Design a site like this with WordPress.com
Get started

ԹԵՍՏ 1․

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԿՐԻ ՄԱՍԻՆ

1․ Երկիր մոլորակի բնությունը, բնակչությունը և տնտեսությունն ուսումնասիրող գիտությունն է.

1) աշխարհագրությունը 2) քարտեզագրությունը 3) տնտեսագիտությունը 4) էկոլոգիան

2․ Բաց տեղանքում Երկրի մակերևույթի տեսանելի մասը կոչվում է.

1) տեղանք 3) հորիզոնի գիծ

2) հորիզոն 4) ռելիեֆ

3․ Հատակագծում կամ քարտեզում պատկերված տարածքը մի քանի անգամ փոքրացնող թվային արտահայտությունը կոչվում է.

1. լեգենդա 2) հորիզոնական 3) մասշտաբ 4) իզոբար

4․ Երկրի մակերևույթի որևէ փոքր հատվածի կամ օբյեկտի՝ մանրամասնություններով գծապատկերը թղթի վրա կոչվում է.

1. հատակագիծ 2) քարտեզ 3) գլոբուս 4) ատլաս

5․ Երկրի մակերևույթի ընդհանրացված պատկերը հարթության վրա` որոշակի մասշտաբով, պայմանական նշաններով և քարտեզագրական պրոյեկցիայով, կոչվում է.

1) հատակագիծ 3) ատլաս

2) քարտեզ 4) գլոբուս

6․ Խոշորամասշտաբ այն գծապատկերները, որոնք չունեն աստիճանացանց, կոչվում են.

1. աշխարհի քարտեզներ 2) ուրվագծային քարտեզներ 3) համր քարտեզներ 4) տեղանքի հատակագծեր

7․ Նկարում պատկերված է.

1) լեռնագիծ 3) հորիզոնական

2) ռելիեֆի կտրվածք (պրոֆիլ) 4) համադրման սանդղակ

8․ Ընտրել մոլորակների հունարեն և հայերեն անունների համապատասխանությունների ճիշտ շարքը.

1. Մերկուրի ա. Լուսնթագ

2. Վեներա բ. Հրատ

3. Մարս գ. Արուսյակ

4. Յուպիտեր դ. Փայլածու

1) 1–դ, 2–գ, 3–բ, 4–ա

2) 1–ա, 2–բ, 3–գ, 4–դ

3) 1–բ, 2–ա, 3–դ, 4–գ

4) 1–դ, 2–գ, 3–ա, 4–բ

9․ Գլոբուսի վրա հասարակածին զուգահեռ և Երկիրը գոտևորող երևակայական շրջագծերը կոչվում են.

1) միջօրեականներ 3) բևեռներ

2) զուգահեռականներ 4) ուղեծրեր

10․ Երկրագնդի ո՞ր կետերը գտնելու համար է բավական իմանալ միայն նրանց աշխարհագրական լայնությունը.

1) հասարակածի վրայի 2) զրոյական միջօրեականի վրայի

3) զուգահեռականների վրայի 4) բևեռների

11․ Այն ժամանակամիջոցը, որի ընթացքում Երկիրը մեկ լրիվ պտույտ է կատարում իր առանցքի շուրջը, կոչվում է.

1) օր 2) շաբաթ 3) ամիս 4) տարի

12. Երկրի` իր առանցքի շուրջը պտույտի հետևանք չէ.

1) գիշեր–ցերեկ հերթափոխությունը

2) տարվա եղանակների առաջացումը

3) շարժվող մարմինների հետագծի շեղումը իր սկզբնական ուղղությունից

4) ժամային գոտիների առանձնաց

13․ Ժամային գոտիները սահմանազատված են.

1. Զուգահեռականներով 3) արևադարձերով

2. միջօրեականներով 4) հասարակածով

14․ Երկրի օրական պտույտի հետևանք է.

1) պարբերական (ռիթմիկ) երևույթների օրական փոփոխությունը

2) պարբերական երևույթների սեզոնային փոփոխությունը

3) պարբերական երևույթների տարեկան փոփոխությունը

4) պարբերական երևույթների բազմամյա փոփոխությունը

15. Ո՞ր ուղղությամբ է Երկիրն իր առանցքի շուրջը պտտվում.

1) հյուսիսից հարավ 3) արևելքից արևմուտք

2) հարավից հյուսիս 4) արևմուտքից արևելք

16․ Յուրաքանչյուր ժամային գոտի իր նախորդից մեկ ժամով առաջ է, քանի որ երկիրն իր առանցքի շուրջը պտտվում է.

1) արևելքից արևմուտք ուղղությամբ

2) արևմուտքից արևելք ուղղությամբ

3) հյուսիսից հարավ ուղղությամբ

4) հարավից հյուսիս ուղղությամբ

17․ Դեկտեմբերի 22–ին՝ կեսօրին, դիտողը Հարավային բևեռում է: Այդ պահին կլինի.

1) բևեռային ցերեկ 3) առավոտ

2) բևեռային գիշեր 4) երեկո

18․ Մարտի 21–ին՝ կեսօրին, դիտողը հասարակածում է: Այդ պահին Հարավային բևեռում կլինի.

1) բևեռային ցերեկ 3) գիշերահավասար

2) բևեռային գիշեր 4) երեկո

20․ Աշխարհագրական ո՞ր լայնություններն են առավելագույն ջերմություն ստանում հունիսին.

1) հասարակածային

2) հյուսիսային կիսագնդի բարեխառն

3) հարավային կիսագնդի արևադարձային

4) հյուսիսային կիսագնդի արևադարձային

21․ Աշխարհագրական ո՞ր լայնություններն են առավելագույն ջերմություն ստանում դեկտեմբերին.

1) հասարակածային

2) հյուսիսային կիսագնդի բարեխառն

3) հարավային կիսագնդի արևադարձային

4) հյուսիսային կիսագնդի արևադարձային.

22․ Աշխարհագրական ո՞ր լայնություններն են առավելագույն ջերմություն ստանում հունիսին.

1)հասարակածային 2)հյուսիսային կիսագնդի բարեխառն

3)հարավային կիսագնդի արևադարձային 4)հյուսիսային կիսագնդի արևադարձային

23․ Աշխարհագրական ո՞ր լայնություններն են առավելագույն ջերմություն ստանում դեկտեմբերին.

1) հասարակածային

2) հյուսիսային կիսագնդի բարեխառն

3) հարավային կիսագնդի արևադարձային

4) հյուսիսային կիսագնդի արևադարձային

24․ Երկրի մակերևույթից դեպի խորքը ջերմաստիճանն աստիճանաբար.

1) նվազում է 2) բարձրանում է

3) մնում է անփոփոխ 4) բարձրանում է, այնուհետև՝ նվազում

25․ Բնութագրումով որոշել Երկրի շերտը. Երկրի ամենավերին և ամենաբարակ շերտն է: Այն կազմված է համեմատաբար թեթև ապարներից: Այդ շերտն է.

1) Երկրի միջուկը 3) ստորին միջնապատյանը

2) երկրակեղևը 4) վերին միջնապատյանը

26․ Նկար 1-ում, նշված է.

1. Երկրի միջուկը 2) միջնապատյանը 3) թույլոլորտը 4) երկրակեղևը

Նկ. 1

27․ Նկար 2–ում Բ տառով նշված է.

1. նստվածքային շերտը 2) բազալտային շերտը 3) գրանիտային շերտը 4) միջնապատյանը

Նկ․ 2

28․ Նկար 2–ում Դ տառով նշված է.

1) նստվածքային շերտը 2) բազալտային շերտը 3) գրանիտային շերտը 4) միջնապատյանը

29. Նկար 2–ում ո՞ր տառով է նշված բազալտային շերտը.

1) Ա 2) Բ 3) Գ 4) Դ

30. Նկար 2–ում երկրակեղևի ո՞ր տիպն է նշված 1 թվով.

1) մայրցամաքային 3) կղզային

2) օվկիանոսային 4) թերակղզային

31. Նկար 2–ում ո՞ր տառով է նշված երկրակեղևի նստվածքային շերտը.

1) Ա 2) Բ 3) Գ 4)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: