Design a site like this with WordPress.com
Get started

Թեման՝«Հալոգեններ»

*1-   Ինչո՞ւ  են 7- րդ  խմբի  գլխավոր  ենթախմբի տարրերին   անվանում «հալոգեններ»,  բնութագրեք  այդ  տարրերը        

Նման անվանումը գալիս է այն փաստից, որ հալոգենները մետաղներին միանալիս աղեր են առաջացնում։

*2-Հալոգենները   ինչպիսի՞ միացությունների  ձևով  են  տարածված  բնության   մեջ 

Քիմիական տարրերի պարբերական համակարգի VII խմբի տարրերը (ֆտոր` F, քլոր` CI, բրոմ` Br, յոդ` I)  անվանվում են հալոգեններ: Հալոգենների խմբին է պատկանում նաև ռադիոակտիվ աստատ` At տարրը, որի քանակը երկրակեղևում անչափ փոքր է: Հալոգենների ատոմներն արտաքին էլեկտրոնային շերտում պարունակում են 7-ական էլեկտրոն: Հալոգենների քիմիական ակտիվությունը բավականին մեծ է, որի պատճառով բնության մեջ ազատ վիճակում չեն հանդիպում:

*3-. Ինչո՞ւ են  հալոգենները  համարվում  կենսական  տարրեր, թվարկեք  հալոգենների
 միացությունների   դերը  մարդու  օրգանիզմում….

Մարդու օրգանիզմում օրինակ յոդն անհրաժեշտ է հատկապես վահանաձև գեղձի կողմից արտադրվող հորմոնի համար: Բացի այդ մարդու և կենդանիների  ստամոքսում  արտադրվում է աղաթթու, որը կազմում է ստամոքսահյութի 0,3%-ը և անհրաժեշտ է սննդի նորմալ մարսողության, ինչպես նաև սննդի հետ օրգանիզմում ներթափանցող հիվանդագին մանրէները ոչնչացնելու համար։


*4-Գրեք   հալոգենների   ատոմների  բաղադրությունը   և  կառուցվածքը

Ֆտորի ատոմի կառուցվածքն է (9,10) 9: Քլորի ատոմի կառուցվածքն է (17,18) 17: Բրոմի ատոմի կառուցվածքն է (35,44) 35: Յոդի ատոմի կառուցվածքն է (53,74) 53:

*5-Ինչպիսի՞  վալենտականությունը  և   օքսիդացման աստիճան  է  ցուցաբերում  քլորը
 միացություններում, գրեք  օրինակներ…

Քլորի վալենտականություն, երբ մեկ է, օքսիդացման աստիճանը +1, −1, 0 է: Երբ վալենտականությունը երեք է, օքսիդացման աստիճանը +3 է: Երբ վալենտականությունը հինգ է, օքսիդացման աստիճանը +5 է, իսկ երբ վալենատականությունը յոթ է, օքսիդացման աստիճանը +7 է:

*6- Թվարկեք   հալոգեն պարզ նյութերի  ֆիզիկաքիմիական  հատկությունները

Հալոգենները գոյություն ունեն երկատոմ մոլեկուլների ձևով, որոնք առաջանում են հալոգենների ատոմների արտաքին էներգիական մակարդակի կենտ էլեկտրոնները զույգվելու հաշվին: Կապը երկու ատոմի միջև կովալենտային ոչ բևեռային է: Հալոգեններն ազատ վիճակում շատ թունավոր են, նույնիսկ յոդը, եթե նրա կոնցենտրացիան օդում մեծ է:

*7-  Որտե՞ղ  են  կիրառում   քլորը   և նրա  միացությունները

Քլորը կարող է բարձր ճնշման, աթերոսկլերոզի, սիրտ-անոթային և այլ հիվանդությունների պատճառ դառնալ։ Այն շատ վատ ազդեցություն է թողնում մազերի և մաշկի վրա, քայքայում է սպիտակուցները։

Քլորը լայնորեն օգտագործվում է արդյունաբերության մեջ։ Այն օգտագործվում է աղաթթվի արդյունաբերական ստացման և այնպիսի նյութերի պատրաստման համար, որոնք օգտագործվում են գործվածքներն սպիտակեցնելու համար։ Խմելու ու կենցաղային նպատակների համար նախատեսված ջուրը մինչև ջրատար խողովակների ցանց մղելը հիվանդաբեր միկրոօրգանիզմներից ախտահանվում է իր մեջ աննշան քանակի քլոր լուծելով՝ քլորելով։

*8-  Որտե՞ղ  են  կիրառում   աղաթթուն  և  նրա  աղերը,ի՞նչ  է  ժավելաջուրը…  ի՞նչ  է   քլորակիրը…

Աղերը կիրառվում են ամենուրեք, ինչպես արտադրությունում, այնպես էլ առօրյա կյանքում:
Ազոտական թթվի աղերը՝ նիտրատները մեծ մասամբ օգտագործում են գյուղանտեսության մեջ:
Նատրիումի քլորիդը (կերակրի աղ) առանձնացնում են գետի և ծովի ջրից, ինչպես նաև ստանում են աղային հանքավայրերից:
Շինարարությունում և բժշկության մեջ լայն տարածում ունի գիպսը, որը ստացվում է կալցիումի դիհիդրոսուլֆատից:

Ժավելաջուրը կիրառվում է թղթի և տեքստիլ արդյունաբերության մեջ։ Հաճախ «ժավելաջուր» է անվանվում նաև նատրիումի հիպոքլորիդը՝ NaClO, որը օժտված է նույն հատկություններով, ավելի էժան և հեշտ եղանակով է ստացվում։

Քլորակիրը կալցիումի հիդրօքսիդի և քլորի փոխազդեցության արդյունք է և բյուրեղաջուր պարունակող բարդ կոմպլեքս է։ Քլորի հոտով, խոնավածուծ, սպիտակ փոշի է։ Պարունակում է 28–38% ակտիվ (քլոր անջատվում է աղաթթու ավելացնելիս)։ 2% խոնավություն պարունակող քլորակիրը տարեկան կորցնում է ակտիվ քլորի 1%-ը, իսկ 10% խոնավություն պարունակողը կորցնում է 10%–ը։

*9- Կարելի՞ է  խմելու   ջուրը   ախտահանել  քլորով, պատասխանը հիմնավորեք…

Խմելու համար պիտանի ջուրը պետք է պարունակի առավելագույնը 4 միլիգրամ քլոր մեկ լիտր ջրում, սակայն քլորի ճիշտ չափաբաժինը ոչ միշտ է պահպանվում և սովորաբար գերազանցում է թույլատրելի սահմանը: Քլորը կարող է շատ վնասակար լինել առողջության համար:

*10-Աղաթթվի  ո՞ր  աղի  0.9%-֊անոց ջրային  լուծույթն  է  կոչվում «ֆիզիոլոգիական լուծույթ»:

Նատիրումի քլորիդից կամ կերակրի աղից է ստացվում այդ ֆիոլոգիական լուծույթը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: