Առաջադրանքներ.
- Թթվածնի տարածվածությունը երկրագնդի վրա
Թթվածինը ամենատարածված տարրն է ամբողջ երկրագնդի վրա։ Թթվածինը մեզ շրջապատող օդի մեջ է։Տոկոսային հարաբերությամբ այն կազմում է երկրագնդի 50%: Իսկ օդում 25%:
- Թթվածնի իզոտոպների բաղադրությունը(պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների քանակը իզոտոպներում), վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում, օրինակներ
Բնական թթվածինը բաղկացած է 3 կայուն իզոտոպներից՝ 16O(8 պրոտոն, էլեկտրոն, նեյտրոն), 17O(8 պրոտոն և էլեկտրոն, 9 նեյտրոն), 18O(8 պրոտոն և էլեկտրոն, 10 նեյտրոն)։
- Թթվածնի ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական հատկությունները
Ֆիզիկական հատկություններ
Թթվածինը անգույն, անհոտ, անհամ գազ է, օդից ծանր է, ջրում վատ է լուծվում 100- ում լուծվում է ընդամենը 3 ծավալ: -183 աստիճանում հեղուկանում է, հեղուկ թթվածինը կապույտ գույնի է ձգվում է մագնիսի կողմից -219 աստիճանում պնդանում է:
Քիմիական հատկություններ
Թթվածնի հետ բոլոր ռեակցիաները կոչվում են օքսիդացման որովհետև ընթացքում ստանում են օքսիդներ, որոնք կազմված են երկու տարից, որոնցից մեկը թթվածինն է: Այն օքսիդացման ռեակցիաները որոնց ընթացքում անջատվում է լույս և ջերմություն կոչվում են այրման ռեակցիաներ:
Mg+O2=2Mgo
C+O2=CO2
Բժշկության մեջ ծանր հիվանդներին միացնում են թթվածնային բարձիկներ,
Սուզանավերի և Սուզորդների համար, տիեզերագնացները և տիեզերանավերը
Երկու կարևորագույն հատկությունները
Անհնրաժեշտ է շնչառության համար և նպաստում է այրմանը:
- Սահմանել օքսիդները, դասակարգել, կազմել օքսիդների բանաձևերը և անվանել, գրել օքսիդների ֆիզիկական և քիմիական հատկությունները
Օքսիդները բարդ նյութեր են, որոնք բաղկացած են 2 տարրից, որոնցից մեկը թթվածինն է (օքսիդացման աստիճան −2)։
Օքսիդները բաժանվում են թթվային, հիմնային, ամֆոտերային և ոչ աղ առաջացնողների։
Ոչ մետաղական օքսիդների և ամենաբարձր օքսիդացման աստիճանի մեջ գտնվող մետաղների օքսիդների մեծ մասը, ինչպիսին է CrO3-ը, ունեն թթվային հատկություններ:
Շատ թթվային օքսիդներ փոխազդում են ջրի հետ՝ առաջացնելով թթուներ։ Օրինակ՝ ծծմբի (IV) օքսիդը կամ ծծմբային գազը փոխազդում է ջրի հետ՝ առաջացնելով ծծմբաթթու.
SO2 + H2O = H2SO3։
Հիմնական օքսիդները ներառում են ալկալիական մետաղներ, մագնեզիումի և հողալկալիական օքսիդներ (II խմբի գլխավոր ենթախումբը՝ սկսած կալցիումից)։
Հիմնական օքսիդները փոխազդում են թթուների հետ՝ առաջացնելով աղ և ջուր։ Կալցիումի օքսիդը փոխազդում է աղաթթվի հետ՝ առաջացնելով կալցիումի քլորիդ.
CaO + 2HCl = CaCl2 + H2O։
Ամֆոտերային օքսիդները փոխազդում են ինչպես թթուների, այնպես էլ ալկալիների հետ։ Ցինկի օքսիդը փոխազդում է աղաթթվի հետ, ստացվում է ցինկի քլորիդ.
ZnO + 2HCl = ZnCl2 + H2O։Հիդրօքսիդները չեն համապատասխանում ոչ աղ առաջացնող օքսիդներին, դրանք չեն փոխազդում ջրի հետ։ Աղ առաջացնող օքսիդները չեն փոխազդում թթուների կամ ալկալիների հետ։ Օրինակ՝ ազոտի օքսիդ (II) NO:
- Օդի բաղադրությունը: Ինչպիսի՞ թունավոր նյութեր կարող են պարունակվել օդում(պինդ, հեղուկ,գազային)
Օդն անհոտ, անհամ, տարբեր գազերի համասեռ խառնուրդ է: Հեղուկանում է −200°C-ում: 1774 թվականին ֆրանսիացի գիտնական Անտուան Լավուազիեն փորձով բացահայտել է, որ օդի ծավալի մոտ 1/5մասը թթվածինն է, իսկ մոտ 4/5 մասը ` ազոտ և այլ գազեր: Նա առաջարկել է նաև օդի հիմնական բաղադրիչ մասերի անվանումները:Օդն ունի հաստատուն բաղադրություն, որը պահպանվում է բնական փոխանակության ճանապարհով: Ներկայացնենք չոր օդի բաղադրությունները՝ բաղադրամասերի միջին քանակությունները` ծավալային տոկոսներով:Oդը պարունակում է նաև ոչ հաստատուն բաղադրամասեր՝ ածխածնի օքսիդ՝ 0,03%, ջրային գոլորշիներ և գազային այլ խառնուրդներ: Թթվածնի մասնակցությամբ քիմիական ռեակցիաները հիմնականում ընթանում են օդում, այլ ոչ մաքուր թթվածնում: Օդում թթվածնի զանգվածային բաժինը մոտ 23% է՝ ըստ զանգվածի:Օդը կանխում է երկրի մակերևույթի գերտաքացումն արևից և միաժամանակ՝ պահպանում վերջինիս ջերմությունը տարածության մեջ ցրվելուց:Առանց օդի գրեթե ոչ մի կենդանի օրգանիղզմ չի կարող գոյություն ունենալ:
Հիմնական օդի աղտոտիչներն են՝ օզոնը, ածխածնի մոնօքսիդը, ծծմբի երկօքսիդը, կապարը, ազոտի օքսիդները և այլ մասնիկներ:
- Օզոն, Օզոնային ճեղքերի առաջացման պատճառները որո՞նք են
Օզոն կամ եռթթվածին(O3)սովորական ջերմաստիճամում կապույտ գազ է,թթվածնի ալոտրոպ ձևափոխություն է։Օզոնը ներկա է ցածր խտությամբ մթնոլորտի բոլոր շերտերում։Երկրի մակերևույթի օզոնը օդի ախտոտիչ է,իսկ 20-30կմ բարձրության վրա գտնվող օզոնի շերտը կլանում է արեգակի արձակած վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթները։Օզոնային շերտը օզոնից կազմված շերտ է,որ գտնվում է վերնոլորտում։1985թ․երկրի հարավային բևեռում հայտնաբերվել է օզոնային խոռոչ,որտեղ օզոնի քանակը կտրուկ նվազում է։Եթե օզոնային շերտի քայքայման գործընթացը չդադարի,դրա հետևանքները աղետալի կլինեն։Երկար ժամանակ արևի տակ մնալը կամ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ ընկնելը մաշկի քաղցկեղով հիվանդալու վտանգ է պարունակում։Արեգակը երկրի վրա կյանքի աղբյուր է,սակայն այն կարող է քայքայել կյանքը իր ուլտրամանուշակագույն ճառագայթներով,որից մեզ պաշտպանում է օզոնային շերտը։
- Ո՞ր ռեակցիաներն են կոչվում օքսիդավերականգնման ռեակցիաներ, գրեք օրինակներ
Ռեակցիաները, որոնց արդյունքում փոխվում է տարրերի օքսիդացման վիճակը, կոչվում են օքսիդավերականգնման ռեակցիաներ:
- Որտե՞ղ է կիրառվում թթվածինը:
Թթվածինը առաջին հերթին կիրառվում է շնչելու համար, բայց այն օգտագործում են նաև հետևյալ գործողությունների համար
Մետաղների արտադրություն, մետաղների կտրում, զոդում ու եռակցում, պայթեցումների իրականացում, շնչառության ապահովում, բազմաթիվ քիմիական ռեակցիաների իրագործում, ազոտական ու ծծմբական թթուների պարարտանյութերի և այլ նյութերի արտադրում, հրթիռային շարժիչների գործարկում, վառելանյութերի այրում։