Design a site like this with WordPress.com
Get started

Թեմա 6. §10. Հոսանքի ուժ: Ամպերաչափ:§11.Էլեկտրական լարում: Վոլտաչափ:

1. Ինչու է անհրաժեշտ սահմանել հոսանքի քանակական բնութագիրը:

Որովհետև հոսանքի ազդեցությունները պայմանավորված են նրա քանակով։

2.Ինչով է տարբերվում ազատ լիցքակիրի ուղղորդված շարժումը քաոսային շարժումից:

Երբ ազատ լիցքակիրները կատարում են ուղղորդված շարժում, հաղորդչի լայնական հատույթով որևէ ընտրված ուղղությամբ յուրաքանչյուր վայրկյանում տեղափոխված արդյունարար լիցքն այլևս զրո չէ:

3.Որ հոսանքն են անվանում հաստատուն:

Հաստատուն հոսանքի ուժ անվանում են հաղորդչի լայնական հատույթով կամայական ժամանակում անցած լիցքի հարաբերությունն այդ ժամանակին

4. Սահմանել հաստատուն հոսանքի ուժը: Ինչ է ցույց տալիս հոսանքի ուժը և որն է նրա միավորը:  Հոսանքի ուժի ինչ մասնային միավորներ գիտեք:

Ա(ամպեր)

5. Ինչպես որոշել հաղորդչով անցնող լիցքը, եթե հայտնի է հոսանքի ուժը:

q=It

6.Ինչպես է սահմանվում լիցքի միավորը՝ Կուլոնը:

1 Կլ=1 Ա * 1 վ = 1 Ա*վ

7. Որ սարքն են անվանում ամպերաչափ: Որ երևույթի վրա է հիմնված նրա աշխատանքը:

Ամպերաչափ անվանում են այն սարք որը չափում է հոսանքի ուժը։ Ամպերաչափի գործողության սկզբունքը հիմնված է հոսանքի մագնիսական ազդեցուցյան վրա։

8.Ինչպես են միացնում ամպերաչափը շղթայում: Ինչու:

Հոսանքի ուժը չափելու համար ամպերաչափն անհրաժեշտ է ներառել շղթայի մեջ՝ միացնելով այն սպառիչին հաջորդաբար: Հոսանքի ուժը շղթայի հաջորդաբար միացված տեղամասերում նույնն է:

9. Սպառիչների որ միացումն են անվանում հաջորդական: Ինչպես է ամպերաչափը միացվում այն սպառիչին, որտեղ հարկավոր է չափել հոսանքի ուժը:

Եթե շխթայում կա մի քանի սպառիչ, որոնցից մեկի վերջը միացված է մյուսի սկզբին, ապա այդպիսի միացումը կոչվում է հաջորդական:

10.Որ գծագիրն են անվանում էլեկտրական շղթայի սխեմա:

Սխեմա են անվանում այն գծագիրը, որտեղ էլեկտրական շղթայի յուրաքանչյուր տարր պատկերված է հատուկ պայմանական նշանով, և ցույց է տրված, թե ինչպես են այդ տարրերը միացվում իրար: Պարզագույն շղթայի օրինակ.

11.Էներգիայի ինչ փոխակերպումներ են տեղի ունենում էլեկտրական փակ շղթայում:

Էլեկտրական փակ շղթայում տեղի է ունենում էլեկտրական էներգիայի փոխակերպում, հոսանքի ազդեցությամբ, այլ էներգիայի՝ ներքին, մեղանիկական, քիմիական ևայլն:

12.Ինչ է հոսանքի աշխատանքը:

Փակ շղթայի յուրաքանչյուր հաղորդիչում, նրա մի ծայրից մյուսը լիցք տեղափոխելու ընթացքում էլեկտրական դաշտը կատարում է աշխատանք։

13.Որ ֆիզիկական մեծությունն են անվանում էլեկտրական լարում: Գրեք բանաձևը:

U=A/q

14.Ինչպես է սահմանվում լարման միավորը՝ վոլտը: Լարման ինչ միավորներ են գործածական:

Կիլովոլտ, մեգավոլտ, միլիվոլտ:

15.Որ էլեկտրական սարքն են անվանում վոլտաչափ: 

Շղթայի որևէ տեղամասի լարում չափելու համար օգտագործվող սորքը կոչվում է վոլտաչափ:

16.Շղթայի տարրերի որ միացումն են անվանում զուգահեռ: Ինչպես է վոլտաչափը միացվում շղթայի հետազոտվող տեղամասին:

Երբ էլեկտրական սարքի սեղմակներից մեկը միացվում է շղթայի տեղամասի մի ծայրին, իսկ երկրորդը՝ մյուս, ապա այդպիսի միացումն անվանում են զուգահեռ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: