Առաջադրանք 1
Ճապոնիայի, Չինաստանի արդիականացման գործընթացը
Համեմատել Մուցուխիտոյին և Սուն Յաթ Սենին. որպես անհատ, իրենց գործունեությունը, բնութագրել ժամանակաշրջանը/ գրել հետազոտական աշխատանք՝ օգտագործելով օտարալեզու աղբյուրները//
Սուն Յաթ-Սենն ավարտել է Հոնկոնգի բժշկական ինստիտուտը (1892)։ 1894 թվականին ստեղծել է Սինչժունհոյ հեղափոխական կազմակերպությունը՝ ընդդեմ Չինաստանում իշխող Ցին դինաստիայի։ Այդ կազմակերպության 1895թվականի հոկտեմբերի 25-ի զինված ելույթի պարտությունից հետո տարագրվել է հայրենիքից։ 1905 թվականին Տոկիոյումնրա գլխավորությամբ ստեղծվել է Տունմենհոյ հեղափոխական կազմակերպությունը, որը գործունեության ծրագիր է ընդունել Սուն 6-ի մշակած երեք ժողովների սկզբունքները՝ նացիոնալիզմ (մանջուրական Ցին դինաստիայի տապալում, Չինաստանի ազգային անկախության վերականգնում), ժողովրդի իշխանություն (հանրապետության հռչակում) և ժողովրդի բարեկեցություն (հողի նկատմամբ իրավունքների հավասարեցում)։ Սինհայի հեղափոխությունն (1911-1913 թթ.) սկզբնավորած Ուչանի ապստամբության հաղթանակից (1911) հետո Սուն 6․ ընտրվել է Չինաստանի հանրապետության ժամանակավոր նախագահ (պարտականությունների կատարմանը ձեռնամուխ է եղել 1912 թվականի հունվարի 1-ից)։ Նրա գլխավորությամբ կազմվել է Չինաստանի հանրապետության ժամանակավոր սահմանադրություն։ Նկատի ունենալով Սուն 6-ի այդ ժամանակաշրջանի գործունեությունը, Վ․ Ի․ Լենինը նրան բնորոշել է որպես նարոդնիկական բնույթի հեղափոխական (Սուն 6․ հնարավոր էր համարում Չինաստանում խուսափել կապիտալիզմի հարաբերությունների զարգացումից են)։ Ներքին ֆեոդալական ուժերի և իմպերիզացման տերությունների ճնշմամբ Սուն 6․ 1912 թվականի ապրիլի 1-ին թողել է նախագահական պարտականությունները, սակայն շարունակել պայքարը դեմոկրատական կարգերի համար, հենվելով Գոմինդան Սուն Յաթ-Սենի կուսակցության վրա[6]: Ռուսաստանում Հոկտեմբերյան մեծ հեղափոխության հաղթանակը շրջադարձային ազդեցություն է ունեցել Սուն 6-ի հեղափոխական աշխարհայացքի վրա։
Համեմատել Ճապոնիայի և Չինաստանի 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի զարգացման արդյունքները:
19-րդ դ. վերջերին և 20-րդ դ. սկզբին, իրականացված բարեփոխումների շնորհիվ, ճապոնիան թռիչքաձև զարգացում ապրեց։ Ճապոնիան սկսեց արտաքին շուկաներում հաջողությամբ մրցակցել արևմտաեվրոպական զարգացած երկրների հետ։ Զարգացան երկաթուղային և հեռագրային հաղորդակցությունը, մեքենաշինությունը, փոստային ծառայությունը և այլն։ Ստեղծվեց ազգային տարադրամը՝ ճապոնական իենը։ Մարդկանց կենսամակարդակի կտրուկ բարձրացման արդյունքում բնակչության թիվը գրեթե կրկնապատկվեց՝ հասնելով ավելի քան 72 միլիոնի։ Կազմավորվեցին դարաշրջանի բնորոշ քաղաքները՝ Տոկիա, Օսակա և այլն։ Չինաստանին օտարերկրյա բանկերը փոխառություններ էին տրամադրում պետությանը, վերահսկում նրա եկամուտները, ձեռք բերում երկաթուղիներ, գործարաններ կառուցելու և հանքերը շահագործելու իրավունքներ։ Չինական ավանդական հասարակության բարեփոխման հիմնավորմամբ հանդես եկավ առաջադեմ գործիչ Կան Յուվեյը։ Նրա գաղափարների հիման վրա ձևակերպվեցին հետևյալ կարևոր նպատակները՝ կրթական նոր համակարգի ստեղծում, ազգային արդյունաբերության և առևտրի զարգացման, գյուղատնտեսության արդիականացում, բանակի բարեփոխում, պետական ապարատի մաքրում։ 19-րդ դ. վերջերին և 20-րդ. դ. սկզբին Չինաստանը վերածվեց մեծ տերությունների կիսագաղութի։ Չինաստանում 1911-1912 թթ. տեղի ունեցավ հեղափոխություն։ Ցին արքայատոհմը տապալվեց և հռչակվեց Չինական հանրապետությունը։
Աղբյուրները Համաշխարհային պատմություն, էջ 125-130, համացանց
Մեյձիի հեղափոխությունը: Թռիչքային անցում ֆեոդալիզմից իմպերիալիզմ:
Առաջադրանք 2
Ընտրել Բալկանյան թերակղզում գտնվող որևէ պետություն, նկարագրել առաջացման գործընթացը նոր դարերում, համադրել արդի, գործող պետության հետ:
Ներկայացնել
- աշխարհագրական դիրքը
- կրոնը
- պատմությունը
- տեսարժան վայրերը
Հունաստան
Հունաստանը լեռնոտ երկիր է, որը գտնվում է Բալկանյան թերակղզու հարավային մասում, որն ավարտվում է Պելոպոնես թերակղզով և երկրի մայրցամաքային մասի ու Փոքր Ասիայի ափերին հարող կղզիների վրա։ Սահմանակից է Ալբանիա, նախկին Հարավսլավական Մակեդոնիա հանրապետության, Բուլղարիայի և Թուրքիայի հետ։ Հունաստանը շրջապատում է Միջերկրական ծովը, իր Հոնիական, Էգեյան ծովերով, իսկ Կրետեի հարավային ափերը նաև Լիբիական ծովը։ Հունաստանի տարածքի մեջ են մտնում մեծ քանակով կղզիներ, կղզու տարբեր սահմանումներով 1,200-ից 6,000, որոնցից 227 բնակեցված են։ Հունաստանի մոտ ութսուն տոկոսը լեռնային կամ բլրոտ տարածքներ են, երկիրը Եվրոպայի ամենալեռնային երկրներից մեկն է։
Հունաստանի սահմանադրությունը որպես ազգության գերակայող կրոն ճանաչում է Ուղղափառ քրիստոնեությունը և ազատություն է ապահովում կրոնական մյուս հավատքների համար Հունաստանի կառավարությունը տվյալներ չի հավաքում երկրի կրոնական խմբակցությունների մասին և մարդահամարի ժամանակ կրոնական պատկենելիություն չի հարցնում։ Գնահատականները ցույց են տվել նաև, որ հույն մուսուլմանները կրոնական փոքրամասնություն են և հիմնականում գտնվում են Թրակիայում։ Աթենքը համարվում է միակ եվրոպական մայրաքաղաքը, որտեղ մուսուլման ազգաբնակչության աղոթելու համար հատուկ շինություն չի սարքվել։ Կաթոլիկ հույների քանակգնահատվում է մոտ 50,000-ի կարգի, իսկ հռոմյա-կաթոլիկական էմիգրանտների համայնքի հետ մոտ 200,000 է Հին օրացույցով առաջնորդվողների թիվը կազմում է 500,000:
Բալկաններում մարդկանց բնակության վերաբերյալ ամենահին գտածոները մոտ 270,000 տարվա են։ Դրանք գտնվել են հյուսիսային Հունաստանի Մակեդոնիա նահանգի Պետրանոլա քարանձավում։ Հունաստանում հայտնաբերված մ. թ. ա. 7-րդ հազարամյակի նեոլիթյան բնակավայրերը համարվում են ամենահինը Եվրոպայում, և դա հասկանալի է, քանի որ Հունաստանը գտնվում էր այն ուղեծրի վրա, որով գյուղատնտեսական կուլտուրաների աճեցման մշակույթը Մերձավոր Արևելքից տարածվել է դեպի Եվրոպա։ Հունաստանը հանդիսանում է Եվրոպական առաջին քաղաքակրթությունների բնօրրանը, որոնցից հայտնի են՝ Կիկլադյան քաղաքակրթությունը Էգեյան ծովի կղզիներում, Մինոսյան քաղաքակրթությունը Կրետեում, իսկ այնուհետև Միկենյան քաղաքակրթությունը մայրցամաքում։ Մ.թ.ա. 5-րդ դարի սկզբին ամբողջ Մերձավոր Արևելքը Պարսից կայսրության վերահսկողության տակ էր, որը կլանել էր տարածաշրջանի բոլոր երկրներն ու սպառնում էր հունական քաղաք-պետություններին արժանացնել նույն ճակատագրին։ Փոքր Ասիայի քաղաք-պետությունները չկարողացան արժանի դիմադրություն ցույց տալ պարսից զորքերին և մ.թ.ա. 492 թվականին Պարսկաստանը ներխուժեց մայրցամաքային Հունաստան, սակայն մ.թ.ա. 490 թվականին Մարաթոնի ճակատամարտում կրած պարտությունից հետո ստիպված եղավ նահանջել։
Ապիդիմա- Հարավային Հունաստանի Մանի թերակղզու արևմտյան ափին գտնվող չորս ոչ մեծ քարանձավներից կազմված համալիր։ Քարանձավային համալիրի երկրաբանական պեղումների ժամանակ հայտնաբերվել են պալեոլիթի ժամանակաշրջանի նեանդերթալյան և բանական մարդու բրածոներ։ H. sapiens-ի մնացորդների բրածոները, որոնք հայտնաբերվել են 2019 թվականի հուլիսի պեղումների ժամանակ, հանդիսանում են Աֆրիկայի սահմաններից դուրս գտնված՝ ժամանակակից մարդու ամենավաղ և հայտնի նմուշը։
Դիկտեյական քարանձավ- քարանձավ Հունաստանի Կրետե կղզում, Դիկտեյական լեռների Լասիտիի սարահարթի վրա։ Գտնվում է ծովի մակարդակից 1024 մ բարձրության վրա։ Կրետեի հայտնի վայրերից մեկն է։ Զբոսաշրջիկներին գրավելու նպատակներով այն հաճախ անվանում են Զևսի քարայր։
Թեոպետրա քարայր-տեղակայված է Հունաստանի Թեսալիա մարզում, կրաքարային ժայռի հյուսիսարևելյան կողմում՝ Կալամբակայից 3 կմ դեպի հարավ։ Այդ վայրը կարևոր նշանակություն ունի, քանի որ այդտեղ մարդու ներկայության վկայություներ կան սկսած միջին և վերին պալեոլիթի, մեզոլիթի և նեոլիթի ժամանակաշրջաններից, կապելով Պլեյստոցենը Հոլոցենի հետ։
Պյութագորիո-հին քաղաք Սամոսի հնագիտական պեղումնավայր, անտիկ աշխարհի կարևորագույն քաղաքներից մեկը, համանուն կղզու վրա։ Տեղակայված է ժամանակից Պիտագորիոն գյուղի մոտակայքում, որից և ստացել է իր անվանումը։