Design a site like this with WordPress.com
Get started

Ինչ է գեղեցիկը, դաս 1

Ինչ է գեղեցիկը, այն, ինչ ասում են, թե այն ինչ տեսնում եք, այն ինչ ձեզ է դուր գալիս, թե բոլորին։ պատասխանն ընտրելիս պատասխանեք նաև -Ինչո՞ւ։

“Գեղեցիկի տեսանկյունից մենք գնահատում ենք մարդկանց արտաքինը, վարվելակերպը, շարժուջևը, միջավայրը, առավել ևս արվեստի գործերը և բազբազան այլ երևույթներ: Ամեն մարդ ունի գեղեցիկի իր պատկերացումը:” Իմ պատկերացումը գեղեցիկի այն է, որ արտաքինով, ինձ համար ամեն մարդ գեղեցիկ է, ուզում է լինի գեր, նիհար, կարճահասակ ինձ համար բոլորն էլ գեղեցիկ են: Ես ավելի կարևորում եմ մարդկանց հոգու գեղեցկությունը՝ բնավորության լավ գծերը, բարի սիրտը, հոգատարությունը, մաքուր հոգին: Ես գեղեցկությունը տեսնում եմ գույների մեջ, ամենաշատը բնության՝ ծառերի, ծաղիկների, մայրամուտների, լուսնու, սարերի, շենքերի և այլն: Քանի որ ես սիրում եմ արվեստը, ես նաև նկատում և գնահատում եմ արվեստի գեղեցիկը:

Գեղեցիկի չափանիշները։ Արդյոք գեղեցիկը փոփոխական է, ինչի հետևանքով են փոխվում գեղեցիկի չափանիշները։

Ինչպես արդեն նշեցի, գեղեցիկը բոլոր մարդկանց մոտ տարբեր է, և ունի տարբեր չափանիշներ: Երբ որ մարդ նայում է որևէ բանի, ինչը նա համարում է գեղեցիկ, այն կարող է լինել շատ գեղեցիկ նրա համար, կամ ուղղակի նրան սիրուն թվալ, բայց մյուսների համար այն գեղեցիկ չլինի և այն գեղեցիկ չհամարեն: Ես համարում եմ արվեստը և նկարչությունը գեղեցիկ, սակայն տարբեր արվեստի գործեր ինձ համար տարբեր գեղեցկություն ունեն: Օրինակ՝ ըստ նկարիչների օգտագործած գույների կամ աշխատանոի ոճի, գեղեցկության մասին պատկերացումները կարող են փոփոխվել:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: