Design a site like this with WordPress.com
Get started

Թեմա 1. Էլեկտրական երևույթներ. Մարմինների էլեկտրականացումը: Էլեկտրական լիցք:

  1. Ինչու էբոնիտե կամ պլաստմասսայե սանրով սանրվելիս մազերն ասես «կպչում» են սանրին:

Մազերը կարծես կպչում են սանրին այն պայմանով, որ սանրի բացասական լիցքերը կպնում են մազերի դրական լիցքին.

ա.տարբեր նյութի ատոմներում էլեկտրոնների կապը տարբեր աստիճանի է, այդ պատճառով պլաստմասսայե սանրը մազերի հետ շփելիս մազերի ատոմի էլեկտրոններն անցնում են սանրի ատոմներին; 

բ. Էլեկտրոնները- դրանք բացասական լիցքավորված մասնիկներն են, այդ պատճառով սանրի վրա առաջանում է էլեկտրոնների ավելցուկ և այն լիցքավորվում է բացասական, իսկ մազերի վրա դրական լիցքի ավելցուկ, որի արդյունքում էլ մազերը լիցքավորվում են դրական լիցով; 

գ. Դե իսկ տարանուն լիցքերն իրար ձգում են, այդ է պատճառը, որ մազերը «կպչում» են սանրին: 

2. Երեք զույգ թեթև գնդիկներ կախված են թելերից (տես նկարը): գնդիկների որ զույգը՝

  • ա/   լիցքավորված չէ – երրորդը;
  • բ/    ունի նույնանուն լիցքեր – առաջինը;
  • գ/    ունի տարանուն լիցքեր:- երկրորդը:

3. Մարմինների էլեկտրականացման համար պարտադի՞ր է միմյանց շփելը: Կարելի՞  է արդյոք մարմիններն էլեկտրականացնել այլ կերպ:

Ո՛չ, պարտադիր չէ: Այո՛, մարմինները կարելի է էլեկտրականացնել նաև հպման միջոցով:

4. Ինչպես ստանալ տարբեր նշանի լիցքեր՝ ունենալով էբոնիտե ձող և մետաքսե գործվածքի կտոր:

Իրար շփելիս առաջանում են տարանուն լիցքեր:

5. Որ կողմ կթեքվի թղթե գնդիկը, եթե նրան հպենք լիքավորված ձողիկը և հեռացնենք (տես նկարը): Որ կողմ կթեքվի գնդիկը, եթե ձողի վրա դրական լիցք լիներ:

Երկու դեպքում էլ կվանվեր:

6. Ճիշտ է արդյոք պատկերված լիցքավորված մարմինների փոխազդեցությունը ա, բ և գ նկարներում (տես նկարը): 

ա/ ոչ, բ/ ոչ, գ/ այո:

Հարցեր.

1.Ինչպիսի ուժեր են ծանոթ ֆիզիկայի նախորդ դասընթացից:

Ձգողականության ուժ, էլեկտրամագնիսական ուժ, միջուկային ուժ, շփման ուժ։

2. Ինչու ապակե բաժակի և թղթի կտորների գրավիտացիոն փոխազդեցությունը նկատելի չէ:

Թեև բաժակի և թղթի կտորները փոխազդում են տիեզերական ձգողությամբ, բայց վերջինս շատ թույլ է Երկրի ձգողությունից, և թղթի կտորները չեն դիպչում բաժակին:

3. Ինչպես են փոխազդում նույն ձողով շփված թղթի 2 շերտերը:

Նույն ձողով շփված թղթի երկու շերտերը փոխազդում են վանողության ուժով:

4.Ինչպես են կոչվում իրար շփելիս մարմինների միջև ծագող նոր բնույթի ուժերը:5.png

Իրար շփելիս մարմինների միջև առաջանում են լիցքեր, իսկ մարմինները կոչվում են լիցքավորված։

5.Ինչպես է առաջացել էլեկտրականություն անվանումը:

Հույները սաթն անվանում էին <էլեկտրոն>, որից էլ առաջացել է <էլեկտրականություն բառը>։

6.Էլեկտրական լիցքերի ինչ տեսակներ կան:

Լիցքը ունի երկու տեսակ բացասական լիցք և դրական լիցք:

7.Ձևակերպել Կուլոնի օրենքը:

Երկու անշարժ կետային լիցքերի էլեկտրական փոխազդեցության ուժի մոդուլն ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրյալին և հակադարձ համեմատական է դրանց միջև հեռավորության քառակուսուն։

8.Որն է էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում:

(Կլ) — կուլոն

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: