ԵՐԿՐԻ ՄԱՍԻՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
1․ Երկրների, տարածաշրջանների բնությունն ու հասարակությունն իրենց բաղադրիչներով համալիր ուսումնասիրում է.
1) երկրագրությունը 3) քարտեզագրությունը
2) երկրաբանությունը 4) երկրաբնապահպանությունը
2․ Տեղանքում հնարավոր չէ կողմնորոշվել.
1) կողմնացույցով 3) Արեգակով
2) Բևեռային աստղով 4) կիսալուսնով
3․ Կողմնորոշված կողմնացույցի մագնիսական սլաքը հորիզոնի ո՞ր կողմն է ցույց տալիս.
1) հարավային 2) արևմտյան 3) հյուսիսային 4) արևելյան
4․ Տեղագրական քարտեզների շրջանակի կողային (արևմտյան և արևելյան) եզրերում նշված են.
1) բևեռները 3) միջօրեականները
2) զուգահեռականները 4) հորիզոնականները
5․ Հատակագծում և քարտեզում տեղանքի հավասար բացարձակ բարձրություն ունեցող կետերը միացնող գիծը կոչվում է.
1) լեգենդա 3) ազիմուտ 2) հորիզոն 4) հորիզոնական
6․ Ո՞ր պնդումն է սխալ.
1) Գլոբուսի վրա բոլոր միջօրեականների երկարությունները հավասար են:
2) Գլոբուսի վրա պատկերված օբյեկտների ուրվագծերը համընկնում են բնության մեջ դրանց ուրվագծերին:
3) Գլոբուսի վրա միջօրեականները և զուգահեռականները հատվում են ուղիղ անկյան տակ:
4) Գլոբուսների վրա աղավաղումները հավասարանկյուն են:
7․ Ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Երկիրը հասարակածային շրջաններում «փքվել» է, իսկ բևեռներում՝ սեղմվել նրա` Արեգակի շուրջը պտտվելու հետևանքով:
2) Երկիրը հասարակածային շրջաններում «փքվել» է, իսկ բևեռներում՝ սեղմվել իր առանցքի շուրջը պտտվելու հետևանքով:
3) Երկիրը հասարակածային շրջաններում «փքվել» է, իսկ բևեռներում՝ սեղմվել նրա շուրջը Լուսնի պտտվելու հետևանքով:
4) Երկիրը հասարակածային շրջաններում «փքվել» է, իսկ բևեռներում՝ սեղմվել Գալակտիկայի շուրջը Արեգակի պտտվելու հետևանքով:
8․ Տվյալ միջօրեականի վրա եղած ժամանակը տվյալ պահին կոչվում է.
1) տեղական 2) գոտիական 3) ամառային 4) ձմեռային
9․Երկրի օրական պտույտի հետևանք է.
1) պասսատների առաջացումը
2) մուսսոնների առաջացումը
3) ժամերի տարբերությունը
4) մագնիսական բևեռների տեղափոխությունը
10. Երկրի օրական պտույտի հետևանք է.
1) ծովային հոսանքների ուղղության շեղումը նախնական ուղղությունից
2) տարվա եղանակների հերթափոխը
3) տաք օդի վեր բարձրանալը
4) նյութերի համաշխարհային շրջապտույտը քար
11․ Այն ժամանակամիջոցը, որի ընթացքում Երկիրը մեկ լրիվ պտույտ է կատարում Արեգակի շուրջը, կոչվում է.
1) օր 2) շաբաթ 3) ամիս 4) տարի
12․ Նշվածներից ո՞րը տարվա եղանակների առաջացման և հերթափոխման պատճառ չէ.
1) ուղեծրի հարթության նկատմամբ Երկրի առանցքի թեքությունը
2) Երկրի պտույտը Արեգակի շուրջը
3) Երկրի ձևը
4) Երկրի պտույտը իր առանցքի շուրջը
13. Դեկտեմբերի 22–ի կեսօրին Արեգակի ճառագայթները ո՞ր զուգահեռականի վրա են ընկնում ուղղահայաց.
1) հս. լ. 23° 30՛ 3) հասարակածի
2) հս. լ. 66° 30՛ 4) հվ. լ. 23° 30՛ 55
14․ Հյուսիսային կիսագնդում ե՞րբ է աշնանային գիշերահավասարի օրը.
1) հունիսի 22–ին 3) սեպտեմբերի 23–ին
2) մարտի 21–ին 4) դեկտեմբերի 22–ին
15․ Աշխարհագրական ո՞ր լայնություններն են առավելագույն ջերմություն ստանում հունիսին.
1)հասարակածային 2)հյուսիսային կիսագնդի բարեխառն
3)հարավային կիսագնդի արևադարձային 4)հյուսիսային կիսագնդի արևադարձային
16․ Աշխարհագրական ո՞ր լայնություններն են առավելագույն ջերմություն ստանում դեկտեմբերին.
1) հասարակածային
2) հյուսիսային կիսագնդի բարեխառն
3) հարավային կիսագնդի արևադարձային
4) հյուսիսային կիսագնդի արևադարձային
17․ Դեկտեմբերի 22–ը կոչվում է.
1) գարնանային գիշերահավասարի օր
2) ամառային արևակայության օր
3) աշնանային գիշերահավասարի օր
4) ձմեռային արևակայության օր
18․ Դեկտեմբերի 22–ին բևեռային ցերեկ լինում է.
1) հյուսիսային արևադարձի վրա
2) հարավային արևադարձի վրա
3) հյուսիսային բևեռային շրջագծի վրա
4) հարավային բևեռային շրջագծի վրա
19․ Ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Երկրագնդի միջնապատյանից ներքև տարածվում է երկրակեղևը:
2) Երբ քարոլորտի մի սալն ընկղմվում է մյուսի տակ, առաջանում են օվկիանոսային խորջրյա իջվածքներ:
3) Երկրակեղևը կազմված է համեմատաբար ծանր նյութերից:
4) Քարոլորտից դեպի Երկրի խորքը ջերմաստիճանն իջնում է։
20․ Բնութագրումով որոշել ապարի ծագումը.
Այդ ծագման ապարները գոյանում են ջերմության, ցրտի, ջրի, քամու և օրգանիզմների ազդեցությամբ ապարների մանրացումից և ջրավազանների հատակին կամ ցամաքի գոգավորություններում դրանց կուտակումից: Այդ ապարները կոչվում են.
1) փոխակերպային 3) անօրգանական նստվածքային
2) հրային 4) օրգանական նստվածքային
21. Բնութագրումով որոշել ապարի ծագումը.
Այդ ապարները գոյանում են Երկրի ընդերքից դուրս եկած հրահեղուկ զանգվածից` մագմայից: Այդ ապարները կոչվում են.
1) փոխակերպային 3) անօրգանական նստվածքային
2) հրային 4) օրգանական նստվածքային
22. Նստվածքային ծագման ապար է.
1) ավազը 3) մարմարը
2) օբսիդիանը 4) գրանիտը
23. Նստվածքային ծագման ապար է.
1) կերակրի աղը 3) մարմարը
2) օբսիդիանը 4) գրանիտը
24․ Ընտրել կավիճ, բնական գազ, նավթ շարքի օրինաչափությանը չհամապատասխանող ապարը.
1) կրաքար 3) կավ
2) քարածուխ 4) տորֆ
25․ Ընտրել բազալտ, պեմզա, խարամ շարքի օրինաչափությանը համապատասխանող ապարը.
1) քարածուխ 3) կավ
2) գրանիտ 4) տորֆ
26․ Ընտրել բազալտ, պեմզա, խարամ շարքի օրինաչափությանը համապատասխանող ապարը. 1) կավ 3) քարածուխ
2) օբսիդիան 4) տորֆ
27․ Ընտրել բազալտ, պեմզա, խարամ շարքի օրինաչափությանը չհամապատասխանող ապարը.
1) մարմար 3) օբսիդիան
2) գրանիտ 4) տուֆ