Design a site like this with WordPress.com
Get started

 Տուն ֆիլմի վերլուծությունը 

Այս ֆիլմը խոսում է մեր մոլորակի ծագման, մարդկային կյանքի սկզբի և աշխարհի զարգացման մասին: Կյանքը սկսվել է 4 միլիարդ տարի առաջ և հարուստ է եղել հանքանյութերով ու բույսերով: Մարդկությունը սկսվել է 300000 տարի առաջ։

Մարդիկ մեծ փոփոխություն բերեցին մեր աշխարհ։ Ժամանակն անցնում էր, տեխնոլոգիաները շարունակում էին զարգանալ, մարդկությունը շարունակում էր աճել, և քաղաքներն ավելի ու ավելի արագ էին կառուցվում, մինչդեռ բնությունը սկսում էր ավելի ու ավելի կործանվել:

Քանի որ տեխնոլոգիաները շարունակում էին զարգանալ, մարդկանց փոխարինում էին մեխանիկական մեքենաները ծանր աշխատանքների ժամանակ, օրինակ՝ ձուկ բռնելիս, բերքը ջրելիս, բերք հավաքելիս և այլն:

Մեքենաները վնաս են հասցնում բնությանը` իրենցից եկող ծխով աղտոտելով օդը: Մարդիկ օգտագործում են բնության ռեսուրսները՝ սնունդ ստանալու, ապրելավայրեր կառուցելու համար և այլն։ Մինչ օրս մարդիկ կենդանիներին օգտագործում են որպես սնունդ, ինչը վնաս է մեր բնությանը։ Նրանք որսում են տոննաներով ձուկ օվկիանոսներից, ծովերից և լճերից, սպանում են կենդանիներին և հետագայում դրանք օգտագործում որպես սնունդ:

Կենդանիները ռեսուրսներ են տալիս մարդկանց՝ կաթ, պանիր, ձու, մեղր և այլն, բայց կենդանիներին սպանելը, նրանց պոպուլյացիան ոչնչացնելը և նրանց տեսակը վերացնելը սխալ է:

Իմ կարծիքով, բնությունը անչափ կարևոր է մարդկության համար և չի կարելի այն վնասել: Ֆիլմի միտքը ու գաղափարի հետ լիովին համաձայն եմ: Ֆիլմը շատ գեղեցիկ և մանրամասն ներկայացրեց մեր աշխարհի սկզբունքը և բնության կարևորությունները: Այն նաև խոսեց էկոլոգիական խնդիրների մասին, որոնք մինչ այսօր շարունակվում են: Ընդհանուր միտքը և գաղափարը մարդկանց ցույց տվեց, թե արդյոք ինչքան ենք մենք վնասում մեր բնությունը: Բնությունը մեր տունն է, եկեք չվնասենք այն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: