Design a site like this with WordPress.com
Get started

Արդյունաբերության նորագույն ճյուղերը

  1. Բնութագրե՛ք արդյունաբերության նորագույն ճյուղերը, գնահատե՛ք դրանց դերը և տեղը համաշխարհային տնտեսության ﬔջ:

Արդյունաբերության ճյուղերը խմբավորվում են նաև ըստ դրանց ձևավորման ժամանակի:առանձնացվում են հին , նոր և նորագույն ճյուղերը:Հին ճյուղերն են ,օրինակ ՝ մետաղաձուլությունը և թեթև արդյունաբերությունը , իսկ նոր ճյուղեր են էլէկտրրագետիական, մեքենաշինության ճյուղերի մեծ մասը և քիմիական:20-դարի վերջից առավել արագ աճում են նորագույն ճյուղերի՝ հաշվողական տեխնիկայի, միկրոէլեկտրոնիկայի, ռոբոտաշինություն , տեզերականհռթիռաշինության արտադրություները:

  1. Որո՞նք են նորագույն ճյուղերի զարգացման նախադրյալները ՀՀ-ում:

Հայաստանը զբաղեցնում է Հարավային Կովկասի տարածքի ընդամենը 16 %-ը, սակայն իր բարդ երկրաբանական կառուցվածքի շնորհիվ ունի օգտակար հանածոների հարուստ պաշարներ։ Հայաստանի տարածքում հայտնաբերվել են մետաղների ավելի քան 38 և պինդ հանածոների 70 տեսակներ, ինչպես նաև քաղցրահամ, հանք, և տաք ջրերի երևակումներ ու հանքավայրեր։ 

  1. Ինչո՞ւ են ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաները համարվում գերակա ուղղություն, որո՞նք են նրա գործունեության հիﬓական ուղղությունները:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը տեղեկատվական և հեռահաղորդության տեխնալոգիաների ոլորտը 2000 թվականին հայտարարել է հանրապետության տնտեսության զարգացման գերակա ճյուղերից: Ոլորտի համար պետական քաղաքականության կարևորագույն նախաձեռնություններն են նաև Հայաստանի Հանրապետության ՏՀՏ-ի գլխավոր ռազմավարության մշակումը, Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և աջակցման խորհրդի ստեղծումը և “Ձեռնարկությունների ինկուբատոր” ծրագրի մեկնարկը:

  1. Ուրվագծային քարտեզի վրա նշե՛ք բնական շինանյութերի խոշոր հանքավայրերը և արտադրության կենտրոնները:

Քանի որ ՀՀ-ը ունի բազմաթիվ հանքավայրեր, ես որոշեցի ուրվագծային քարտեզի վրա նշելու փոխարեն գրել նրա մասին: Ահա իմ պատտասխանը:

Հայաստանի պետական պաշարների հաշվեկշռում գրանցված են 465 հանքավայրեր, որոնցից 196-ը շահագործվում է, 15-ը նախապատրաստվում է շահագործման, 248-ը պահուստային է, 6 հանքավյրեր գտնվում է մանրակրկիտ հետախուզման փուլում: Հայաստանի հանքավյրերից 24-ը մետաղային օգտակար հանածոների հանքավայրեր են, որոնցից հինգը շահագործվում են: 375-ը ոչ մետաղային օգտակար հանածոների հանքավյրեր են, որոնցից 145-ը շահագործվում են, այդ թվում՝ 198-ը երեսպատման շինարարական քարերի, 129-ը շինարարական նյութերի արտադրության հումքի, 11-ը բնագույն քարերի և 37-ը բազմանպատակային օգտագործման հումքի:

  1. Ներկայացնել արդյունաբերության նորագույն ճյուղերի զարգացման հեռանկարները ՀՀ-ում։

Խորհրդային տարիներին առավել զարգացած էին Հայստանի արդյունաբերության ոչ ներհանրապետական, այլ միջհանրապետական կապերը, և չափազանց մեծ էր նրա կախվածությունը Խորհրդային Միության միասնական տնտեսական համալիրից: Արդյունաբերական համալիրի վերականգնումը, հետագա զարգացումը և ինքնուրույնության ամրապնդումը կարող է տեղի ունենալ ճհուղի կառուցվածքի կատարելագործման, ներքին միջճյուղային կապերի զարգացման, արտադրության տեխնիկական վերազինման և մրցունակության բարձրացման հիման վրա: ՀՀ արդյունաբերության համար հեռանկարային են համարվում նորագույն գիտատար և տեղական հումքի վերամշակման հիման վրա զարգացող ճյուղերը:

One thought on “Արդյունաբերության նորագույն ճյուղերը

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: