենին կամեցան սիրով կապվել միմյանց հետ ու երդվեցին քաղցրությամբ,  բայց նռնենու թթվության պատճառով ձանձրացավ թզենին, և նրանց դաշինքը խախտվեց. Մարդն ու ծառերը Մի չքավոր մարդ ձմռանը գնաց այգի՝ պտուղ քաղելու: Եվ տեսնելով, որ ծառերը  փայտացած են, սկսեց թշնամանալ, տրտնջալ, հարվածել ու ասել նրանց. — Ինչո՞ւ պտուղ չունեք, որ ուտեմ ու կշտանամ,— ու սկսեց ավելի չարանալ։ Եվ ծառերից մեկը քաղցրությամբ ու համոզող խոսքով ասաց։ — Մի՛ տրտմիր, ո՜վ մարդ, և իզուր մի՛ բամբասիր, որովհետև, սխալվում ես։ Թեպետ  կարիքավոր, բայց ինչո՞ւ չգիտես, որ ձմռանը հանգստանում ենք և զորացնում մեր  արմատները, որպեսզի կարողանանք գարնանը ծաղկել, ամռանը սնունդ տալ պտղին և  աշնանը հասնել ու կերակրել: Ինչո՞ւ չեկար այն ժամանակ, երբ մարդ, անասուն ու  գազան վայելում էին մեր պտուղները։ Այժմ գնա և վերադառնալով հարմար ժամանակ,  կեր որչափ կկամենաս։ Եվ գնաց մարդը այդ խոսքի հույսով։ Նշենին և շագանակենին Քաղցր նշենին, մոր կողմից եղբայր լինելով դառն նշենուն, նեղվեց նրա դառնությունից և  շագանակենուն դարձրեց իրեն բարեկամ ու եղբայր, գտնելով, որ երկու որակով նա  բարոյակից է իրեն։ Եվ շատերից մեղադրվելով, ասաց. — Ով իմ հակումներն ունի, նա է իմ եղբայրը: Ոչ ոք չկարողացավ հակաճառել։ Խոհեմ մարդը և ծառերը Մի խոհեմ մարդ հարցրեց ծառերին. — Ի՞նչն է պատճառը, որ ինչքան բարձրանում եք, այնքան խորն եք արմատներ գցում։ Եվ նրանք պատասխանում են. — Խոհեմ լինելով, ինչպե՞ս չգիտես, որ մենք չենք կարող այսքան ճյուղեր կրել և  ընդդիմանալ հողմերի ճնշմանը, եթե խոր և բազմաճյուղ արմատներ չունենանք։ Տեսնում  ես մեր եղբայր հաճարի և փիճի ծառերը, որ, թեև շատ ճյուղեր չունեն, չեն կարողանում  դիմադրել, որովհետև չունեն նաև խոր արմատներ։ Դեղնուկի պատասխանը Գնդածաղիկը, կորնգանը, խոլորձը, կապույտ առվույտը, սեզը և սրանց նմանները,  ծաղրելով դեղնուկին, ասում էին. — Ինչի՞ց է, որ մենք զվարճադեմ ենք, իսկ նա դեղնությամբ հյուծվել է։ Լսելով, դեղնուկը պատասխանեց. — Որովհետև անմիտ եք ու աներկյուղ։ Չեք մտածում, որ մեզ համար գերանդի են սրում,  իսկ ես մտատանջվելով, սարսափահար եղած դեղնում եմ։Continue reading “Մխիթար Գոշի առակները”