Design a site like this with WordPress.com
Get started

Կենսաբանություն դաս 17

Միջավայրի կենսածին գործոններ, օրգանիզմների միջև  տեղի  ունեցող փոխհարաբերությունները,չեզոքություն, մրցակցություն

Ցանկացած կենդանի օրգանիզմ մեկուսացված չէ մյուս օրգանիզմների և շրջակա միջավայրի ոչ կենսածին գործոնների ազդեցություններից: Կենդանի օրգանիզմների միջև փոխհարաբերությունները փոխազդեցությունները, ինչպես նաև իրենց ազդեցությունը գոյության պայմանների վրա իրենցից ներկայացնում են կենսածին գործոնների ամբողջություն:

Ոչ կենսածին գործոնները շարքին են դասվում անկենդան մարմինների գործոնները: Առաջին հերթին կլիմայական, հողի հատկությունները վյալ տարածքի ռելիեֆը, քամիները և այլն:

Կենսածին գործոնները կենդանի օրգանիզմների միջև բոլոր հնարավոր փոխազդեցություններն են:

Մարդածին գործոնները մարդկային գործոնների բոլոր ձևերն են, որոնք փոխում են կենդանի օրգանիզմների միջավայրի գոյության պայմանները

Չեզոք փոխազդեցությունը դիտվում է այն դեպքում, երբ էկոլոգիական համակարգը կազմող տեսակներն անմիջականորեն չեն փոխազդում: Չեզոքության օրինակ կարող են ծառայել բույսերն ու գիշատիչների միջև փոխհարաբերությունները:

Մրցակցության փոխազդեցությունը ձագում է, երբ համատեղ ապրող տեսակները հավակնում և օգտագործում են միևնույն պաշարները, որոնք սահմանափակ են: Պաշարները կարող են լինել ինչպես սննդային, այնպես էլ այլ բնույթի:

Տարբեր տեսակների օրգանիզմների միջև փոխօգտակար, փոխշահավետ փոխազդեցությունները կոչվում եբ սիմբիոզ: Սիմբիոզի ամենահայտնի օրինակներից է միջատների միջոցով բույսերի ծաղիկների փոշոտումը, որի ընթացքում միջատները սնվում են նեկտարով։

Սիմբիոզի դրսևորում է նուտուալիզմը, որի դեպքում տեսակների միջև կապն այնքան սերտ է, որ առանց իրար դրանք այլևս գոյություն ունենալ չեն կարող: Սունկը ջրիմուռի համար ծառայում է որպես գրունտ, որի վրա աճում է և նրան մատակարարում է հանքային տարրեր, փոխարենը ջրիմուռը սնկին ապահովվում է լուսասինթեզի ժամանակ, սինթեզած սննդանյութով: Եթե սնկի և ջրիմուռի այս տեսակներին առանձնացնենք, ապա առանց իրար, առանց համատեղ կեցության նրանք գոյություն ունենալ չեն կարող:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: