Առաջադրանքք 1.- Ի՞նչ է ուսումնասիրում քիմիա գիտությունը:
Քիմիան ուսումնասիրում է նյութերը: Նրանց կառուցվացքը, բաղադրությունը և կիռառումը այն նաև ուսումնասիրում է նյութերի հատկությունները:
Թվարկեք մարդկությանը հուզող հիմնախնդիրների լուծման գործում <<Քիմիայի>> դերը:
- խմելու ջրի մաքրում և ախտահանում,
- դեղերի և վիտամինների սինթեզ և վերլուծություն
- բենզինի և այլ վառելանյութերի ստացում նավթի վերամշակումից, սննդամթերքի որակի անալիզ,
- կյանքի համար կենսական նշանակություն ունեցող նյութերի ստացում,
ներառյալ. մետաղներ և համաձուլվածքներ, ապակի, հանքային
պարարտանյութեր, պեստիցիդներ, պոլիմերներ և պլաստմաս, ցեմենտ,
արհեստական կաշի և գործցվածքներ, սինթետիկ կաուչուկներ և ռետին,
լաքեր, ներկեր, սոսինձներ, լվացող և ախտահանիչ միջոցներ
Առաջադրանքք 2.- Ո՞րն է կոչվում ֆիզիկական մարմին,սահմանեք և գրեք օրինակներ…
Ֆիզիկական մարմինն ունի զանգված և ծավալ։ Բոլոր ֆիզիկական մարմինները կենդանի և անկենդան, կազմված են նյութերից։
Կենդանի մարմինները՝ մարդիկ, կենդանիներ, բույսեր…
Անկենդան մարմինները՝ սեղան, աթոռ, գրիչ…
Առաջադրանքք 3.- Ո՞րն է կոչվում նյութ, սահմանեք և գրեք նյութերի օրինակներ…
Նյութերը լինում են պարզ և բարդ, օրգանական և անօրգական: Պարզ նյութերը բաղկացած են մեկ իսկ բարդ նյութերը երկու կամ ավելի տարբեր նյութերից: Օրգանակ են այն նյութերը, որոնց կազմի մեջ մտնում է ածխածին: Նյութերը ունեն ագրեկատային վիճակ – հեղուկ, պինդ, գազային: Նյութերը ունեն քիմիակն, ֆիզիկական և ֆիզիոլոգիական հատկություններ: Քիմիական – թե ինչպես է նյութը փոխազդում այլ նյութերի հետ և ֆիզիկական – գույն, համ, հոտ:
Օրգանական նյութեր – շաքար, փայտ, քացախ, ճարպեր, օսլա
Անօրգանական նյութեր – ջուր, սոդա, աղ
Առաջադրանք 4.- Ինչպիսի՞ նյութերից են պատրաստում հետևյալ առարկաները, թվարկեք.
- Զարդերը պատրաստվում են ոսկուց, արծաթից, ինչպես նաև լինում են ոսկեջրված:
- Արձանները պատրաստվում են բրոնզից, քարից և կավից:
- Ամանեղենը պատրաստում են շուշայից, կավից և ապակոուց:
Առաջադրանք 5.- Դասակարգեք նյութերը` պարզ (մետաղներ, ոչմետաղներ) և բարդ` անօրգանական և օրգանական, գրեք նյութերի բանաձևերը և անվանեք:
Առաջադրանք 6.-Նյութերի ինչպիսի՞ հատկություններ գիտեք, թվարկեք, գրեք օրինակներ…
Տարբերում են նյութերի երեք տեսակի հատկություններ՝ ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական:
*Նյութի ֆիզիկական հատկությունները դիտարկում են կամ չափում են, առանց նոր նյութ ստանալու օրինակ՝ գույնը, ագրեգատային վիճակը՝ պինդ, հեղուկ, գազային, եռման, հալման ջերմաստիճանը, էլեկտրա- և ջերմահաղորդականությունը և այլն
*- Նյութի քիմիական հատկությունները քիմիական փոխարկումներին՝ ռեակցիաներին, մասնակցելու ընդունակությունն է, երբ առաջանում են նոր նյութեր
*- Նյութի ֆիզիոլոգիական հատկությունը՝ ազդեցությունն է կենդանի օրգանիզմի վրա՝ դրական կամ բացասական, օրինակ՝ դրական ազդեցությունը էկոլոգիապես մաքուր սնունդը, մաքուր խմելու ջուրը, օդը և այլն իսկ նարկոտիկ նյութերը, ալկոհոլը, թունաքիմիկատները, փոշոտ օդը, ժամկետանց սնունդը և այլն, ունեն բացասական ազդեցություն կենդանի օրգանիզմի վրա: