Design a site like this with WordPress.com
Get started

Ինքնաստուգման առաջադրանքներ, թեման՝

1) Որո՞նք են կենդանի օրգանիզմի հիմնական տարրերը, թվարկեք մակրո-, միկրո-, ուլտրատարրերը….

Միկրոտարրեր տարրեր  -երկաթ, պղինձ, սելեն, յոդ, քրոմ, ցինկ, ֆտոր,  մանգան,  կոբալտ, մոլիբդեն, սիլիցիում, բրոմ, վանադիում, բոր:

Ուլտրաէլեմենտներ – կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, նատրիում,  կալիում, քլորիդ  և ծծումբ:

2) Որքա՞ն է C, H, O, N, P, S կենսածին տարրերի պարունակությունը կենդանի օրգանիզմում ըստ զանգվածի ( %).

1) 24 % 2) 97% 3) 76 % 4) 62%

3) Որքա՞ն է կենսական տարրերի` մակրո տարրերի, կարգաթվերի գումարը.

1) 31 2) 92 3) 53 4) 48

4) Ո՞րն է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ նյութը. գրեք այդ նյութի քիմիական բանաձևը և որոշեք ջրածնի զանգվածային բաժինը տոկոսով արտահայտած …

Ջուր — H2O(1:16); Mr(H2O) = 2*Ar(H)+Ar(O) = 2+16 = 18 => ω(H2) = (2/18)*100 = 11.111%

5) Օդում թթվածնի ծավալային բաժինը կազմում է մոտ 20%: Հաշվեք քանի՞ լիտր թթվածին կա Ձեր բնակարանում …

180մ3 = 180,000լ => V(O2) = 180,000*20/100 = 36,000լ։

6) Հետևյալ բանաձևերով ո՞ր ջուրն է բնության մեջ առավել տարածված.

1) H216O 2) D216O 3) D217O 4) T218O

7) Որքա՞ն է թթվածին տարրի զանգվածային բաժինը (%) ծանր ջրում` D2O –ում.

1) 25 2) 29,4 3) 70,6 4) 80

8) Հայտնի է, որ թթվածնի շրջապտույտը բնության մեջ կատարվում է ֆոտոսինթեզով (լուսասինթեզով): Ինչպիսի՞ երևույթ է ֆոտոսինթեզը` ֆիզիկական, թե` քիմիական, ինչու՞ , պատասխանը հիմնավորեք…

Քիմիական։ Ֆոտոսինթեզը կանաչ բույսերի և ջրիմուռների բջիջներում ածխաջրերի ձևավորումն է ածխաթթու գազից և ջրից՝ բույսերի քլորոֆիլով կլանված լույսի ազդեցության տակ։

9) Գլյուկոզի օքսիդացման ռեակցիայի ջերմաքիմիական հավասարումը հետևյալն է.

C6H12O6 + 6O2 = 6CO2 + 6H2O + 2816 կՋ

Որքա՞ն էներգիա (կՋ) կանջատվի մարդու օրգանիզմում, եթե օքսիդանա 45 գ գլյուկոզ:

1) 602 2) 1408 3) 704 4) 325

10) Ինչո՞ւ են հալոգենները համարվում կենսական տարրեր, թվարկեք հալոգենների միացությունների դերը մարդու օրգանիզմում….

Հալոգենները կենսական տարրեր են համարվում, որովհետև առաջացնում են բարդ օրգանական նյութեր և ապահովում են օրգանիզմների կենսագործունեությունը:

11) Կարելի՞ է խմելու ջուրը ախտահանել քլորով, պատասխանը հիմնավորեք…

Քլորի ջրային լուծույթի մանրէասպան հատկության վրա է հիմնված բնակչությանը ջուր մատակարարող կայաններում գազային քլորի օգտագործումը, հատկություն, որը պայմանավորված ատոմային թթվածնի գոյացմամբ, բայց ջուրը կարելի է աղտահանել քլորով, իհարկե ոչ շատ չափը անցնելով, որովհետև քլորը մարու օրգանիզմի համար վնասակար է։

12) Աղաթթվի ո՞ր աղի 0.9%-֊անոց ջրային լուծույթն է կոչվում <<ֆիզիոլոգիական լուծույթ>>:

Նատիրումի քլորիդից, կերակրի աղից է ստացվում այդ ֆիոլոգիական լուծույթը:

13) Ո՞ր շարքում են նյութերը ներկայացված ըստ մարդու օրգանիզմում դրանց զանգվածային բաժնի նվազման.

1) ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր

2) ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր

3) սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր

4) սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր

14) Որո՞նք են բաց թողած բառերը.

Վիտամինները _________________ նյութեր են, որոնք _______________ քանակներով ներմուծվում են օրգանիզմ, մասնակցում են __________________________ռեակցիաների իրականացմանը և պահպանում կենդանի օրգանիզմներում կենսունակությունը.

1) սննդային, մեծ, կենսաբանական 3) սննդային, փոքր, կենսաքիմիական

2) ոչ սննդային, փոքր, կենսաքիմիական 4) սննդային, մեծ, կենսաքիմիական

15) Որո՞նք են բաց թողած բառակապակցությունները. Վերքերը 3%-անոց ջրածնի պերօքսիդով մշակելիս այն փրփրում է, քանի որ ____________ազդեցությամբ ջրածնի պերօքսիդը քայքայվում է անջատելով_____________:

1) կատալազ ֆերմենտի, ատոմային ջրածին

2) ուրեազ ֆերմենտի, ատոմային թթվածին

3) ուրեազ ֆերմենտի, ատոմային ջրածին

4) կատալազ ֆերմենտի, ատոմային թթվածին

16) Որո՞նք են բաց թողած բառերը.

Փոքր չափաբաժնով թմրանյութերն ունեն_________ազդեցություն, մեծ քանակով թմրանյութերն ազդում են որպես ____________միջոց, իսկ առավել մեծ քանակներով թմրանյութերն ազդում են որպես_______:

1) ընկճող, ուրախացնող, խթանիչ 3) խթանիչ, ընկճող, թույն

2) ընկճող , խթանիչ, թույն 4) ընկճող, ակտիվացնող, դեղամիջոց

17) Ո՞րն է համարվում էկոլոգիապես մաքուր սնունդ…

Էկոլոգիապես մաքուր սնունդն  այն է, երբ  վերջնական արտադրանք ստանալու ամբողջ ընթացքում պահպանվում են էկոլոգիական բոլոր նորմերը: Էկոլոգիապես մաքուր սնունդը չի պարունակում  իր մեջ այնպիսի վնասակար նյութեր,  որոնք թողնում են բացասական ազդեցություն  մարդու առողջության վրա:

18) Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր…

Այն ջուրը, որը չի պարունակում որևէ քիմիական նյութեր, ինչպիսիք են ծանր մետաղները և այլն:

19) Ինչպիսի՞ թունավոր նյութեր կարող են լինել օդում, հողում և ջրում…

Դրանք կարող են լինել գազերինչպիսիք են ջրածնի քլորիդըբենզոլը կամ տոլուոլըդիօքսինը կամ ասբեստի նման միացությունները կամ այնպիսի տարրերինչպիսիք են կադմիումըսնդիկը և քրոմը:

20) Ո՞րն է կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը, գրեք նրա բաղադրությունը…

Բջիջը կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորն է։ Բջջի բաղադրությունն է՝ 70-80% ջուր (անօրգանական), 10-20% սպիտակուցներ, 1-5% ճարպեր, 0,2-2% ածխաջրեր, 0,2-2% նուկլեինաթթուներ։

21) Ինչպիսի՞ օրգանական և անօրգանական նյութեր կան կենդանի օրգանիզմում…

Անօրգանական — ֆոսֆոր, կալցիում, երկաթ, ջուր, սնդիկ…

Օրգանական — ճարպեր, ածխաջրեր, սպիտակուցներ,

22) Ինչպիսի գործառույթներ ունեն սպիտակուցները, նուկլեինաթթուները, ածխաջրերը, ճարպերը, վիտամինները կենդանի օրգանիզմում…

Սպիտակուցները մարդու օրգանիզմում մտնում են բջիջների թաղանթների կազմի մեջ, իրականացնում են գազափոխանակությունը և շատ այլ գործառույթներ: Ֆերմենտ սպիտակուցներն արագացնում են կենսաքիմիական գործընթացները:

Ածխաջրերը օրգանիզմում համարվում են էներգիայի հիմնական աղբյուր: Շատ կարևոր դեր են խաղում կենդանիների օրգանիզմներում ընթացող նյութերի և էներգիայի փոխանակության շարժընթացում։

Ճարպերը մարդու օրգանիզմում իրականացնում են ջերմակարգավորում, համարվում են պահեստային էներգիայի աղբյուր և այլն:

Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահպանումն է, հաջորդ սերունքներին փոխանցումը, ինչպես նաև սպիտակուցի սենթեզի իրականացումը

23) Ւ՞նչ պայմաններ են անհրաժեշտ. բույսի աճի համար…

Լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայություն։

24) Ինչպիսի՞ ազոտական և ֆոսֆորական պարարտանյութեր գիտեք …

Պարարտանյութերն այն նյութերն են, որոնք կիրառվում են բույսերին սննդանյութ տրամադրելու համար, հողի հատկությունները կամ էլ հողում ապրող օգտակար միկրոօրգանիզմների գործունեությունը բարելավվելու համար։ Ես գիտեմ երեք տեսակի պարարտանյութ՝ օրգանական, հանքային և բակտերիական։

25) Ի՞նչ է <<Նիտրատային աղետը>>…

1970-ական թվականներին աշխարհի տարբեր երկրներում հանելուկային թունավորումների բռնկումներ գրանցվեցին: Ինչպես պարզվեց՝ պատճառը նիտրատներն էին, որոնք մեծ քանակությամբ օգտագործվել էին, որպես պարարտանյութ: Ահա՛ թե ինչու նիտրատներ պարունակող սննդամթերքներով զանգվածային թունավորումներ անվանվեցին նիտրատային աղետ:

Նախկինում, երբ որպես պարարտանյութ օգտագործում էին գոմաղբը, նիտրատների հիմնախնդիր չի առաջացել: Գոմաղբմ ու օրգանական բնույթի մյուս պարարտանյութերը դանդաղ քայքայվում են՝ ապահովելով ազոտի մուտքը դեպի բույսեր, և հողում նիտրատների ավելցուկ չի առաջացնում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: