Design a site like this with WordPress.com
Get started

Ինքնաստւգման   առաջադրանքներ                  «7,8-րդ  դաս.  հիմնական  բաժինների   կրկնողություն» 

1.   Ո՞ր  շարքում   են  գրված  միայն  ֆիզիկական  մարմիններ.

     1 )  քանոն, ապակի, գիրք, մեխ, ալյումին, ազոտ
     2)  սեղան, համակարգիչ, տետր, վարդ, մատանի
     3)  երկաթ, ֆոսֆոր, բաժակ,  գրիչ, թթվածին
     4)  պղինձ, ջուր,  սոդա,  արծաթ, ոսկի, ջրածին

  • Ո՞ր  շարքում  են  նյութերը  ներկայացված  ըստ  մարդու  օրգանիզմում  դրանց   զանգվածային   բաժնի  նվազման.
  •  ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր
  • սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր
  • սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր
  • ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր
  • Ո՞ր  շարքում  են  չվերականգնվող  բնական  պաշարների  անվանումները.

       1)   բնական  գազ, անտառային  ծածկույթ, օդ, ջուր

       2)  մաքուր  ջուր, բերրի  հող, նավթ, ածուխ

       3)  բույսեր, կենդանիներ, մետաղներ, օդ

       4)  մետաղներ, բնական  գազ, ածուխ, նավթ

  • Քանի՞  նյութ  է  ներկայացված  հետևյալ  բառակապակցություններում. 

    ջրի  կաթիլ,  պղնձե  թաս,  ալյումինե կաթսա, ռետինե գնդակ, պղնձե  կուժ, սառցե  դղյակ.

    1)  3                                         2)  6                                           3)  4                                        4)  5

  • Նշվածներից  ո՞ր  շարքում   են   գրված  միայն   օրգանական   նյութեր.
    1)
      ջուր, թթվածին, կավիճ, սպիրտ, ճարպ, քլոր
    2)  կերակրի աղ, սպիտակուց, ճարպ, ազոտ, մեթան
    3)  սախարոզ, քացախաթթու, գլյուկոզ, սպիրտ, օսլա
  • սոդա, ջուր, ածխաթթու գազ, բենզոլ, ացետոն, օզոն
  • Ո՞ր  շարքում  են  գրված  միայն  պարզ  նյութեր.
  •  ջուր, ալմաստ, ամոնիակ, օքսիդ, աղ
  •  ծծումբ, ֆոսֆոր, սոդա, ազոտ, թթու, հիմք
  •  թթվածին, ալմաստ,  օզոն, ֆուլերեն, ֆոսֆոր
  •  երկաթ,  ավազ,  դոլոմիտ, գրաֆիտ, մարմար
  • Քանի՞   քիմիական  տարր  է  առաջացնում  հետևյալ  պարզ  նյութերը`   թթվածին,  կարբին, սև  ֆոսֆոր, օզոն, ալմաստ, կարմիր  ֆոսֆոր, ֆուլերեն, գրաֆիտ, սպիտակ   ֆոսֆոր.  

      1)  6                                   2)  3                                 3)  4                                      4)  5

  • Քանի՞  բարդ  նյութ  է  գրված`  ջրածին,  թթու,  գլյուկոզ, ազոտ,  կաուչուկ,  հիմք, սախարոզ,  ալմաստ,  օսլա,  օքսիդ, երկաթ, ածխաթթու գազ,  աղ,  բութան, օզոն. 
  • 5                                  2)   7                                 3)   9                                  4)   10
  • Ո՞ր շարքում  են  գրված  միայն  բարդ  նյութերի  բանաձևեր.

    1)   Al, HCl,  Cu, Na2SO4                                                 3)  H2O, N2, MgO,  Ni, S8

    2)   AgBr, H2, CaCO3, P4                                                4)  NaOH, CO2, NH3, CuSO4

  1.  Ո՞ր շարքում  են  առկա  միայն  կովալենտային  կապերով  միացություններ.

     1)  NaCl, HCl, Cl2, NaHCO3                                      3)  H2, NH3, H2O, CH4

    2)  KBr, HNO3, CaO, P4                                            4)  N2, Br2, CuSO4, Fe

  1. Հետևյալ  մոլեկուլներից  որոնցու՞մ  է  առկա  և՛  իոնային, և՛  կովալենտային  կապ.

  ա)  H2      բ)   CH4      գ)  NH3      դ)  Na2O2       ե)  N2H4      զ) NH4Cl      է)  CaCl2      ը)  Na2O

1) դ, զ Նատրիումի գերօքսիդ                           2)  ա, բ, գ  խրոհմային թթու                                        3)   դ, ե, զ  Նատրիումի հիդրօքսալատ          4)  է, ը   Կալցիումի քլորիդ   

  1. Սովորական պայմաններում  (20 oC)  ո՞ր  շարքի  բոլոր  նյութերն  են  գազեր.

       1)  կալիումի ֆտորիդ,  բրոմ,  յոդ,  ջուր

       2)  կերակրի  աղ, սոդա,  կավիճ, սպիրտ

       3)  քլոր, ածխաթթու  գազ,  թթվածին, ազոտ

       4)  կարմիր ֆոսֆոր,  օզոն, բրոմ, յոդ, օսլա

  1.  Որո՞նք  են  մոլեկուլային   բյուրեղավանդակով  պարզ  նյութեր. 

ա)  Cալմաստ           բ)  P4               գ)  S8                   դ) Si                ե)   I2       զ)  Cգրաֆիտ       է)  Pսև                       ը)  Br2

1)  բ, գ, է, ը                   2)   ա, դ, զ, է                       3) բ, դ, զ,ը                           4)  բ, գ, ե, ը 

  1.  Ինչպիսի՞ ագրեգատային  վիճակում  կարող  է  գտնվել  սնդիկը.

       1)  միայն  պինդ  վիճակ                                  3)  միայն  հեղուկ  վիճակում

       2)  միայն  գազային վիճակում                       4)  բոլոր  երեք  վիճակներում                                                         

  1. Որքա՞ն   է   ոսկու   ձուլակտորի   զանգվածը,  որի   ծավալը   4սմ3  է, իսկ  ոսկու         

      խտությունը  19,3 գ/սմ3 է.

     1) 38,6գ                             2) 9,65գ                          3)  77,2գ                                4) 4,825գ

  1.   Ո՞ր  մեծությունը  կամ  հատկանիշը  կարող  է  փոփոխվել  քիմիական     

       ռեակցիաների  ընթացքում.     ա) մոլեկուլների  թիվը,          բ)  ատոմների  թիվը,            

       գ)  նյութի  բնույթը,  դ)  նյութերի  գումարային  զանգվածը,  ե)  նյութերի  գույնը.

       1)  բ,գ,դ                         2)  ա,գ,ե                          3)  ա,բ,ե                           4)  բ,գ,դ

  1.  Ո՞րն  է  ֆիզիկական  երևույթ.

      1)  ջուրը  տաքացնելիս` պղպջակների  անջատվելը

      2)  պղպջակների  անջատվելը  ջուրը  էլեկտրոլիզի  ենթարկելիս

      3)  օզոնի  առաջացումը  ամպրոպի  ժամանակ

      4)  գլյուկոզի  խմորվելը

  1.   Հետևյալ  երևույթներից  որո՞նք  են  քիմիական.

      ա)  անձրևի  տեղալը                                                         ե)  երկաթի  ժանգոտումը

      բ)  մագնեզիումի  այրումը  թթվածնում                        զ)  սպիրտի  թորումը

      գ)  սնդիկի  գոլորշիանալը                                               է)  պղնձե  իրերի  կանաչելը

      դ)  ցինկի  փոխազդեցությունը  աղաթթվի  հետ

      1)  ա, բ, գ, դ                 2)   բ, դ, ե, է                    3)  բ, դ, ե, զ                    4)  ա, բ, գ, զ

  1. Հետևյալ  նյութերից   չորս  սյունակով  առանձնացրեք  օքսիդները, հիմքերը, թթուներն  ու 

     աղերը, նշեք  յուրաքանչյուրի  անվանումը.  HNO3,  Na2O,  Ca(OH)2, AgNO3,  BaO,  HCl, CO2

     Al2O3, NaHCO3, Fe(OH)2, K2SiO3, NaCl, H2SO4, MgO, NaOH, H3PO4, SO3, CaCl2, CuSO4, Al(OH)3.

      Օքսիդ       Հիմք         Թթու             Աղ
Na2O BaO CO2 Al2O3 K2SiO3 MgO SO3Ca(OH)2 Fe(OH)2 NaOH Al(OH)3HNO3 HCl H2SO4 H3PO4AgNO3 NaHCO3 NaCl CaCl2 CuSO4
  •  Ո՞ր  շարքում  են   տարրերը   ներկայացված   ըստ   երկրակեղևում   դրանց  տարածվածության  նվազման.

       1)  ալյումին, թթվածին, սիլիցիում, երկաթ                  

      2)  սիլիցիում, թթվածին, ալյումին, երկաթ

      3)  թթվածին, սիլիցիում, ալյումին, երկաթ

      4)  թթվածին, ալյումին, երկաթ, սիլիցիում

  •  Ո՞րն  է  երկրակեղևում  առավել  տարածված  մետաղը.
  • ալյումին                  2)  պղինձ                      3)  երկաթ                     4)  մագնեզիում
  • Ո՞րն  է  Տիեզերքում  ամենատարածված  տարրը.

     1)  թթվածին                  2)  ջրածին                     3)  ածխածին                4)  ազոտ

  • Որքա՞ն  է  կենսածին  տարրերի` C, H, O, N, P, S  պարունակությունը կենդանի    

      օրգանիզմում  ըստ  զանգվածի ( %).    

    1)  24 %                            2)   97 %                          3)  76 %                        4)  62%

  • Երկրակեղևում  թթվածնի  և  սիլիցիումի  զանգվածային  բաժինները  հավասար  են     

      0,48    և  0,28, համապատասխանաբար: Երկրակեղևում  թթվածնի  ատոմների  թիվը   

      քանի՞   անգամ   է  մեծ  սիլիցիումի  ատոմների  թվից.   

     1)   2                                2)  2,5                              3)  3                                 4)  4

  •  Ո՞րն  է  զանգվածի  ատոմային  միավորը(զ.ա.մ.).
  • 13C ատոմի  զանգվածի  1/12  մասը                   3)  12C  ատոմի  զանգվածի 1/12  մասը
  • 12C ատոմի  զանգվածը                                        4)  2H  ատոմի   զանգվածը
  •  Ո՞ր տարրական  մասնիկներից   է  կազմված  ատոմը.
        1)  միայն էլեկտրոններից
        2)  նեյտրոններից և էլեկտրոններից
        3)  պրոտոններից, էլեկտրոններից և նեյտրոններից
        4)  միայն պրոտոններից
  •  Ո՞ր շարքում   է  գրված  ֆոսֆոր, թթվածին, ածխածին, երկաթ և ազոտ   քիմիական      

      տարրերի նշանները.
     1) F, C, P, Si, Na
    2)  O, C, Li, K, Ba
    3)  P, O, C, Fe, N
    4)  K, Na, P, Fe, C

  •  Բնական  սիլիցիումը  երեք  իզոտոպների  խառնուրդ  է, որոնց  մոլային  բաժիններն   

 են`  28Si – 92%,  29Si – 5%  և  երրորդ  իզոտոպինը` 3%: Ո՞րն  է  երրորդ  իզոտոպի     

       զանգվածային   թիվը, եթե  սիլիցիումի  հարաբերական  ատոմային  զանգվածը  28,11  է.

      1)  30                                2)  31                                 3)  27                              4)  32

  • Օրգանիզմում  գլյուկոզի  թթվածնավոր  և  անթթվածին  ճեղքումներին  մասնակցում  է  մի   նյութորի  20  մոլեկուլի  զանգվածը   3,256 • 10-21  գ  է

      Որքա՞ն  է  այդ  նյութի  հարաբերական     մոլեկուլային  զանգվածը.

      1)  98                                  2) 56                                 3) 80                                4) 40

  • Ո՞ր  արտահայտության  մեջ  է  խոսվում  թթվածին  քիմիական  տարրի  վերաբերյալ.
  •  ստացվում  է  ջրածնի  պերօքսիդի  քայքայումից
  •  անհրաժեշտ  է շնչառության  համար
  •  վատ  է  լուծվում  ջրում
  •  ատոմն  ունի   1s22s2 2p4 էլեկտրոնային  բանաձևը
  • Բնութագրեք   հետևյալ ….  տարրի  ատոմը  ըստ  հետևյալ  սխեմայի.

ա)  քիմիական  տարրի  նշանը — (P)

բ)  կարգաթիվը, միջուկի  լիցքը՝

P = Կարգաթիվը՝ 15; Միջուկի լիցքը՝ +15

գ)  ատոմի  բաղադրությունը (պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների  թիվը)

Պատ՝ P=(15p; 16n)15-e; Z=+15

Ատոմների միջուկում նետրոնների թիվը (n) որոշում ենք հետևյալ բանաձևով՝ N=A-Z=31-15=16

դ)  պարբերության  համարը, լրիվ լրացված էներգիական մակարդակների  թիվը

Պատ՝ Պարբերության համարը՝ 3-րդ; Լրիվ լրացված էներգիական մակարդակների  թիվը՝ 2։

ե)  խմբի  համարը, ենթախումբը (գլխավո՞ր  է, թե՞ երկրորդական), արտաքին     էներգիական  մակարդակում  էլեկտրոնների  թիվը:

Պատ՝ 5-րդ խումբ, գլխավոր ենթախումբ, արտաքին     էներգիական  մակարդակում  էլեկտրոնների  թիվը՝ 15։

զ)  էլեկտրոնների  բաշխումն  ըստ էներգիական  մակարդակների

է)  էլեկտրոնային  բանաձևը (էլեկտրոնների  բաշխումն ըստ էներգիական մակարդակների  և ենթամակարդակների)

ը)  Ո՞ր հատկություններն  են  ավելի  ուժեղ  արտահայտված` մետաղակա՞ն, թե՞     ոչ մետաղական…

Պատ՝ Ոչ մետաղական

թ)  ինչպիսի՞  պարզ  և  բարդ  նյութերի  օրինակներ  գիտեք, որոնց  բաղադրության  մեջ առկա  է  այդ   տարրի  ատոմներ:

Պատ՝ H3PO4

ժ)  Կատարեք  հաշվարկներ (որոշեք  այդ  տարրի  մեկ  ատոմի  զանգվածը mo (գ), տարրի  առաջացրած  օքսիդի  հարաբերական  մոլեկուլային  զանգվածը`Mr, տարրերի  զանգվածային   հարաբերությունները, զանգվածային  և մոլային բաժինները օքսիդում):

Mr(H3PO4)=1*3+31+16*4=3+31+64=98

m0=98·1,66•10-27կգ=163•10-27կգ=1.63•10-25կգ

w(H)=3 : 98 * 100%=3%

w(P)=31 : 98 * 100% = 32%

w(O)=64 : 98 * 100%=100%-(3%+32%)=65%

m(H) : m(P) : (O)=

  • Համապատասխանեցրե´ք  նյութի  հատկությունները  և  անվանումը.
                    Հատկություններ          Անվանում
ա)  բնորոշ  հոտով  թափանցիկ  հեղուկ 3) բ)   ջրում լուծվող  սպիտակ  պինդ  նյութ 2) գ)  մետաղական  փայլով  պինդ գունավոր  նյութ 5) դ)  ջրում  քիչ  լուծվող անհոտ, անհամ  գազ 4)կավիճսախարոզքացախաքքութթվածինյոդքլոր

  Ո՞ր շարքի  բոլոր  պատասխաններն  են  ճիշտ.

 1)  ա3, բ2, գ5 , դ4                                                    3)   ա3, բ2, գ5 , դ6

       2) ա3, բ1, գ6 , դ4                                                     4)   ա6, բ1, գ5 , դ3

  •  Հաստատեք  կամ  հերքեք  պնդումների  ճշմարտացիությունը  օքսիդների  վերաբերյալ.
  • Թթվածին  պարունակող  երկտարր  միացություններ են, որոնցում  թթվածնի  օքսիդացման  աստիճանը  -2  է:
  • Բոլոր  օքսիդները  ջրում  լուծելի  են:
  • Բոլոր  օքսիդները   փոխազդում  են  թթուների  հետ:
  • Հիմնային  օքսիդները, փոխազդելով  թթուների  հետ, առաջացնում  են  աղ  և  ջուր:
  • Ըստ  CaCO3  CaO  +  CO2  ռեակցիայի հավասարման  ստացված  թթվային  օքսիդի  զանգվածը  ելային  աղի  զանգվածի  56 %- ն  է:
  • Na2O, CO2,  N2O5, CaO, SO3  օքսիդների  շարքում  գրված  է  երեք  հիմնային  օքսիդ:                                                    
 123456
 Ճիշտ  էX  XX 
 սխալ  է XX  X
 չգիտեմ      
  • Համապատասխանեցրեք  քիմիական  տարրի  նշանը,  դրա  բարձրագույն  օքսիդի  հիդրատի  ընդհանուր  բանաձևը   և  հիդրատում  տարրի  օքսիդացման  աստիճանը.
 Տարրի  քիմիական             նշան                    Օքսիդի  հիդրատի                     ընդհանուր                բանաձև    Տարրի  օքսիդացման        աստիճանը
          ա)  Cu           բ)   Li           գ)  Al           դ)  S           ե)  N         1ROH        2)  R(OH)2        3)  H2RO4        4)  H3RO3        5)  HRO3  Ա) +3  Բ)  +1  Գ)  +4  Դ)  +2  Ե)  +6  Զ)  +5

  Ո՞ր  շարքի  բոլոր  պատասխաններն  են  ճիշտ.                                                                                 

  1. ա2Ա, բ1Գ, գ4Ա, դ4Գ, ե4Ե                                       3)  ա3Բ, բ1Դ, գ4Ա, դ3Գ, ե5Դ                               

 2)   ա2Դ, բ1Բ, գ4Ա, դ3Ե, ե5Զ                                        4)  ա2Դ, բ1Բ, գ4Բ, դ5Զ, ե3Գ

35. Տրված են հետևյալ ռեակցիաների հավասարումները.

     ա)  4NO2 + O2 + 2H2O = 4HNO3

     բ)  Fe + CuSO4 = FeSO4 + Cu

    գ)  2CO + O2 = 2CO2

    դ)  3NaOH + AlCl3 = 3NaCl + Al(OH)3

    ե)  2KMnO4 = K2MnO4 + MnO2 + O2

    զ)  CaCO3 = CaO + CO2

   35-ա)  Տրվածներից   որո՞նք  են  և՛ միացման, և՛ օքսիդացման–վերականգնման   

             ռեակցիաների  հավասարումներ.

     1) ա, բ, ե                        2) ա, բ, գ                         3)  ե, դ                                4) ա,գ

   35-բ)  Ըստ  և՛ քայքայման, և՛ օքսիդացման–վերականգնման ռեակցիայի   

          հավասարման՝   որքա՞ն  է  օքսիդիչ  տարրի  կարգաթիվը.

         1) 8                                  2) 19                             3)  20                                 4) 25

  •  Տարրի  ROբանաձևով  օքսիդում  թթվածնի  զանգվածային  բաժինը  72,73 %  է:

36- ա)  Որքա՞ն  է  այդ  տարրի  կարգաթիվը… 6

      36-բ)   Որքա՞ն  է   ROօքսիդի  մեկ  մոլի  հետ  փոխազդած  կալիումի  հիդրօքսիդի 28 % 

                  զանգվածային  բաժնով  լուծույթի  առավելագույն  զանգվածը… 40

  • Տրված  է  փոխարկումների  հետևյալ  շղթան.  Fe X1→FeCl2 X2→FeCl3

     37- ա)  Որո՞նք են փոխարկումների տրված շղթայում  X1 և  X2 նյութերը.

    1) Cl2 և Fe                    2) HCl և KCl                   3) Cl2 և KCl                    4) HCl և Cl2

    37-բ)  Ի՞նչ ծավալով (լ, ն. պ.) X2 նյութ  կծախսվի  65 գ FeCl3  ստանալիս` ըստ  

              տրված  փոխարկումների շղթայի

   1) 2,24                           2) 4,48                              3) 1,12                              4) 3,36

  •   R  մետաղը   թթվածնի   հետ  առաջացնում  է  օքսիդ, որում  մետաղի              զանգվածային  բաժինը  52,94 % է: Հայտնի է, որ  այդ  մետաղի  իոնում                  պրոտոնների  և էլեկտրոնների  թվերի  տարբերությունը  3  է:  

    38-ա) Որքա՞ն  է  R  տարրի  կարգաթիվը.                                                                                             

  1. 11                           2)   20                                  3)  13                               4)  12 

    38-բ)  Ի՞նչ ծավալով (մլ, ն.պ.)  գազ  կանջատվի  0,54 գ մետաղի  և  4,38 %   

          զանգվածային  բաժնով   քլորաջրածնի  50 գ լուծույթի փոխազդեցությունից.

  1.  112                      2)   224                                  3)  336                            4)  672
  •  Պարբերական  համակարգի  գլխավոր  ենթախմբերի  տարրերից  մեկի  բարձրագույն  օքսիդի  մոլային  զանգվածը 108 գ/մոլ  է, իսկ  այդ  օքսիդում  թթվածնի  զանգվածային  բաժինը  74 % է:

     39- ա)  Որքա՞ն  է  այդ  տարրի  ջրածնային  միացության  մոլային  զանգվածը (գ/մոլ)…

     39-բ)  Ի՞նչ  զանգվածով (գ) թթու  կառաջանա  այդ  օքսիդի  մեկ  մոլը  ջրում  լուծելիս…

  •   Քիմիական  տարրի  իզոտոպի  զանգվածային  թիվը  127  է:

 40-ա)  Որքա՞ն  է  այդ  իզոտոպի  ատոմում  պարունակվող  նեյտրոնների  թիվը…

       40-բ)  Որքա՞ն  է  այդ  տարրի  բարձրագույն  օքսիդին  համապատասխանող  հիդրատի

                  հարաբերական  մոլեկուլային  զանգվածը…

       Ճիշտ կատարած առաջադրանքների  թիվը  25-34   35-46  47-55   56-63
         Միավորը    4-5    6-7   8-9  9-10

         Առաջադրանքները  Ձեզ  համար  սիրով  կազմեց`  Վեներա  Հայկի  Խառատյանը

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: