Design a site like this with WordPress.com
Get started

1. Թորձություն (հնդկական հեքիաթ)

Դհավալմուքհը երկու ընկեր ուներ, որոնց անչափ սիրում էր և ամեն օր այցելում
նրանց։ Առաջին ընկերը շատ հարուստ էր։ Ամեն անգամ, երթ Դհավալմուքհը
այցելում էր նրան, նստում էին համեղ խորտիկներով ու քաղցրավենիքով
ծանրաբեռնված ճոխ սեղանի շուրջ և ուրախ զրուցում։ Երկրորդ ընկերը աղքատ էր։
Նա շատ բան չուներ հյուրասիրելու, բայց միշտ ուրախությամբ էր ընդունում
Դհավալմուքհին և նրա հետ կիսում իր վշտերն ու ուրախությունները։
Ընկերների հետ ունեցած այդ մտերմությունը վերջապես շարժեց Դհավալմուքհի կնոջ
հետաքրքրությունը։ Նա շատ էր ցանկանում իմանալ, թե ովքեր են նրանք, և խնդրեց
ամուսնուն՝ ծանոթացնել նրանց հետ։
Եվ ահա մի օր Դհավալմուքհը կնոջն իր հետ տարավ ընկերների մոտ։
— Օ՜, բարով, բարով եկաք,— ողջունեց նրանց աոաջին ընկերը։— Համեցեք, խնդրեմ։
եվ հյուրասիրեց նրանց ընտիր թեյով ու համեղ նախաճաշով։ Ընկերոջ
հյուրասիրությունը մեծ տպավորություն թողեց Դհավալմուքհի կնոջ վրա։
Հաջորդ օրը նրանք այցելեցին երկրորդ ընկերոջը։ Նա գրկաբաց ընդունեց հյուրերին
ու թեև ոչ խմելու, ոչ էլ ուտելու բան ուներ նրանց առաջարկելու, բայց շատ լավ
ժամանակ անցկացրին։
Երբ տուն էին վերադառնում, Դհավալմուքհի կինը միայն առաջին ընկերոջն էր
գովաբանում։ Բայց ամուսինն ասաց.
— Նա լավ ընկեր է, կասկած չկա, բայց մյուսն ավելի լավն է։
— Ի՞նչ, նա նույնիսկ մի բաժակ ջուր չառաջարկեց մեզ,— զարմացած ասաց կինը։
— Դրանով չեն դատում ընկերոջը,— ասաց Դհավալմուքհը։— Ինձ թվում է, որ
երկրորդ ընկերոջս զգացմունքներն ավելի անկեղծ են։
— Իսկ ես էդ կարծիքին չեմ,— համառեց կինը։— Համոզված եմ, որ քո առաջին
ընկերը քեզ ավելի է սիրում, քան երկրորդը։
3
Դհավալմուքհը որոշ ժամանակ լուռ մնաց, ապա ասաց.
— Եթե դու իրոք ուզում ես պարզել ճշմարտությունը, արի փորձենք նրանց։
Եվ նա ասաց կնոջը, թե ինչպես պետք է փորձեին նրանց։
Հաջորդ օրը, ինչպես որոշել էին, Դհավալմուքհի կինը գնաց առաջին ընկերոջ մոտ ու
տխուր պատմեց, որ թագավորը շատ բարկացած է ամուսնու վրա։ Չգիտեն՝ ինչ անեն։
Ընկերը ուսերը վեր քաշեց ու ասաց.
— Շատ եմ ցավում, բայց ոչնչով օգնել չեմ կարող։ Ո՞վ կհամարձակվի թագավորին
դեմ գնալ։
Կինը հուսահատ դեմք ընդունեց ու գնաց երկրորդ ընկերոջ մոտ, որը, լսելով նրան,
անմիջապես վերցրեց թուրն ու վահանը և, հավատացնելով, որ ամեն ինչ կանի նրա
ամուսնուն պաշտպանելու համար, գնաց պալատ։
Բայց ճանապարհին Դհավալմուքհը հանդիպեց նրան ու ասաց.
— Սիրելի ընկեր, մի՛ անհանգստանա, թագավորը ներեց ինձ։ Տուն գնանք։
Այսպիսով, Դհավալմուքհի կինը համոզվեց, որ երկրորդ ընկերն իրոք ճշմարիտ ընկեր
է, որովհետև պատրաստ է կռվելու հանուն ընկերոջ, նույնիսկ սեփական կյանքը
վտանգի ենթարկելով։

Առաջադրանքներ

Ա) Հեքիաթում արտահայտված գաղափարն այն է, որ․

 ընկերոջը հյուրասիրելը կարևոր է
 միայն լավ ժամանակ անցկացնելով լավ ընկերներ չեն լինում
 ընկերոջը փորձելը լավ բան չէ
 կինը ամուսնու ամենաիմաստուն ընկերն է
 լավ ընկերը միշտ պատրաստ է օգնելու ընկերոջը
 լավ ընկեր լինել չի նշանակում իր մասին չմտածել։

Բ) Համաձայնե՛ք կամ մի՛ համաձայնեք ներկայացված մտքերի հետ՝ Ձեր պատասխանը
հիմնավորելով հեքիաթից դուրս գրված համապատասխան հատվածներով և Ձեր
վերլուծությամբ։

 Դհավալմուքհը նախօրոք գիտեր, որ առաջին ընկերը լավ ընկեր չէ, բայց անչափ
սիրում էր նրան։- Ոչ, կինը իմանալով որ առաջին ընկերը հարուստ է և կարողացավ նրանց հյուրասիրել, իսկ երկրորդ ընկերը աղքատ էր, և դրա համար կինը նրան չհավանեց:
 Դհավալմուքհը ամեն օր օգտվում էր հարուստ ընկերոջ ճոխ սեղանից, իմանալով, որ
նա այնքան էլ անկեղծ չէ։- Ոչ, կինը ամուսնու առաջին ընկերոջ հարստությունից չէր օգտվում, բայց իմանալով որ նա հարուստ է մտածեց որ առաջին ընկերը ավելի լավն է, քանի որ կարողացավ հյուրասիրել նրանց:
 Կինն ասում էր, որ աղքատ ընկերը կարող էր ինչ-որ բանով հյուրասիրել, բայց չարեց
դա, և դա նշանակում է, որ այնքան էլ լավ ընկեր չէ։- Այո, սա ճիշտ է:
 Կինը այնքան էլ չէր վստահում ամուսնու ողջամտությանը։- Ոչ, կինը առաջին հայացքից էր նայում ամուսնու ընկերներին, իսկ ամուսինը իր ընկերներին հոգով էր նայում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: