Design a site like this with WordPress.com
Get started

Թեմա 5. Հայկազուն Երվանդականների թագավորությունը.

Առաջադրանք.
1. Նկարագրե՛ք Երվանդունյաց Հայաստանի կառավարման համակարգը։

Ինչպես հայկական նախորդ պետությունների կառավարման համակարգում, այնպես էլ Բագրատունիների ժամանակ, պետության գլուխ կանգնած էր թագավորը։ Բագրատունի արքան հայտնի էր նաև որպես «շահնշահ հայոց»։ Թագավորը Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականություն վարելիս կարող էր խորհրդակցել սպարապետի, կաթողիկոսի, իշխանաց իշխանի կամ այլ պաշտոնյաների հետ, որոնք կազմում էին արքունիքը։ Հայոց շահնշահի գերագահությունն ընդունում էին ոչ միայն հայ իշխաններն ու թագավորները, այլև Հայաստանում առաջացած մի քանի արաբական ամիրայություններ, Կուր գետից հարավ գտնվող վրացական ու աղվանական իշխանություններ։Հայոց թագավորը ավատատիրական բուրգի գագաթն էր։ Ինչպես հատուկ էր միջնադարյան Հայաստանի ավատատիրությանը, որը ձևավորվել էր դեռ Արշակունիների թագավորությանժամանակ, իշխանությունները կամ նախարարությունները ժամանակի ընթացքում ձեռք էին բերել մեծ իրավունքներ։ Եթե նրանք պետական դավաճանություն չէին գործել, թագավորը դրանք խախտել չէր կարող։ Նրանք ենթակա էին թագավորին, սակայն իրենց տիրույթներում ունեին գրեթե անսահմանափակ իշխանություն։ Գավառային տիրակալները իրենց տիրույթը ղեկավարում էին նույն համակարգով, որով թագավորը ղեկավարում էր ողջ Հայաստանը։

Տնտեսություն

Առևտուր

Հայաստանում գործածվող բյուզանդական ոսկեդրամ՝ հիպերպիրոն

Արհեստագործության ու գյուղատնտեսության զարգացումը խթանում է ներքին և արտաքին առևտրի կտրուկ աճը։ Մի կողմից քաղաքային բնակչությունը ուներ գյուղատնտեսական մթերքների կարիք, իսկ արհեստավորները՝ գյուղատնտեսական հումքի մեծ պահանջ, մյուս կողմից՝ գյուղում անհրաժեշտ էին արհեստավորների պատրաստած գործիքներ, հագուստ ու կոշկեղեն։ Քաղաքներում վաճառքի կետեր ունեին նաև վանքերն ու արհեստավորները։ Մեծ քաղաքներում և ճանապարհների խաչմերուկներին սկսեցին կազմակերպվել կիրակնօրյա շուկաներ, ինչպես նաև՝ ամենամյա տոնավաճառներ։Իրար հետ պատերազմող Արաբական խալիֆայության և Բյուզանդիայի միջև գտնվող Հայաստանը դառնում է տարանցիկ առևտրի կարևոր կենտրոն՝ գտնվելով Մետաքսի մեծ ճանապարհի կենտրոնում։ Տարանցիկ առևտրի մեջ ներգրավվեցին անգամ հեռավոր Չինաստանն ու Հնդկաստանը։ Արտաքին շուկա էին հանում հացահատիկ, ձիեր, ջորիներ, երկաթ և գունավոր մետաղներ, գյուղատնտեսական մթերքներ, աղ, ներկեր, մետաղե գործիքներ, ոսկյա և արծաթյա իրեր, բրդե, բամբակե ու մետաքսե գործվածքներ, պղնձե ամանեղեն և այլն։ Ներմուծվող ապրանքների մեջ առանձնանում էին հնդկական համեմունքները և թանկարժեք քարերը, չինական մետաքսե գործվածքները և ճենապակին, ռուսական մորթիներն ու մուշտակները և այլն։ Առևտուրը կատարվում էր արաբական և բյուզանդական դրամներով, քանի որ Բագրատունի գահակալները սեփական դրամ չէին հատում։

Արհեստագործությունը

Արհեստների հետագա զարգացումը հանգեցրեց նոր մասնագիտությունների հանդես գալուն ։ Դարբնությունից անջատվեցին պայտառությունը, զինագործությունը ։ Արհեստավորները քաղաքներում զբաղեցնում էին առանձին թաղամասեր ։ Անին հայտնի էր իր «Դարբնափողոց », «Նալբնդնոց », «Կոշկակարանոց » թաղամասերով ։ Միևնույն մասնագիտության արհեստավորները միավորվում էին եղբայրությունների կամ համքարությունների մեջ իրենց շահերը պաշտպանելու նպատակով ։ Պղնձի մշակությամբ մասնագիտացել էին Սյունիքը և Տաշիրը ։ Հայաստանը ճանաչված էր նաև կաշեգործությամբ, մանածագործությամբ, կավագործությամբ, գինեգործությամբ:

Անասնապահությունը

Անասնապահությամբ զբաղվում էին ավելի շատ նախալեռնային ու լեռնային հարուստ արոտավայրեր ունեցող շրջաններում՝ Արագածի, Բյուրակնյան լեռների ստորոտներում, Սյունիքում, Տարոնում, Տաշիրում, Վասպուրականում և այլուր ։ Ժամանակակից պատմիչի վկայությամբ՝ Աշոտ I–ը հայոց կաթողիկոսին նվիրում էր ձիերի երամակներ, տավարի նախիրներ և ոչխարի հոտեր ։ Վերջինս այդ նվիրատվությունների հաշվին դարձել էր խոշոր հողատեր ։ Միայն Տաթևի վանքը X դ. սկզբին ուներ իրեն ենթակա 22 գյուղ։Հայաստանի լեռնային հատվածները՝ Արագածի լանջերը, Սյունիքը, Սևանի ավազանը, Տաշիր-Ձորագետը, Վասպուրականը, Տարոնը, Սասունը և այլն, հնուց ի վեր ունեցել են ընդարձակ արոտավայրեր, որոնք հարուստ են եղել ալպիական մարգագետիններով։ Դրանք անասնապահության զարգացման համար բարենպաստ պայմաններ էին ստեղծում։ Պահվում էին մեծ քանակությամբ խոշոր և մանր եղջերավոր անասուններ։ Ժամանակի պատմիչը վկայում է, որ Աշոտ Ա-ն Հայոց կաթողիկոսին էր տալիս «ձիերի երամակներ, տավարի նախիրներ և ոչխարի հոտեր»։ Մի արաբ հեղինակ վկայում է, որ «չի տեսել ավելի հարուստ և անասունների թվով ավելի նշանակալից մի երկիր, քան Արմինիան»։ Տնտեսության մեջ զգալի կշիռ ունեին նաև որսորդությունը, մեղվաբուծությունը և ձկնորսությունը։

2․ Համեմատե՛ք Վանի թագավորության և Հայկազուն Երվանդականների թագավորության պետական կարգը

Երկուսն էլ եղել են միապետություններ: Տարբերվել է նրանց կրոնները:Երվանդունիները պաշտել են բնության երևույթները, կենդանական ու բուսական աշխարհի տարբեր ներկայացուցիչների։ Դիցարանը ձևավորվել է դարերի ընթացքում։ Գլխավոր աստվածը եղել է Հայկը, ով հանդես է գալիս որպես հսկա որսորդ։ Հայկն աստվածացված Հայկ Նահապետն է, ով ժողովրդի երգերում դարձել է լուսավոր ու գեղեցիկ մի համաստեղություն, որ հայերն անվանել են Հայկի անունով: Պատմական Հայաստանի Վանա բերդի մոտ՝ ժայռերի մեջ առկա է ժայռափոր արձանագրություն, որը առավել հայտնի է Մհերի դուռ անունով։ Դռան վրայի ժայռափոր արձանագրության մեջ պատկերավոր նկարագրված է Վանի թագավորության դիցարանը՝ աստվածներ, աստվածուհիներ, «սրբություններ» և այլն։ Դիցարանի յուրաքանչյուր ներկայացուցիչ ունեցել է իր սրբատեղիները, որտեղ մարդիկ երկրպագել են նրանց։ Այդ վայրերը, բացի պաշտամունքային դեր կատարելուց, եղել են նաև գիտության, մշակույթի խոշոր կենտրոններ։ Առաջի խմբի աստվածներ են Խալդի , Թեյշեբա և Շիվինի:Եզել են նաև այլ աստվածներ:

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: