Հայոց ծագումնաբանության հարցը
XIX դարում գիտության մեջ ի հայտ եկած նորությունները, սակայն, կասկած առաջացրեցին Պատմահոր տվյալների արժանահավատության նկատմամբ, և հարցականի տակ դրվեց հայոց ծագումնաբանության վերաբերյալ ազգային ավանդության ճշմարտացիությունը:
XIX դարում ծնունդ առավ համեմատական լեզվաբանությունը, ըստ որի՝ հայերն ունեն հնդեվրոպական ծագում, մի շարք այլ ժողովուրդների հետ նախապատմական ժամանակներում կազմել են մեկ էթնիկ ընդհանրություն և զբաղեցրել միևնույն տարածաշրջանը, որը գիտության մեջ պայմանականորեն կոչվում է «հնդեվրոպական նախահայրենիք»:
Այդ ժողովուրդների ծագման հարցը այս տեսության շրջանակներում շաղկապված էր հնդեվրոպական նախահայրենիքի տեղադրությանը:
Հայաստանի և հայերի մասին հնագույն գրավոր հիշատակությունները
Հայերն իրենց թորգոմյան են անվանել, նաև՝ Հայ,երկիրը՝ Հայք, Հայաստան պարսիկներն ու Հույները ՝Արմենիա , Արմինա, Արմաստան և այլն. Վրացիները սոմեղի,երկիրը՝ Սոմմղեթի: Հին Հրեաներն երկիրն անվանել են Արարատ, աքքադացիները նախ՝ Արմանի, ապա՝ ՈՒրարտա , ՈՒրաշտու,Հայերին կոչել են ուրարտու:
Բացի այս կարգի Հայկական ամբողջությանը վերաբերող անուններից, եղել են նաև Հայերի ու նրանց երկրի առանձին մասերին տրվող շատ անվանումներ. օրինակ՝ զոկ Գողթան գավառի Հայերի անունն է , վանեցի և Վան, Տոսպ, վասպուրական, կամ լոռեցի և Լոռի սյունեցի և Սյունիք:
Հայաստանն Իրանի, Չինաստանի, Հունաստանի, Եգիպտոսի և Չապոնիայի հետ միասին մտնում է հնագույն երկրների այն վեցնյակում , որոնք կարողացել են անցնել հազարամյակների միջով: Հայստանի մասին առաջին հիշատակությունը հանդիպում է Պարսից արքա Դարեհ 1-ին մ.թ.ա. 520թ. Բեհիսթունյան արձանագրությունում: Հնագույն տեղեկություններ Հայաստանի և Հայերի մասին կան նաև մ.թ.ա. 5-րդ դարի հույն հեղինակների՝ Հերոդոտոսի և Քսենոֆոնի մոտ:
Վաղ պետական կազմավորումները
Հայաստանի Ք.ա. III-II հազարամյակների պատմության լուսաբանման համար անգնահատելի տեղեկություններ են հաղորդում Միջագետքի հնագույն` շումերական և աքքադական գրավոր հուշարձանները: Շումերները` աշխարհի առաջին քաղաքակրթություններից մեկի ստեղծողները, մինչև Հարավային Միջագետքը յուրացնելը բնակվել են Միջագետքի հյուսիսային և Հայկական լեռնաշխարհի հարավային շրջաններում: Ք.ա. III հազարամյակի երկրորդ կեսին նրանցից փոխառեցին սեմական ծագում ունեցող աքքադացիները, իսկ հետագայում այն լայն տարածում ստացավ Առաջավոր Ասիայի երկրներում, այդ թվում` Վանի թագավորությունում: Շումերական բնագրերում հիշատակվում է Արատտա երկիրը: Արատտան Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին վաղ պետական կազմավորումն է: Նրա մասին տեղեկությունները վերաբերում են Ք.ա. XXVIII-XXVII դարերին: