Նուկլեինաթթուներ, դրանց ֆունկցիաները, գենետիկական կոդ:
Նուկլեինաթթուները պոլիպերներ են, որոնց մոնոմերները կոչվում են կուկլեոտիդներ: Բջջում կան երկու տեսակ նուկլեինաթթուներ՝ դեզօքսիռիբոնիկլեինաթթու (ԴՆԹ) և ռռիբոնուլեինաթթու (ՌՆԹ): ԴՆԹ-ի մոլեկուլն իրենից ներկայացնում է երկու շղթաներ, որոնցից յուրաքանչյուրը պոլիմեր է, որի մոնոմերներն են նուկլեոտիդները: Նուկլեոտիդը միացություն է՝ կազմված երեք նյութերից՝ ազոտական որոշակի տեսակի հիմքից, ածխաջրից և ֆոսֆորական թթվից: ՌՆԹ-ն իր կառուցվածքով նման է ԴՆԹ-ի մեկ շղթային: Բջջում կան ՌՆԹ- ների մի քանի տեսակներ, որոնց ֆունկցիան սպիտակուցի սինթեզին մասնակցությունն է: Դրանք են՝ փոխադրող ՌՆԹ-ները, տեղեկատվական ՌՆԹ-ներն և ռիբոսոմային ՌՆԹ-ներն: Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահպանումն է, հաջորդ սերունդներին փոխանցումը, ինչպես նաև սպիտակուցի սինթեզի իրականացումը:
Նուկլեինաթթուների մոլեկուլում գաղտնագրված է տվյալ բջջին բնորոշ սպիտակուցների մասին տեղեկությունը: Կարծես կա մի ծածկագիր, որը որոշում է սպիտակուցի մոլեկուլում այս կամ այն ամինաթթվի առկայությունը: