Design a site like this with WordPress.com
Get started

Առաջադրանք, 8-րդ դասարան, մարտի 18-22

Առաջադրանք 1

Գերմանիայի և Իտալիայի վերամիավորումները

Նկարագրել , համեմատել Գերմանիայի, Իտալիայի միավորման գործընթացներն ու արդյունքները։

Երկու երկրներում էր վերամիավորումը շատ բարդ է եղել: Գերմանիային օգնեց վերամիավորվել Օ. Բիսմարկը և պատերազմի հաղթանակները, իսկ Իտալիան գրեթե ինքնուրույն պարզապես օգտվելով ֆրանս-պրուսական պատերազմից վերամիավորվեց: Երկու երկրներն էլ վերամիավորվեցին դարձան սահմադրական միապետություններ և բռնեցին զարգացման ուղին:

Գերմանիայի վերամիավորման նախադրյալներն առկա էին: Նախ 1850-1860-ական թթ. Գերմանիայում ավարտվեց արդյունաբերական հեղաշրջումը: Աշխուժացել էին տնտեսական կապերը առանձին շրջանների միջև, ձևավորվել էր հազմազգային շուկա:  Գերմանիան տնտեսապես միավորված էր: Բուռն ծաղկում էին ապրում համագերմանական մշակույթն ու գիտությունը: Դրանցով էր պայմանավորված գերմանացիների համզգային ինքնագիտակցության ձևավորումը: Գերմանացիները համոզված էին, որ ունեն նույն հայրենիքը, լեզուն, մշակույթը և ազգային շահերը: Վերամիավորման նախաձեռնողը Պրուսիան էր: Պրուսական թագավորությունը դարձել էր գերմանական հողերի սիրտը: Այստեղ շարունակվեցին բարենորոգումները: Հակառակ Ավստրիայի՝ Պրուսիան ձգտում էր բարենորոգել նաև Գերմանական միությունը: Ոգեշնչողը Պրուսիայի վարչապետ Օ. Բիսմարկն էր: Բիսմարկը կարծոմ էր, որ Գերմանիան պետք է վերամիավորվի զենքի միջոցով՝ ասպարեզից հեռացնելով բոլոր հակառակորդներին: 1866 թ. պրուսական բանակը ջախջախեց Ավստրիային: Ստանալով գործելու ազատություն՝ Բիսմարկը ստեղծես հյուսիսգերմանական միություն՝ բաղկացած 22 պետությունից: Դա Գերմանիայի փաստացի վերամիավորումն էր: Դեռ անհրաժեշտ էր հաղթահարել Ֆրանսիայի դիմադրությանը: 1870-1871 թթ. ընթացավ ֆրանս-պրուսական պատերազմը: Այս անգամ ևս պրուսական բանակի հաղթանակը կատարյալ էր: Կնքված հաշտությամբ Ֆրանսիան ճանաչեց Գերմանիայի վերամիավորումը և վճարեց մեծ ռազմատուգանք: 1871 թ. հունվարի 18-ին Վերսալի դղյակում հանդիսավորությամբ հռչակվեց Գերմանական կայսրության ստեղծումը: Հետագայում ընդունվեց սահմանադրություն, որով ամրագրվում էր նրա դաշնային կառուցվածքը՝ 22 պետություն և երեք ազատ քաղաք:

Իտալիան նույնպես մնացել էր մասնատված: Նրա հյուսիսային շրջանները Ավստրիայի տիրապետության տակ էին: Ուստի Իտալիայի վերամիավորման պայքարն ուներ նաև ազգային-ազատագրական բովանդակություն: Երկրում ստեղծվել էին գաղտնի ընկերություններ, որոնք ղեկավարում էին պայքարը: Դրանցից էր երիտասարդ Իտալին: 1850-1860-ական թթ. երկրի վերամիավորման նախադրյալներն ակյներև էին: Իտալիայում ծավալվում էր արդյունաբերական հեղաշրջումը: Կազմավորվում էր հազմազգային շուկան: Ամարապնդվում էր ազգային ինքնագիտակցությունը: Իտալացիներն այդ ամենն անվանում էին Վերածնություն: Այս բոլորը անխուսափելի դարձրին միասնական պետության ստեղծումը: Ազգային վերամիավորման դրոշակակիրը դարձավ Սարդինական թագավորությունը, որը, դաշինք կնքելով Նապելոեն III-ի հետ, պատերազմ սկսեց Ավստրիայի դեմ: Դա առաջ բերեց համազգային խանդավառություն: Իտալական մյուս պետությունները միացան պայքարին: Սկսվեց կամավորական մեծ շարժում: Ազգայի հերոս Ջ. Գարիբալդին 1860 թ. իր զորաջոկատով ափ իջավ Սիցիլիայում և կարճ ժաանակում ազատագրեց Իտալիայի ողջ հարավը: 1861 թ. հրավիրվեց համաիտալական խորհրդարանը, որը հռչակեց Իտալական թագավորության ստեղծումը: Հռոմը և Վենետիկը դեռ կազմում չէին: Ավստրիայի՝ Պրուսիայից կրած պարտությունը նպաստավոր պայմաններ ստեղծեց Վենետիկի ազատագրման համար, իսկ Հռոմն Իտալիային միացավ և մայրաքաղաք հռչակվեց ֆրանս-պրուսական պատերազմից հետո: Դա Իտալիայի վերամիավորման հարյուրամյա պայքարի ավարտն էր: Իտալիան նույնպես սահմանադրական միապետություն էր:

Համեմատել  Օ․ Բիսմարկի և Ջ․ Գարիբալդիի գործունեությունները։

Օ․ Բիսմասկը Պրուսական թագավորության ոգեշնչողն էր։ Նա ասում էր, որ միայն զենքով կարող ես պայքարել թշնամուդ դեմ, ես իսկապես համաձայն եմ նրա հետ։ «Դարաշրջանի հիմնահարցերը վճռվում են ոչ թե ճառերով և քվեարկությամբ, այլ երկաթով և արյամբ» սա նրա հավատամքն է։

Ջ Գարիբալդին կարծում եմ նման էր Օ․ Բիսմակին, բայց Օ․ Բիսմակը ուղղակի ոգեշնչում էր, իսկ Ջ․ Գարիբալդին անում էր այդ ամենը, նա ազգային հերոս էր, և 1860թ․ իր զորաջոկատով նա ափ իջավ և ազատագրեց Իտալիայի հարավը։

Աղբյուրները ՝ Համաշխարհային պատմություն , էջ 102-106, համացանց

Առաջադրանք 2

Օսմանյան կայսրության և Իրանի արդիականացման փորձերը

Ներկայացնել Օսմանյան կայսրությունում   18-րդ դարի երկրորդ կեսից մինչև 20-րդ դարի սկզբում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակագրությունը: Համաշխարհային պատմություն, էջ 49-51,էջ 119-122/:

Օսմանյան կայսրությունը 18-րդ դարի երկրորդ կեսին Ռուսաստանի հետ մղած պատերազմներում անհաջողություններ կրեց, և Մեծ տերությունները սկսեցին օգտվել առիթից՝  ձևակերպելով Արևելյան հարցը, որը ձևակերպվել էր Օսմանյան տերությունում ազդեցություն ստանալու, նրա տարածքների համար Մեծ տերությունների միջև ծավալված պայքարի արդյունքում:

18-րդ դարի վերջին սկիզբ դրվեց բարենորոգումներին, որոնց նպատակներ թուլացնել հպատակ ժողովուրդների պայքարը, ինչից օգտվում էին մեծ տերությունները:

1826 թվականին Մահմուդ II-ը վերացրեց օսմանյան բանակի ենիչերիական ստորաբաժանումները:

1828-1829 ռուս-թուրքական պատերազմում Օսմանյան կայսրությունը պարտվեց  և ճանաչեց Հունաստանի անկախությունը:

1839 թվականին Օսմանյան կայսրությունում սկսվեց բարենորոգումների նոր փուլ, որը կոչվում էր թանզիմաթ:

1853 թվականին Ռուսաստանը պատերազմ սկսեց Օսմանյան կայսրության դեմ: Սկսվեց Ղրիմի պատերազմը:

1856 թվականին Օսմանյան կայսրությունը հաղթանակ է տանում Ռուսաստանի նկատմամբ Ղրիմի պատերազմում:

1876 թվականին գահ բարձրացավ Աբդուլ Համիդ II-ը:

1876 թվականին ընդունվեց սահմանադրությունը և ընդունվեց խորհրդարան:

1878 թվականին Համիդը ցրեց խորհրդարանը և հաստատեց իր միանձնյա կառավարման բռնատիրական համակարգը:

1899 թվաանին ստեղծվեց գաղտնի կազմակերպություն՝ <<Միություն և առաջադիմություն>>

1908 թվականին երիտթուրքերը կատարեցին հեղաշրջում և վերականգնվեց սահմանադրությունը: Երիտթուրքերը հաղթեցին խորհրդարանական ընտրություններում և եկան իշխանության:

1911 թվականին երիտթուրքերը պաշտոնական գաղափարախոսություն ընդունեցին պանթյուրքիզմը:

Ներկայացնել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների 18-րդ դարի սկզբից մինչև 20-րդ դարի սկզբում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակագրությունը:Համաշխարհային պատմություն, էջ 51-53, էջ 122-124/:

1722 թվականին անկում ապրեց Սեֆյան արքայատոհմը:

1796 թնականին Իրանում հաստատվեց Ղաջարների թյուրքական ցեղի հարստությունը, որի հիմնադիրն էր Աղա Մոհամմադ խանը:

Կովկասի համար Իրանի և Ռուսաստանի միջև հակամարտությունն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով, երբ 1828 թվականին Թուրքմենչայի պայմանագրով Այսրկովկասը, այդ թվում նաև Արևելյան Հայաստանի հիմնական հատվածը միացվեցին Ռուսաստանյան կայսրությանը:

Իրանի նվաճողական քաղաքականության պատճառով սրվեցին Իրանի և Անգլիայի հարաբերությունները, որի արդյունքը դարձավ 1841 թվականին ստորագրված առևտրակայան պայմանագիրը, ըստ որի հաստատվեց անգլիացիների հսկողությունը Իրանի տնտեսության վրա:

1905 թվականին Թեհրանում իշխանությունների դեմ տարերայնորեն ծագեցին զանգվածային ընդվզումներ:

1907 թվականին երկրի հյուսիսում տեղակայվեցին ռուսական, իսկ հարավում՝ անգլիական զորքեր:

Որոշ ժամանակ անց ստանալով ժողովրդի աջակցությունը հեղափոխական ուժերին հաջողվեց վերականգնել սահմանադրական կարգերը:

1911 թվականին Ռուսաստանը գրավեց հյուսիսային Իրանը և հեռացրեց առաժադեմ ուժերին, իշխանությունը հանձնելով շահի կողմնակիցներին:

Տալ «արդիականություն», «սահմանադրություն» հասկացությունների բացատրությունը:

Ավանդականից ժամանակակից հասարակության անցման գործընթացը կոչվում է արդիականացում:

Սահմանադրությունը պետության հիմնական օրենքն է, որը սահմանում է նրա պետական կառուցվածքը, կառավարման և իշխանության մարմինների համակարգը, նրանց իրավասությունները և ձևավորման կարգը, ընտրական համակարգը, քաղաքացիական իրավունքները և ազատությունը, ինչպես նաև դատական համակարգը։

Համեմատել Թուրքիայի և Իրանի արդիականացման գործընթացը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: