Design a site like this with WordPress.com
Get started

Թեմա 4. §6.Էլեկտրական հոսանք:§7.Էլեկտրական հոսանքի աղբյուրներ: Էլեկտրական շղթա և դրա բաղկացուցիչ մասերը: 

1.Որ լիցքակիրներին են անվանում ազատ: Որոնք են ազատ լիցքակիրները՝

ա. մետաղներում    բ. էլեկտրոլիտներում:

Ազատ են կոչվում այն լիցքակիրները, որոնք կարողանում են ազատ տեղափոխվել մարմնի մի մասից մյուսը։ Մետաղներում, օրինակ, դրանք այն էլեկտրոններն են, որոնք պոկվել են ատոմներից: Այդ էլեկտրոնային ամբողությունն անվանում են էլեկտրոնային գազ: Հեղուկ հաղորդիչներում՝ թթուների, հիմքերի, աղերի ջրային լուծույթներում, որոնք անվանում են էլեկտրոլիտներ, ազատ լիցքակիրները դրական և բացասական իոններն են: Ազատ լիցքակիրները մետաղներում այն էլեկտրոններն են, որոնք պոկվել են ատոմներից: Էլեկտրոլիտներում ազատ լիցքակիրները դրական և բացասական իոններն են:

2. Ինչ է էլեկտրական հոսանքը:

Լիցքավորված մասնիկների կարգավորված շարժումը անվանում են էլեկտրական հոսանք։

3.Ինչ լիցքակիրների ուղղորդված շարժմամբ է պայմանավորված լուսադիոդի լուսարձակումը:

Նախ նշենք, թե ինչ բան է լուսադիոդը, դա մի սարք է, որը լուսարձակում է, երբ նրա միջով հոսանք է անցնում: Լուսադիոդի լուսարձակումը պայմանավորված  է ազատ էլեկտրոնների ուղղորդված շարժմամբ:

4.Ինչպես է ընտրվում  էլեկտրական հոսանքի ուղղությունը:

Հոսանքի ուղղությունը համարում են այն ուղղությունը, որով շարժվում են դրական լիցքավորված մասնիկները։

5. Երբ է հաղորդչով անցնող էլեկտրական հոսանքը չընդհատվող:

Մետաղալարի ներսում հարկավոր է ստեղծել էլեկտրական դաշտ և պահպանել այն:

6.Ինչ է հոսանքի աղբյուրը:

Հոսանքի աղբյուրը սարք է ,որով հնարավոր է ստանալ չընդհատվող հասնք։

7. Ինչ մասերից է կազմված պարզագույն գալվանական տարրը:

Գալվանական տարրը բաղկացած է երկու տարբեր մետաղե ձողերից, որոնք կոչվում են էլեկտրոդներ: Էլեկտրոդներն ընկղմված էեն էլեկտրոլիդի մեջ: Էլեկտրոլիդը ծծմբաթթվի թույլ ջրային լուծույթ է: Էլեկտրոդներից մեկը պղնձե, մյուսը ցինկե ձողեր են:

8.Ինչ մասերից է բաղկացած պարզագույն էլեկտրական շղթան:

Գալվանական տարի սեղմակները միացնելով հաղորդալարով սպառիչին կստանանք պարզագույն Էլեկտրական շղթա։

9.Նկարագրեք  գալվանական տարրի աշխատանքը, երբ տարրի սեղմակներին հաղորդալարերով միացված է սպառիչ:

Գալվանական տարրին սեղմակները սպառիչին միացնող հաղորդալարերում կծագի էլեկտրական դաշտ: Այս դաշտի ազդեցությամբ էլեկտրոնները ցինկե էլեկտրոդից կշարժվեն դեպի պղնձե էլեկտրոդըէ առաջացնելով էլեկտրական հոսանք: Էլեկտրոդների և լուծւոյթի միջև հաստատված հավասարակշռությունը կխախտվի: Ցինկը կշարունակի լուծվել լուծույթի մեջ: Կշարունակվի նաև էլեկտրոնների անցումը պղնձե էլեկտրոդից դեպի լուծույթ: Այդ պրոցեսսը կտևի անյքնա, քանի դեռ ցինկե էլեկտրոդն ամբողջությամբ չի քայքայվել:

10.Էներգիայի ինչ փոխակերպումներ են տեղի ունենում  գալվանական տարրում:

Գալվանական էլեկտրական հոսանքի քիմիական աղբյուր, հիմնված էլեկտրոլիտներում երկու մետաղների կամ օքսիդների փոխազդեցության վրա, որը բերում է փակ շղթայում հոսանքի առաջացմանը։ Գալվանական է կոչվում Լուիջի Գալվանիի պատվին։ Գալվանական էլեմենտներում կատարվում է քիմիական էներգիայի փոխակերպում էլէկտրական էներգիայի։

11.Ինչ է էլեկտրական կուտակիչը:

Էլեկտրական հոսանքի առաջացման համար անհրաժեշտ են հոսանքի աղբյուրներ և հաղորդալարեր, որոնց միջոցով էլեկտրական հոսանքն էլեկտրակայաններից մեր բնակարաններ կհասնի:Որոշ կենցաղային սարքերի, օրինակ` ձեռքի լուսարձակի, հեռակառավարման վահանակի, հաշվիչի աշխատանքի համար օգտագործում են գալվանական տարրեր, ավտոմեքենաներում` կուտակիչներ:

12. Գալվանական տարրերի և կուտակիչների ինչ կիրառություններ գիտեք:

Գալվանական տարրեը, էլեկտրական կուտակիչները և դրանցից կազմված մարտկոցներն ունեն բազմազան և բազմաթիվ կիրառություններ: Գալվանական տարրեը, օրինակ, օգտագործվում են էլեկտրոնային ժամացույցներում, կառավարման վահանակներում, կենցաղային և տեխնիկական բազմաթիվ սարքերում: Կուտակիչներն ու դրանց մարտկոցներն օգտագործվում են ավտոմեքենաների լուսավորման, դրանց շարժիչները գործարկելու, բջջային հեռախոսների աշխատանքի համար:

13.Որ սարքերն են կոչվում հոսանքի ֆիզիկական աղբյուրներ: Թվարկեք մի քանիսը:

Բացի  հոսանքի քիմիական աղբյուրներից կան նաև  հոսանքի ֆիզիկական աղբյուրներ: Օր՝. էլեկտրական գեներատորները, տուրբոգեներատորները և այլ սարքեր մեխանիկական, ջերմային, էլեկտրամագնիսական, լուսային կամ միջուկային տրոոհման էներգիան փոխակերպում են էլեկտրականի:Երկրի արհեստական արբանյակներում, ինչպես նաև տիեզերական կայաններում հիմնականում տեղադրում են արեգակնային մարտկոցներ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: