Design a site like this with WordPress.com
Get started

Թեմա 1. Հայկական քաղաքակրթության ձևավորումն ու զարգացումը: Արցախ

Արցախ – Մեծ Հայքի տասներորդ նահանգը, տարածված էր Փոքր Կովկասի արևելյան և Հայկական Լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում։ Երբեմն կոչվել և Փոքր Սյունիք, իսկ ավելի ուշ հիշատակված է Խաչեն կամ Խաչենք անունով, որը կազմում էր նախկին Արցախի մի մասը։ Ընդգրկում էր այժմյան Արցախի Հանրապետությունը՝ հարակից ազատագրված տարածքներով, և ձգվում էր մինչև Իջևանի շրջանը։

Արցախը (Ղարաբաղը) պատմական Հայաստանի անբաժանելի մասն է: Ուրարտական ժամանակաշրջանում (մ.թ.ա. 9-6դդ.) Արցախը հայտնի էր Ուրտեխե-Ուրտեխինի անվանվամբ: Արցախի` որպես Հայաստանի մաս, հիշատակումներ կան Ստրաբոնի, Պլինիոս Ավագի, Կլավդիոս Պտղոմեասի, Պլուտարքոսի, Դիոն Կասիոսի և այլ անտիկ հեղինակների աշխատություններում: Դրա վառ վկայությունն է նաև պահպանված պատմամշակութային հարուստ ժառանգությունը:

Մեծ Հայքի թագավորության բաժանումից հետո (387թ.) Արցախը կազմում է Արևելահայկական թագավորության մաս, որն էլ շուտով ընկնում է Պարսկաստանի տիրապետության տակ: Այդ շրջանում Արցախը Հայկական մարզպանության, այնուհետև ` արաբական տիրապետության ժամանակաշրջանում Արմենիա կուսակալության մաս էր կազմում: Արցախը մաս է կազմել Հայկական Բագրատունյաց թագավորության (9-11դդ.), ապա Զաքարյանների հայկական իշխանության (12-13դդ.):

Հաջորդած դարերում Արցախը հայտնվել է այլևայլ նվաճողների վերահսկողության ներքո` մնալով հայկական և ունենալով կիսաանկախ կարգավիճակ: XVIII դարի կեսերից սկսվում է թուրք քոչվոր ցեղախմբերի ներթափանցումը Արցախի հյուսիս, ինչը հանգեցնում է ընդհարումների տեղաբնիկ հայերի հետ: Այդ ժամանակաշրջանում հիշարժան են որոշակի ինքնիշխանության հասած հինգ (Խամսայի) հայկական մելիքությունները, որոնք իրենց ծաղկման և հզորության գագաթին հասան XVIII դարի ավարտին: 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին` 1813թ. Գյուլիստանի հաշտության պայմանագրով Արցախ -Ղարաբաղն անցնում է Ռուսաստանի տիրապետության տակ:

Սկսած 2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից՝ Ադրբեջանը նախաձեռնեց աննախադեպ, լայնամասշտաբ, պլանավորված հարձակում Արցախի Հանրապետության դեմ, որը  հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ։ 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմն Ադրբեջանի կողմից խախտվել է բազմիցս, և այս անգամ այն  համակարգվում է Թուրքիայի կողմից, որը Ադրբեջանին  ցուցաբերում է անմիջական ռազմական աջակցություն, ներառյալ Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների հավաքագրումը և տեղափոխումը։Արցախում մեծաթիվ քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, բնակելի շենքեր, էլեկտրակայաններ և կապի ցանցեր, ենթարկվել են բազմաթիվ հարվածների։ Հազարավոր տներ վնասված կամ ավերված են, բնակչությունը գտնվում է ապաստարաններոում։

Նշված նյութերի հղումները՝ 1, 2, 3

Պատմության աղբյորներ

Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան- Ինձ օգնում է կարճ, կոնկրետ և համառոտ հասկանալ ամենա կարևոր նյութերը:

Օնլայն գրքերը (fliphtml5) սայտով- Այս սայտում ես կարողանում եմ գտնել տարբեր դասարանների դասագրքեր և սովորել կամ վերհիշել թեմաները:

YouTube-ի միգոցով- YouTube-ով ես կարողանում եմ փնտրել այն նյութերը կամ դասերի թեմաները որոնք ուզում եմ սովորել, ես տեսանյութերով կարեղանում եմ ընկալել այն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: