Design a site like this with WordPress.com
Get started

Կենդանի օրգանիզմի քիմիան

Առաջադրանքներ.

*- Որո՞նք են  կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը, որոնք  նաև  անվանում  են կենսական  տարրեր 

Կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը Կենսական տարրեր են կոչվում այն այն քիմիական տարրի ատոմները, որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, լիպիդներ, նուկլեինաթթուներ, վիտամիններ և այլն, որոնք ապահովում են կենդանի օրգանիզմի կենսագործունեությունը։

·  Ո՞րն է  կենդանի  օրգանիզմի  կառուցվածքային  միավորը, գրեք  նրա  բաղադրությունը

Բջիջը կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորն է։ Բջջի բաղադրությունն է՝ 70-80% ջուր (անօրգանական), 10-20% սպիտակուցներ, 1-5% ճարպեր, 0,2-2% ածխաջրեր, 0,2-2% նուկլեինաթթուներ։

·  Ինչու՞  են  գիտնականներն ասում. «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն  է» 

Քանի որ մենք ապրում ենք սպիտակուցների շնորհիվ, աճում և բազմանում, առանց սպիտակուցների մեր մարմինը չէր կարող աճել և զարգանալ։

·  Որո՞նք են սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի, նուկլեինաթթուների,  վիտամինների  գործառույթները կենդանի օրգանիզմում 

Սպիտակուցները իրականացնում են նյութափոխանակության գործընթացները։ Նրանք կազմում են ներբջջային կառույցները՝ օրգանոիդները և բջջակմախքը, արտազատվում են միջբջջային տարածություն, որտեղ կարող են իրականացնել միջբջջային հաղորդակցությանը, մասնակցել սննդանյութերի հիդրոլիզին և միջբջջային նյութի ձևավորմանը։ Ըստ գործառույթի` սպիտակուցների դասակարգումը շատ պայմանական է, քանի որ նույն սպիտակուցը կարող է իրականացնել մի քանի ֆունկցիա։ Այսպիսի բազմաֆունկցիոնալ սպիտակուցի օրինակ է լիզիլ-փՌՆԹ-սինթետազը, որը ամինոացիլ-փՌՆԹ-սինթետազ է, այն ոչ միայն միացնում է լիզինի մնացորդը փՌՆԹ-ին, այլև կարգավորում է որոշ գեների տրանսկրիպցիան:Շատ սպիտակուցներ ունեն ֆերմենտատիվ ակտիվություն։ 

Ածխաջրերն ու ճարպերը հիմնականում իրականացնում են կառուցողական ֆունկցիան, էներգիական ֆունկցիան: Իսկ Նուկլեինաթթուներն իրականացնում են սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահպանումը, հաջորդ սերունդներին փոխանցումը, սպիտակուցի սինթեզի իրականացումը։

·  Ինչպիսի՞  օրգանական և  անօրգանական  նյութեր  կան  կենդանի  օրգանիզմում: 

Կենդանի օրգանիզմներում պարունակվում են շատ օրգանական նյութեր, որոնք բնորոշ են միայն այդ օրգանիզմներին: Օրինակ` սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր և այլն: Բջջի կազմում ամենամեծաքանակ ու ամենատարածված անօրգանական նյութը ջուրն է:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: