Artificial Intelligence and Its Effects on Humans

Mkhitar Sebastatsi Educomplex High School

Student: Gohar Karagyan, Grade 11

Supervisor: Lusine Bush

Reviewer: Hermine Antonyan

Հետազոտական աշխատանքը բաղկացած է ներածությունից, յոթ բաժիններից և եզրակացությունից։

Ներածությունում հեղինակը ներկայացնում է Chat GPT-ի բացատրությունը, թե ինչ է արհեստական բանականությունը։ Այնուհետև մեջբերում է արվում հայտնի ֆուտուրիստ, բիզնեսի և տեխնոլոգիայի ոլորտներում ազդեցիկ առաջնորդ Բ․ Մարրի մտքերից։

Առաջին բաժնում ինֆոգրաֆիկայի միջոցով ներկայացրել է արհեստական ​​բանականության և՛ դրական, և՛ բացասական հետևանքները։

Երկրորդ բաժնում հեղինակը հակիրճ անդրադարձել է, թե ինրպիսի ազդեցություն ունի արվեստի վրա, թե ինչպես հնարավոր AB-ի միջոցով ստեղծել արվեստի գործեր կամ փոխել նախկինում եղածները։ մի քանի նախադասությունով ներկայացրել է ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակության առավելություններն ու թերությունները։

Երրորդ բաժնում հեղինակը խոսում է կրթության ոլորտում ԱԲ-ի ազդեցության մասին։ Կրկին, հակիրճ անդրադառնում է դրական և բացասական ազդեցություններին։ Հեղինակը գալիս է այն եզրահանգման, որ ԱԲ-ի ինտեգրումը կրթության ոլորտ կարող է կրթությունը ենթարկել հեղափոխության։

Չորրորդ բաժնում հեղինակը ներկայացնում է թե ինչպես է արհեստական ​​ինտելեկտը, նեյրոնային ցանցերի, մեքենայական ուսուցման օգտագործումն արմատական ​​փոփոխություն առաջացրել տիեզերական հետազոտության մեջ։ Թվականներով ներկայացված են տիեզերքի հետազոտության ներկան և անցյալը։

Հինգերորդ բաժնում հեղինակը մանրամասն ներկայացնում է, թե առօրյա կյանքում ինչպես է ԱԲ-ն ազդում մարդկության վրա և ինչ օգուտներ է տալիս: Ներկայացված է հետազոտության արդյունքներ, որն անցկացվել է միջին դպրոցի սովորողների շրջանում, թե ինչ ազդեցություն ունի արհեստական բանականությունն իրենց առօրյա կյանքում։ Այնուհետև հեղինակը խոսում է իր մասին, թե ինչպես է օգտագործում արհեստական բանականությունը էսսեներ, հետազոտական գրելիս, ստեղծագորածական աշխատանք կատարելիս։

Թեման բավականին խորն ու բազմաշերտ էր, հնարավոր էր խորանալ, հետաքրքիր հետազոտություն կատարել, բայց սովորողը բավարարվել է միայն մակարեսային ուսումնասիրությամբ։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started