Design a site like this with WordPress.com
Get started

Իրավունք

  1. Ինչո՞ւ պետք է երեխաներն իրավունքներ ունենան։

Երեխաները պետք է իրավունքներ ունենան, որովհետև նրանք երեխա լինելուց բացի մարդ են, իսկ ցանկացած մարդ պետք է ունենա իրավունքներ:

  1. Ո՞րն է իմ ամենակարևոր իրավունքը և ինչո՞ւ։

Ինձ համար ամենակարևոր իրավունքը՝ երեխաների իրավահավասարությունը և երեխաների կրթության իրավունքն է, քանի որ հիմա շատ են լինում դեպքեր, երբ երեխային սկսում են բուլինգի ենթարկել նրա ռասայի, ազգության, կրոնի, սոցիալական վիճակի և այլնի պատճառով, և այդ իրավիճակները կանխելու համար երեխաների իրավահավասարության հոդվածը կարևոր է։ Իսկ, ինչ վերաբերվում է կրթությանը երեխան անկախ իր մտավոր կարողություններից, սոցիալական վիճակից իրավունք ունի ստանալ կրթություն, և պետությունը նույնպես պարտավոր է հոգալ այդ ամենի մասին։

Հոդված 4. Երեխաների իրավահավասարությունը

Երեխաներն ունեն հավասար իրավունքներ` անկախ իրենց և ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների (որդեգրողների, խնամակալների կամ հոգաբարձուների) ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, կրթությունից, բնակության վայրից, երեխայի ծննդյան հանգամանքից, առողջական վիճակից կամ այլ հանգամանքից:

Հոդված 11. Երեխայի կրթության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու և ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք:

Պետական համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի անհատականության դրսևորման, տաղանդի, մտավոր և ֆիզիկական ունակությունների զարգացման համար` հիմնելով հանրակրթական, մասնագիտական դպրոցներ, մարզական, տեխնիկական և մշակութային ստեղծագործական մանկական կենտրոններ և այլն:

Պետական համապատասխան մարմինները մշակում և իրականացնում են տաղանդավոր երեխաների հայտնաբերման, նրանց դաստիարակության և կրթության կազմակերպման համապատասխան ծրագրեր:

Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:

Յուրաքանչյուր երեխա ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք:

Պետական համապատասխան մարմիններն ապահովում են երեխայի կրթության և մասնագիտական պատրաստության համար անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի տրամադրման մատչելիություն:

  1. Երեխաների իրավունքներից ո՞րն եմ կարևորում/չեմ կարևորում և ինչո՞ւ։

Բոլորը շատ կարևոր են, քանի որ մեկը մյուսի հետ փոխկապակցված է: Կարծում եմ բոլոր երեխաների համար առաջնային իրավունքները պետք է լինեն  ընտանիքում ապրելու, կրթության, մտքի ազատության, պատվի և արժանապատվության պաշտպանության, և անվտանգության իրավունքները:  Մնացածը նույնպես կարևորում եմ, քանի որ իրավունքը պետք է դիտարկել որպես ամբողջական համակարգ:

  1. Ի՞նչ իրավունքներ կավելացնեի։

Բոլոր իրավունքները հստակ գրված են, սակայն կարելի է  փոփոխություններ անել:

Ըստ կոնվենցիայի 22 հոդվածի՝ Երեխայի պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունքի.

«Ուսումնադաստիարակչական հաստատություններում երեխայի ուսուցումն ու դաստիարակությունն իրականացնող անձանց ու երեխայի փոխհարաբերություններն իրականացվում են փոխադարձ հարգանքի հիման վրա »:

Սակայն դա մեր շատ դպրոցներում չի աշխատում: Հազարավոր երեխաների իրավունքները խախտվում են ուսուցիչների կողմից, շատ-շատերին ստորացնում և նվազեցնում են ամբողջ դասարանի առջև, և այդ ուսուցիչը ոչ մի պատժամիջոցի չի ենթարկվում: Կարծում եմ պետք է այնպիսի փոփոխություն մտցնել, որպեսզի նման բաներ չկատարվեն:

  1. Ի՞նչ կտա ինձ՝ որպես երեխա, իմ իրավունքների մասին իմանալը։

Ընդհանրապես ամեն մարդ պետք է որոշակի չափով իմանա իր իրավունքները, նույնը երեխաները։ Այսպես չեմ կարող ասել թե ինձ ինչ կտա իմ իրավունքները իմանալը, բայց, երբ սկսեն իմ իրավունքները ոտնահարել մտածելով, որ երեխա եմ, այդ դեպքում իմ իրավունքների մասին իմանալով թույլ չեմ տա ինձ խաբել, հիմարեցնել և այլն։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: