Design a site like this with WordPress.com
Get started

Կենսաբանություն դաս 17

Միջավայրի կենսածին գործոններ, օրգանիզմների միջև  տեղի  ունեցող փոխհարաբերությունները,չեզոքություն, մրցակցություն, սիմբիոզ:

Բոլոր կենդանի էակներն ունեն սնվելու կարիք։ Բնության մեջ ոչ մի օրգանիզմ չի կարող գոյություն ունենալ առանց միջավայրի։ Օրգանիզմը սնվում է մյուսով և ինքն էլ իր հերթին սնունդ է ծառայում երրորդի համար: Կանաչ բույսերը, օգտագործելով արևի էներգիան, ջուրը և օդի ածխաթթու գազը, սինթեզում են իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ օրգանական նյութերը։ Իսկ կենդանիները իրենց անհրաժեշտ նյութերը ստանում են սննդի միջոցով, նրանք սնվում են բույսերով կամ կենդանիներով։ Սինթեզելով սննդային նյութեր՝ բույսերն իրենց քիմիական կապերում կուտակում են արևի էներգիան։ Բուսակեր կենդանիները սնվում են բույսերով և նրանցից ստանում այդ էներգիան։

Ցանկացած կենդանի օրգանիզմ մեկուսացված չէ մյուս օրգանիզմների և շրջակա միջավայրի ոչ կենսածին գործոնների ազդեցություններից: Կենդանի օրգանիզմների միջև փոխհարաբերությունները փոխազդեցությունները, ինչպես նաև իրենց ազդեցությունը գոյության պայմանների վրա իրենցից ներկայացնում են կենսածին գործոնների ամբողջություն: Ոչ կենսածին գործոնները շարքին են դասվում անկենդան մարմինների գործոնները: Առաջին հերթին կլիմայական, հողի հատկությունները վյալ տարածքի ռելիեֆը, քամիները և այլն: Կենսածին գործոնները կենդանի օրգանիզմների միջև բոլոր հնարավոր փոխազդեցություններն են: Մարդածին գործոնները մարդկային գործոնների բոլոր ձևերն են, որոնք փոխում են կենդանի օրգանիզմների միջավայրի գոյության պայմանները Չեզոք փոխազդեցությունը դիտվում է այն դեպքում, երբ էկոլոգիական համակարգը կազմող տեսակներն անմիջականորեն չեն փոխազդում: Չեզոքության օրինակ կարող են ծառայել բույսերն ու գիշատիչների միջև փոխհարաբերությունները: Մրցակցության փոխազդեցությունը ձագում է, երբ համատեղ ապրող տեսակները հավակնում և օգտագործում են միևնույն պաշարները, որոնք սահմանափակ են: Պաշարները կարող են լինել ինչպես սննդային, այնպես էլ այլ բնույթի:

Տարբեր տեսակների օրգանիզմների միջև փոխօգտակար, փոխշահավետ փոխազդեցությունները կոչվում եբ սիմբիոզ: Սիմբիոզի ամենահայտնի օրինակներից է միջատների միջոցով բույսերի ծաղիկների փոշոտումը, որի ընթացքում միջատները սնվում են նեկտարով։

Սիմբիոզի դրսևորում է նուտուալիզմը, որի դեպքում տեսակների միջև կապն այնքան սերտ է, որ առանց իրար դրանք այլևս գոյություն ունենալ չեն կարող, օր՝. քարքարոսը, որի մարմինը բաղկացած է երկու օրգանիզմից՝ սնկից և ջրիմուռից: Սունկը ջրիմուռի համար ծառայում է որպես գրունտ, որի վրա աճում է և նրան մատակարարում է հանքային տարրեր, փոխարենը ջրիմուռը սնկին ապահովվում է լուսասինթեզի ժամանակ, սինթեզած սննդանյութով: Եթե սնկի և ջրիմուռի այս տեսակներին առանձնացնենք, ապա առանց իրար, առանց համատեղ կեցության նրանք գոյություն ունենալ չեն կարող:

Սիմբիոզի ձևերը
Կոոպերացիա՝ Կոոպերացիայի դասական օրինակ է մենակյաց խեցգետնի և կորալյան պոլիպների՝ ակտիաների համատեղ կեցությունը, երբ երկու տեսակներն էլ օգուտ են ստանում։ Խեցգետինը բնակվում է փափկամարմնի դատարկ խեցու մեջ և իր վրա տանում է ակտինիային։ Անշարժ պոլիպի համար դա ձեռնտու է, քանի որ, հատակով տեղաշարժվելով, խեցգետինը ընդարձակում է ակտինիայի որսի համար տարածությունը։ Որոշակի օգուտ է ստանում նաև խեցգետինը։ Նրան է հասնում ակտինիայի կողմից որսած սննդի որոշ մասը։ Նման փոխազդեցությունների դեպքում երկու տեսակն էլ օգուտ են ստանում, սակայն դրանց համատեղ գոյությունը յուրաքանչյուր տեսակի համար պարտադիր պայման չի։

Կոմենսալիզմ ՝ Կոմենսալիզմի դեպքում երկու փոխազդող տեսակներից միայն մեկն է օգուտ ստանում։ Մյուս տեսակի համար կոմենսալի հետ փոխազդեցությունն անտարբեր է։ Շատ տեսակներ սնվում են այլ տեսակների սննդի մնացորդներով, կամ օգտագործում ուրիշների թաքստոցը, նրանց չվնասելով և ապրելով աննկատ։ Բույսերի շատ տեսակներ օգտագործում են այլ բույսերին որպես ապրելավայր։ Էպիֆիտ բույսերը՝ որոշ ջրիմուռներ, քարաքոսներ, մամուռներ, պտերներներ օգտագործում են ծառաբույսերին որպես հենարան, այլ ոչ թե որպես սննդանյութերի աղբյուր։ Հետևաբար նշված օրգանիզմները ստանում են օգուտ՝ չվնասելով ծառերը։

Ամենսիալիզմ ՝ Այս այն փոխազդեցությունն է, երբ մի տեսակը ճնշում է մյուսին իսկ ինքը վնաս չի կրում։ Օրինակ՝ բարդու կողքին աճել է թուփ, որը միշտ ստվերում է մնում ու մասամբ է ստանում արևի ջերմությունը, այս դեպքում բարդին ճնշում է թփին։ Թուփը կրում է ճնշում բարդուց, սակայն բարդին անտարբեր է այս փոխազդեցությանը։

Մուտուալիզմ ՝ Այս փոխհարաբերությունը բոլոր կողմերին էլ շահավետ է, և նրանց համակեցությունն ու փոխազդեցությունը դառնում է պարտադիր բոլոր տեսակների համար։ Օրինակ է վերևում գրված միջատների ու ծաղիկների փոխհարաբերությունը, եթե միջատները չմտնեն փոխազդեցության մեջ չեն ունենա նեկտար, իսկ ծաղիկները չեն փոշոտի, ստացվում է որ նրանց փոխազդեցությունը պարտադիր պայման է։

Մակաբուծություն ՝Մակաբուծությունը այն փոխհարաբերությունն է երբ մի մարմինը կախված է մյուսից, ստանում է սնունդ, և օգտագործում նրան որպես ապրելու միջավայր։ Մակաբուծությունը ունի երկու տեսակ առաջինը՝ ժամանակավոր․
Արյունածուծ մոծակը ապրում է արտաքին աշխարհում, մյուս մարմնի վրա հարձակվում է սնվելու համար։
Արգասային տիզը ապրում է տիրոջից ոչ հեռու։
Լուն ապրում է մարմնի վրա իր զարգացման շրջանը մեծ մասը։
Երկրորդը՝ մշտական․
Էխինակոկը չի կարող ապրել առանց իր տիրոջ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: