- Ի՞նչ դեր ունի Հայաստանի Հանրապետության քիմիական արդյունաբերությունը տնտեսության մեջ։
Արդի ինդուստրիալ հասարակության զարգացման գործում շատ ﬔծ է տնտեսության քիﬕացման, հետևապես և քիﬕական արդյունաբերության դերը: Ցանկացած երկրի քիﬕական արդյունաբերության վիճակը և արտադրության կենցաղի քիﬕացման աստիճանը դիտվում է որպես տնտեսական զարգացման մակարդակի ցուցաունիշ: Խորհրդային տարիներին ﬔր հանրապետության քիﬕական արդյունաբերությունը բարդ համալիր էր:
- Նշել Հայաստանի Հանրապետության քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները։
Խորհրդային տարիներին քիﬕական արդյունաբերության բազմակողմանի արագ զարգացման համար նախադրյալներ են եղել. բարձրորակ կրաքարի (տրավերտին) խոշոր պաշարների առկայությունը (Արարատի և այլ հանքավայրեր), էլեկտրակայանների Սևան–Հ րազդան կասկադի կառցումը և սկզբնական շրջանում էժան էլեկտրաէներգիայի առկայությունը, պղնձաձուլ ության ընթացքում անջատվող ծծմբային գազերն առաջացող թափոնները, քիﬕական արտադրանքի ﬔծ պահանջարկը նախկին ԽՍՀՄ-ի տարածքում, բնական գազի ներմուծումը, որը ﬔծապես նպաստեց քիﬕակա արդյունաբերության հումքային բազայի ընդլայնմանը, բարձրորակ քիﬕկոս կադրերի առկայությունը:
- Թվային քարտեզի վրա նշել Հայաստանի Հանրապետության քիմիական գործարանները և դրանցում թողարկվող արտադրատեսակները։
Ավան — աղի հանք
Երևանի “Նաիրիտ գործարան” — քլորոպրենային կաուչուկ
Վանաձոր — ազոտական միացություններ
Ալավերդու պղնձաքիմիական կոմբինատ — պղինձ, ծծմբաթթու
Երևան — պլաստմասսայի վերամշակում
Երևան, Վաղարշապատ — պոլիմեր և պլաստմասսա
Երևան, Եղվարդ — ավտոդողեր և ռետինատեխնիկական իրեր
Վանաձոր — սինթեթիկ կորունդ և սինթետիկ թելեր
- Ներկայացնել քիմաիական արդյունաբերության գործարանների կողմից առաջացող էկոլոգիական հիմնախնդիրները։
Քիմիական արդյունաբերությունը իր մեծ հաջողությունների տակ թաքցնում է բավականին մեծ և շատ վտանգալից խնդիրներ։ Կարևորագույններից է ածխաթթու գազի արտանետումը, որը վնասում է օզոնային շերտը և թույլ թալիս արևային ավելի ուժգին ճառագայթների ներթափանցումը երկրի մակերևույթ, որն էլ իր հերթին նպաստում է ջերմաստիճանի բարձրացմանը, սառույցների հալմանը, ջրհեղեղներին և այդպես շարունակ։ Ածխաթթու գազի և այլ քիմիկատների արտանետումը օդ վատ է անդրադառնում նաև մարդկանց։ Շնչելիս մարդը թթվածնից բացի ներս է թողնում այդ թունավոր քիմիկատները, որոնք հետագայում առաջացնում են վտանգավոր և նույնիսկ մահացու հիվանդություններ։