Թեղութտի գետը պոչամբար 1
Համահայկական բնապահպանական ճակատին նկարահանած տեսանյութում երևում է թե ինչպես են Թեղուտի հանքավայրի պոչամբարի պադվալից դուրս եկող թափոնաջրերը լցվում շնող գետ:
<<Գետը առաջին անգամ չէ, որ կեղտոտվում է>>- ասում են բնապահպանական մարդիկ: Արտադրական թափոնները գետ են լցվում Թեղուտ Փ.Բ.-ի կողմից շահագործման առաջին օրվանից:

<<Պոչամբարի պադվալը լավ չի կառուցված և դրա հետևանքով ուրեմն, թափոնաջրերը ներծծվում են և պադվալի ներքևի հատվածից դուրս են գալիս դեպի բնական միջավայր:>>
2012-2015 թթ. շնող գետի ջրերի որակի մոնիտորինգային հետազոտություն է անցկացվել: Ջրերի նմուշների տվյալները ցույց են տալիս, որ գետի ջրերի որակի վրա մեծ է Թեղուտի հանքավայրերի բացասական ազդեցությունը: Նույն վերլուծությունների արդյունքում գրանցվել է մետաղ և այլ թունավոր տարրերի կոնցենտրացիաների աճ, տեսակների բազմազանության և կենդանիների քանակի կտրուկ նվազում:
Թեղութտի գետը պոչամբար 2
Բնապահպաններն ահազանգում են մի քանի տասնյակ տարի հետ , Հայաստանում չի լինի մաքուր ոռոքող ջուր հանքավայրերի շահագործման գործընթացում առաջացած բնապահպանական խնդիրները և վնասը Հայաստանի բնությանը աստիճանաբար կազդեն նաև խմելու ջրի որակի վրա:
- Պոչամբարի գործունեությունը դադարեցնելուց հետո, շատ բնակիչներ կորցրեցին իրենց աշխատանքը: <<Մենք մեր շնչելու օդը կրճատելուց շարունակում էինք աշխատել, որպեսզի գումար ստանանք>>:
- Պոչամբարի կեղտոտ և թունավոր ջուրը, թույլ չի տալիս, որպեսզի բույսեր, բերք և ծառեր աճեն: <<Գետի եկած ջուրը օգտագործելիս, ծառերը սկսում են խխճանալ և բերք չի տալիս>>:
- Այդ պահին անցած տարվա հետ համեմատված, ջուրը և օդը մաքրվել է, ինչ դադարեցվել է պոչամբարի գործունեությունը: <<Ջուրը արդեն երևում է, որ մաքրվել է: Այդ գազի հոտը այլևս չկա և նույնիսկ գետում ձուկ է երևացել>>:
Թեղուտի հանքավայրի շահագործման անսպասելի դադարեցումից հետո Դանիայի խորհրդարանում բարձրացվեց Թեղուտի հարցը. մինչդեռ Հայաստանի խորհրդարանում մինչ այս պահը որևէ հարց չի բարձրացվել:
Թեղուտ. բնապահպանական, տնտեսական և իրավական կոլապս
2017 թ. Հոկտեմբերի 16-ին Դանիայի առտահանումների վարկավորման գործակալությունը հայտարարեց, որ դադարեցնում է <<Վալլեքս>> խմբի շուրջ 62 միլլիոն վարկավորումը:
Թեղուտի լեռնահանքային համալիրի հիմնական միավորները բացահանքը և լցակույտային տնտեսությունը, լեռնահարստացուցիչ ֆաբրիկան և պոչհանքային տնտեսությունն են:

Ֆաբրիկայի հիմնական կառուցվածքային միավորներն են ջարդման, մանրացման, ֆլոտոցման և խտացման արտադրամասերը: Պոչանքային տնտեսության կազմում են պոչամբարը, պոչատարը, ջրահեռացման կառույցները և արտադրական ջրի մատակարարման և փակ շրջանառության համակարգը՝ պոմպակայանով: Փակ շրջանառության համկարգի ջրային միջավայրի աղտոտումը արտադրական ջրերով: Պոչամբարը տեղակայվելու է Շնող գետի Խառատանոց վտակի կիրճում:
<<Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն>> ՊՏԱԿ-ի հետազոտությունը փաստում է, որ Շնող գետի ջրի որակը 2017-ին եղել է ամենավատ՝ 5-րդ կատեգորիայի:
Հաշվի առնելով, որ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի համատեքստում բնապահպանական տեսանկյունից առավել կարևոր խնդիրներից մեկն անտառային ֆոնդին հասցվելիք վմասի փոխհատուցումն է՝ Ընկերությունը մշակել է անտառապատման ծրագիր: Անտառապատման ծրագրով նախատեսվում է անտառապատման իրականացում Թեղուտի պղինձ-մոլիբենային հանքավայրերի շահագործման հետևանքով հատման ենթակա 357 հա անտառի կրկնակի գումարային մակերեսով՝ 714 հա տարածքներում: Ընդ որում, Ընկերությունը պատասխանատվություն է ստանձնել այդ տարածքներում ոչ միայն բուն ծառատունկի, այլ տնկված ծառերի նկատմամբ խնամքի համար՝ մինչև այն պահը, երբ հնարավոր կլինի այդ տարածքները տեղափոխել անտառի կատեգորիա: Անտառապատում իրականացնող մասնագիտացված կազմակերպություններն ընտրվում են մրցույթով:
<<Բնապահպանական և մարդկային գոյության տեսանկյունից, սա իսկական աղետ է, ողբերգություն է>>- Աննա Շահնազարյան (բնապահպան):

Օրեր առաջ Դանիայի խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովում դանիացի ընդդիմադիրները բարձրացրել են Թեղուտի հարցը՝ փորձելով հասկանալ Դանիայի խետության պատասխանատվությունը Հայաստանում բնական միջավայրի աղտոտման հետևանքների համար:
Թեղուտի հանքավայրի շահագործման անսպասելի դադարեցումից հետո Հայաստանի խորհրդարանում որևէ հարց չի բարձրացվել:
<<Վալլեքս>>-ից ցանկանում էին ճշտել, թե որն է հանքի շահագործման դադարեցման պատճառը՝ պոչամարից թունավոր նյութերի արտահո՞սքը, թե՞ տնտեսական որևէ խնդիր:
Մնացել է անպատասխան:
Ինչ ստուգումներ/հետազոտություններ և երբ են իրականացվել Թեղուտի պոչամբարի հատվածում:
Մնացել է անպատասխան: