Design a site like this with WordPress.com
Get started

Բուլիինգ- Հալածանք

Հաճախ երևացող խնդիր, որի միջով անցնում են իմ տարիքակիցները դա բուլիինգն է: Բուլիինգն այսօր չափազանց տարածված է, ինչը մեծ խնդիր է մեր հասարակության մեջ: Մարդիկ մանկապարտեզից մինչև միջին դպրոց, ավագ դպրոց և համալսարան անցնում են բուլիինգի միջով: Նրանց ծաղրում են իրենց արտաքին տեսքի, նախանձի, կամ պարզապես նրա համար, որ նրանք տարբերվում են բոլորից:

Հաշմանդամ մարդիկ նույնպես ենթարկվում են բուլիինգի: Այս վերաբերմունքը պարզապես արդար չէ նրանց հանդեպ: Մարդկանց դատելը, նրանց հաշմանդամության համար ծաղրելը ուղղակի անթույլատրելի է: Ես դեմ եմ բոլոր տեսակի բուլիինգի: Ինչպես նշեցի նախանձը նույնպես կարող է լինել բուլիինգի հիմնական պատճառներից, քանի որ ուրիշի հաջողությունը նրանց վրա ազդում է և այդ պատճառով իրենց ճնշում ու վիրավորում են որպեսզի նրանք իրենց վատ զգան: Բուլիինգը մարդուն կարող է հասցնել դեպրեսիայի և նույնիսկ՝ ինքնասպանության:

Ես ունեմ ընկերուհի, ով առցանց սոցիալական ցանցերում հաղորդագրություններ էր ստանում “Գնա քեզ սպանի”, “Դու արժանի չես ապրելու այս աշխարհում”: Մինչև այսօր ես դեռ չեմ կարող պատկերացնել, թե ինչի համար մարդ կարող է նման բան ասել ուրիշներին: Կիբերհարձակումը ավելի վտանգավոր է, քան սովորական բուլիինգը: Բուլիինգը կարող է լինել և՛ ֆիզիկական, և՛ բանավոր: Կիբերհարձակման վնասը կարելի է ասել նույնն է ինչ բուլիինգինը, սակայն կիբերհարձակումը ավելի շատ է և ավելի տարածված: Սոցիալական ցանցերում կամ պարզապես սովորական հաղորդագրությունների միջոցով մարդկանց խոսքերը դաջվում են մարդկանց սրտի մեջ և սկսում են նրանց ասածներին լսել ու հավատալ:

Որպեսզի բուլիինգը չշարունակվի և ընդմիշտ կործանի մարդկանց կյանքը, դպրոցներն առաջին հերթին պետք է ավելի լավ հասկանան իրավիճակը և բուլիինգի ենթարկված երեխաներին տրամադրեն հոգեբան ու անհրաժեշտ էմոցիոնալ կամ ֆիզիկական օգնություն: Նրանց, ովքեր որ բուլիինգի են ենթարկել, պիտի որևէ պատիժ ստանան, որպեսզի նորից նույն բանը չկրկնեն: Որպես պատիժ դպրոցը կարող է կապ հաստատել ծնողների հետ և զգուշացնել նրանց երեխային դպրոցից հեռացնելու մասին: Ինչպես նաև զգուշացնել, որ կդիմեն համապատասխան մարմինների: Դպրոցներում պետք է հաճախ խոսվի բուլիինգի մասին և քննարկվի դրանցից ծագող հետևանքների մասին: Այդ կերպ դպրոցներում հնարավոր կլինի կանխել բուլիինգը: Ինչը վերաբերվում է կիբերհարձակմանը, իմ կարծիքով, կառավարությանը պետք է տեղեկացնի համապատասխան մարմինների, որ հետևողական լինեն և փորձեն պարզել նյութի աղբյուրը:

Հալածանքը պետք է որքան հնարավոր է շուտ դադարեցնել, և ես գրում եմ այս մասին որպես նախազգուշացում իմ տարիքի բոլոր մադկանց համար, որ հանկարծ չլսեն այս բացասական խոսքերին և անպայման տեղեկացնեն ծնողին կամ որևէ մեծի: Լսեք ձեր սրտին, եղեք ոնց կաք, ոչ մեկի համար չփոխվեք և ձեզ չթերագնահատեք, հասեք ձեր ուզածին ու իրականացրեք բոլոր երազանքները: Եկեք այս խնդրին մեկընդմիշտ լուծում տանք:

Պրեզենտացիա բուլիինգի մասին

One thought on “Բուլիինգ- Հալածանք

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: