Design a site like this with WordPress.com
Get started

Հայաստանի Հանրապետության բուսաբուծությունը

  1. Որո՞նք են տվյալ ուղղության զարգացման նախադրյալները և խոչընդոտները։

Անասնապահության զարգացման նախադրյալներն են՝ կլիման և աշխարհագրական դիրքը: Կարևոր է, որ երկրի գյուղատնտեսությունը զարգացած լինի, որպեսզի իր հերթին զարգացած լինի նաև անասնապահությունը: Դրա զարգացմանը կարող են խոչընդոտել՝ վատ կլիմայական պայմանները, աղտոտված օդը, շրջապատը, անբարենպաստ աշխարհագրական դիրքը և այլն:  Անասնապահությունը բուսաբուծության նման նույնպես տարածված է բնակեցված ցամաքի գրեթե բոլոր մասերում:  Աշխարհում անասնապահության տեղաբաշխումը պայմանավորված է կերային բազայով` կերի առկայությամբ, բնակչության և արդյունաբերության պահանջարկով:
Անասնապահական մթերքի հիմնական մասը տալիս են բարեխառն գոտու երկրները:

Հայաստանում անասնապահությունը ծագել է հնագույն ժամանակներում, երբ մարդը սկսել է վարժեցնել վայրի կենդանիներին, ընտերացրել դրանց և օգտագործել իր տնտեսական կարիքների բավարարման համար: Նորագույն տվյալների համաձայն՝ Հայկական լեռնաշխարհն անասնապահության սկզբնավորման կենտրոններից է: Հատկանշական է, որ Հայաստանի լեռնազանգվածներում ներկայում հանդիպող վայրի ոչխարը և այծը ընտանի տեսակների նախահայրերն են: Անասնապահությունը Հայաստանում ակնառու զարգացում է ստացել 1-ին հազարամյակում՝ Արարատյան թագավորության, Բագրատունիների օրոք, Կիլիկիայի հայկական պետությունում: Անասնապահության հետագա զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծվեցին 19-րդ դարում՝ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո:

ՀՀ-ի համար կարևոր դեր ունի անասնապահությունը: Անասնապահությունը բնակչությանը մատակարարում է սննդամթերք, սննդի և թեթև արդյունաբերությանը՝ հումք, գյուղատնտեսությանը տալիս է բանող ուժ, օրգանական պարարտանյութեր:

Անասնապահությունը Հայաստանում գիտական հիմքերի վրա է դրվել խորհրդային իշխանության հստատումից հետո: 1920-30-ական թվականներին բազմակողմանի ուսումնասիրություններ են կատարվել անասնապահության բոլոր ճյուղերում, բարելավվել են կենդանիների ցեղային կազմը, կերակրման, խնամքի պայմանները:

Նրա գլխավոր ենթաճյուղերն են խոշոր եղջերավոր անասնապահությունը, խոզաբուծությունը, ոչխարաբուծությունը, ձիաբուծությունը, ուղտաբուծությունը, թռչնաբուծությունը, մեղվաբուծությունը, ինչպես նաև շերամապահությունը: Լայն առումով գյուղատնտեսության բնագավառին են վերագրում նաև ձկնաբուծությունը և գազանաբուծությունը:

Այս ճյուղը կունենա հեռանկարներ, երբ Հայաստանում Չինաստանի և Ավստրալիայի նման անապատային և կիսաանապատային շրջաններ լինեն, որտեղ ոչխարների բազմաքանակ հոտերը շուրջ տարին դրսում լինեն և օգտվեն բնական արոտներից: Դրա համար երևի թե անհրաժեշտ է բավարար բյուջե, բնական արոտավայրեր և լավ կլիմա:

  1. Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը։

ԽՍՀՄ-ի փլուզման նախաշեմին ճյուղը միավորել է 200-ից ավելի ձեռնարկություններ և տվել ՀՀ արդյունաբերության համախառն արտադրանքի ընդհանուր ծավալի 18,8 %-ը ։ 1995 թվականից սննդի արդյունաբերությունը ՀՀ արդյունաբերության առաջատար ճյուղերից է, որին բաժին է ընկնում համախառն արդյունաբերական արտադրանքի 37 %-ը։ Ճյուղը միավորում է գինու-կոնյակի, հանքային ջրերի, ալրաղաց, կաթնամթերքի , մրգի և բանջարեղենի, պահածոների, ծխախոտի, մսամթերքի, ձկնեղենի արտադրության հարյուրավոր խոշոր, միջին ու մանր ձեռնարկություններ։Արդյունաբերության գինեգործությունը Հայաստանում սկզբնավորվել է 20-րդ դարի 2-րդ կեսին։ Ներկայումս հանրապետության գինու-կոնյակի արդյունաբերությունը միավորում է գինենյութի, գինիների, օղու և կոնյակի արտադրության մի քանի տասնյակ ձեռնարկություններ։  Կոնյակներն ու գինիները միջազգային համտեսներում և ցուցահանդեսներում նվաճել են բազմաթիվ ոսկե ու արծաթե մեդալներ

  1. Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար։

էներգետիկ համակարգը մեծ դեր ունի, ինչպես տնտեսության և քաղաքականության այնպես էլ կյանքի, առօրյաի, մարդու գործունեության և զարգացման հարցում: Առաջին հերթին այն ապահովում է մեր կենսագործունեությունը, դարձնում այն ավելի հարմարավետ և մենք չենք կարող պատկերացնել մեր կյանքը առանց դրա, նաև հանդիսանում է տնտեսական մեծ գործոն, եկամուտների աղբյուր, և քաղաքական շարժառիթ: ՀՀ-ն լինելով սակավ էներգակիրներ ունեցող երկի` այսօր տարածաշրջանում էլեկտրաէներգիա արտահանող երկիր է։ 2007 2011 թվականներին հանրապետությունից արտահանվել է մոտ 4 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա։

  1. Ինչպե՞ս եք պատկերացնում տվյալ ճյուղի զարգացման հեռանկարը:

Եթե Հայաստանը ունենա բավարար բյուջե, որպեսզի հանքավայրերը սկսի շահագործել, արտահանել  այդպիսով զարգանլ, ապա շատ լավ կզարգանա այդ ճյուղը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: