Design a site like this with WordPress.com
Get started

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունը

  1.  Որո՞նք են տվյալ ուղղության զարգացման նախադրյալները և խոչընդոտները

Անասնապահության զարգացման նախադրյալներն են՝ կլիման և աշխարհագրական դիրքը: Կարևոր է, որ երկրի գյուղատնտեսությունը զարգացած լինի, որպեսզի իր հերթին զարգացած լինի նաև անասնապահությունը: Դրա զարգացմանը կարող են խոչընդոտել՝ վատ կլիմայական պայմանները, աղտոտված օդը, շրջապատը, անբարենպաստ աշխարհագրական դիրքը և այլն:  Անասնապահությունը բուսաբուծության նման նույնպես տարածված է բնակեցված ցամաքի գրեթե բոլոր մասերում:  Աշխարհում անասնապահության տեղաբաշխումը պայմանավորված է կերային բազայով` կերի առկայությամբ, բնակչության և արդյունաբերության պահանջարկով:
Անասնապահական մթերքի հիմնական մասը տալիս են բարեխառն գոտու երկրները:

Հայաստանում անասնապահությունը ծագել է հնագույն ժամանակներում, երբ մարդը սկսել է վարժեցնել վայրի կենդանիներին, ընտերացրել դրանց և օգտագործել իր տնտեսական կարիքների բավարարման համար: Նորագույն տվյալների համաձայն՝ Հայկական լեռնաշխարհն անասնապահության սկզբնավորման կենտրոններից է: Հատկանշական է, որ Հայաստանի լեռնազանգվածներում (հատկապես՝ Վայոց ձորի և Արարատի մարզերում) ներկայում հանդիպող վայրի ոչխարը ընտանի տեսակների նախահայրերն են: Անասնապահությունը Հայաստանում ակնառու զարգացում է ստացել 1-ին հազարամյակում՝ Արարատյան (Ուրա թագավորության, Բագրատունիների օրոք, Կիլիկիայի հայկական պետությունում: Անասնապահության հետագա զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծվեցին 19-րդ դարում՝ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո:

ՀՀ-ի համար կարևոր դեր ունի անասնապահությունը: Անասնապահությունը բնակչությանը մատակարարում է սննդամթերք, սննդի և թեթև արդյունաբերությանը՝ հումք, գյուղատնտեսությանը տալիս է բանող ուժ, օրգանական պարարտանյութեր:

Անասնապահությունը Հայաստանում գիտական հիմքերի վրա է դրվել խորհրդային իշխանության հստատումից հետո: 1920-30-ական թվականներին բազմակողմանի ուսումնասիրություններ են կատարվել անասնապահության բոլոր ճյուղերում, բարելավվել են կենդանիների ցեղային կազմը, կերակրման, խնամքի պայմանները:

Նրա գլխավոր ենթաճյուղերն են խոշոր եղջերավոր անասնապահությունը, խոզաբուծությունը, ոչխարաբուծությունը, ձիաբուծությունը, ուղտաբուծությունը, թռչնաբուծությունը, մեղվաբուծությունը, ինչպես նաև շերամապահությունը: Լայն առումով գյուղատնտեսության բնագավառին են վերագրում նաև ձկնաբուծությունը և գազանաբուծությունը:

Այս ճյուղը կունենա հեռանկարներ, երբ Հայաստանում Չինաստանի և Ավստրալիայի նման անապատային և կիսաանապատային շրջաններ լինեն, որտեղ ոչխարների բազմաքանակ հոտերը շուրջ տարին դրսում լինեն և օգտվեն բնական արոտներից: Դրա համար երևի թե անհրաժեշտ է բավարար բյուջե, բնական արոտավայրեր և լավ կլիմա:

  1. Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը:

Գյուղատնտեսության շատ պրոցեսներ ինչպիսին են ոռոգումը,  մշակաբույսերի  ռոտացիան, պարարտանյութերի եւ թունաքիմիկատների կիրառումը և անասունների ընտելացումը զարգացել են շատ վաղուց, բայց մեծ առաջընթաց են ապրել վերջին դարաշրջանում։ Գյուղատնտեսության պատմությունը կարևոր դեր է ունեցել մարդկության պատմության մեջ, քանի որ գյուղատնտեսական առաջընթացը էական դեր է խաղացել համաշխարհային սոցիալ-տնտեսական համակարգում։ 

  1. Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար։

Կարևոր դեր է խաղում Հայաստանի տնտեսության համար: Արտահանման առաջիններից է Զբաղվածության % ամենաբարձրն է Հայաստանում: Զբոսաշրջությանկարևորագույն ճյուղերից մեկն է:Հայաստանում այդ ճյուղը ունի մեծ պոտենցիալ:Ճանաչում ունի արտերկրում:

  1. Ինչպե՞ս եք պատկերացնում տվյալ ճյուղի զարգացման հեռանկարը։

Կարծում եմ, որ մոտ ապագայում հայկական սնունդը կսկսվի ավելի շատ քանակներով արտահանվել արտերկիր, և այդպես կբերի ավելի շատ եկամուտ: Հայկական սնունդը լավ է նրանով, որ մեծ մասը բնական արտադրանք է ՝ առանց քիմիկատներ և հավելումների, որը կարծում եմ նրան կտա շատ առավելություններ:

  1. Ներկայումս ինչպիսի միջոցառումների համակարգ է մշակվում գյուղատնտեսության ճյուղի զարգացման համար։

Բույսերի պաշտպանության և կարանտինի միջոցառումների իրականացում։ Տոհմային գործի զարգացման և հոտի վերարտադրության համալիր միջոցառումների իրականացում։ Անասնաբուժության համակարգի բարելավում և անասնաբուժական միջոցառումների արդյունավետության բարձրացում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: