Design a site like this with WordPress.com
Get started

Նկարագրե՛ք հայերի ծագման մասին հիմնական ավանդազրույցները։

Մարդիկ բոլոր շամանակներում հետաքրքրվել են իրենց ընտանիքի, տոհմի, ազգի ծագումով: XVIII-XIX դարերում շողովրդների և նրանց լեզուների ծագման հարցը դարձել էր գիտական լուրջ ուսումնասիրության առարկա: Պարզվեց, որ կան այնպիսի լեզուների խմաբեր, որոնք հազարամյակներ առաջ եղել են մեկ մայր լեզվի ճյուղերի: Գիտնականները ցեղակից լեզուների այդպիսի խումբն անվանում են լեզվաընտանիք, իսկ դրա մայր լեզուն՝ նախալեզու: Մայր լեզվով խոսողները կոչվեցին մայր ժողովուրդ, իսկ նրա զբաղեցրած սկզբնական տարածքը՝ նախահայրենիք:

Հայերը պատկանում են աշխարհի ամենաբազմանդամ լեզվաընտանիք: Այն կոչվում է հնդեվրոպական, քանի որ այդ լեզվաընտանիքի լեզուները գործածվել են Հնդկաստանի արևելքից մինչև Եվրոպայի արևմոտք ձգվող տարածքում: Գիտնականներին հաջողվել է նաև պարզել, թե որտեղ է եղել հնդեվրոպական նախահայրենիքը: Այն զբաղեցրել է Հայկական լեռնաշխարհը, Փոքր Ասիայի արևելքը, Միջագետքի հյուսիսը և Իրանի հյուսիս-արևմուտքը Այսինքն՝ Հայկական լեռնաշխարհը կազմել է հնդեվրոպական նախահայրենիքի կենտրոնական շրջանը:

Հնդեվրոպական մայր լեզվից են առաջացել, այսինքն՝ հայերենին ցեղակից լեզուներից են անգլերենը, ֆրանսերենը, գերմաներենը, իսպաներենը, իտալերենը, ռուսերենը, հնդկերենը, պարսկերենը և բազմաթիվ այլ լեզուներ: Այդ լեզուներով խոսողների ընդհանուր թիվն աշխարհում այսօր անցնում է երեք միարդից:

Հայաստանը, լինելով հնդեվրոպական ժողովուրդների նախահայրենիքը, սրբազան երկիր է համարվել նաև այլ ծագումով ժողովուրդների համար:

Աստվածաշունչ մատյանից բացի՝ նման տեղեկություններ են պահպանվել նաև Հին աշխարհի բազմաթիվ արձանագրություններում: Միջագետքից և Սիրիայից հայտնաբերված սեպագիր արձանագրություններում նշվում է, որ Հայաստանը համարվել է “Աստվածային սուրբ օրենքների երկիր”, “Անմահության երկիր”, մի երկիր, որտեղից տարածվել են իմաստությունն ու արվեստը: Հնագույն զրույցների համաձայն՝ Արեգակի ոսկյա կացարանը Վանա լճի հատակին էր:

Հայերի ծագման մասին ավանդազրույցներ են եղել դեռևս հին ժամանակներում: Դրանցից հնագույնը հայկական ավանդազրույցն է, որի համաձայն՝ հայերը դյուցազուն Հյակի ժառանգներն են:

Հայերի ծագման մասին ավանդազրույցներ են պահպանել նաև հույները, հրեաները, վրացիները, արաբները և այլ ժողովուրդներ: Այդ բոլոր զրույցներում հայերը ներկայանում են որպես մեծ և քաջ ժողովուրդ, որի հետ ազգակից լինելը պատվաբեր է:

Նյութի հղում

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: