Design a site like this with WordPress.com
Get started

Թեմա 9. § 17. ՋՈՈՒԼ-ԼԵՆՑԻ օրենքը: Շիկացման լամպ: Կարճ միացում: Ապահովիչներ: § 18. Էլեկտրակն հոսանքի աշխատանքը և հզորությունը:

1. Ինչ է հոսանքի աշխատանքը: Ինչ բանաձևով են այն հաշվում: Հոսանքի աշխատանքի բանաձևը ձևակերպեք բառերով:

Փակ էլեկտրական շղթայի որևէ տեղամասով լիցք տեղափոխելիս էլեկտրական դաշտը կատարում է աշխատանք, որն անվանում են հոսանքի աշխատանք:
Բանաձև՝ A=qU
A-ն հոսանքի աշխատանք է, U-ն՝ լարումը շղթայի տեղամասում, իսկ q-ն՝ այդ տեղամասի կամայական լայնական հատույթով t ժամանակում անցած լիցքը:

2. Որն է աշխատանքի միավորը ՄՀ-ում:

Միավորների ՄՀ-ում էլեկտրական հոսանքի աշխատանքն արտահայտվում է ջոուլով (Ջ):

3. Որ ֆիզիկական մեծություննեն անվանում էլեկտրական հոսանքի հզորություն: Ինչ բանաձևով են հաշվում հոսանքի հզորությունը: 

Էլեկտրական հոսանքի հզորություն անվանում են էլ. հոսանքի կատարած աշխատանքի հարաբերությունը այն ժամանակին, որի ընթացքում կատարվել է այդ աշխատանքը:

4. Հզորության ինչ միավորներ գիտեք: Ինչպես են առնչվում այդ միավորները վատտին:

Միավորների ՄՀ-ում հզորության միավորը մեկ վատտն է ( 1 Վտ)։ 1 Վտ-ն այն հզորությունն է, որի դեպքում 1 վ-ում կատարվում է 1 Ջ աշխատանք` 1 Վտ = 1 Ջ/վ:

5. Որն է հոսանքի աշխատանքի ոչ համակարգային միավորը: Գրել այդ միավորի և ջոուլի կպն արտահայտող հավասարությունը:

1կՎտ x  ժ = 1000Վտ x 3600վ   =  3600000 Վտ x վ  =  3,6 x 106 Ջ  = 3,6ՄՋ

6. Ինչ փորձով կարելի է համոզվել, որ միևնույն հոսանքի ուժի դեպքում հաղորդչում անջատվող ջերմաքանակը համեմատական է հաղորդչի դիմադրությանը:

Իրար հաջորդաբար միացնենք միևնույն երկարության և հաստության 3 հաղորդիչ նիքրոմե, նիկելինե ու պղմձե, ինչպպես նաև ամպերաչափն ու ռեոստատը: Շղթան բանալիով փակենք և ռեոստատի միջոցով աստիճանաբար մեճացնենք հոսանքի ուժը շղթայում: Կտեսնենք, որ 3 հաղորդիճներն էլ տաքանում են: Բայց նիքրոմե հաղորդիչը շիկանում է, նիկելինեն՝ կարմրում, մինչդեռ պղնձե հաղորդիչը տաքանում է աննշան:

7. Ինչ բանաձևով են հաշվում հոսանքակիր հաղորդչում անջատվող ջերմաքանակը: Գրել բանաձևը:

Բանաձևը՝ Q = I2 Rt

8. Ձևակերպել Ջոուլ- Լենցի օրենքը:

Հոսանքակիր հաղորդչում անջատվող ջերմաքանակը հավասար է հոսանքի ուժի քառակուսու, հաղորդչի դիմադրության և հոսանքի անցման ժամանակի արտադրյալին:

9. Բացատրեք, թե ինչու է տաքանում հաղորդիչը, երբ նրա միջով հոսանք է անցնում:

Քանի որ մետաղե հաղորդչում ազատ էլեկտրոնները էլեկտրական դաշտի ազդեցությամբ կատարում են ուղղորդված շարժում: Սակայն, հաճախակի բախվելով մետաղի բյուրեղացանցի իոններին, իրենց կիենտիկ էներգիայի մի մասը հաղորդում են դրանց: Իոններն սկսում են ավելի ուժգին տատանվել, մեծանում է հաղորդչի ներքին էներգիան և, հետևաբար, բարձրանում է ջերմաստիճանը:

10. Ինչպիսին է շիկացման լամպի կառուցվածքը:

Այն կազմված է պարուրաձև շիկացման թելիկի վրա ամրացված են երկու հատ մետաղե ձողիկ, որոնք իջնում և մտնում են ապակե ոտիկի մեջ և անցնում նրանով դեպի լամպակոթի մետաղ մասերին:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: