Design a site like this with WordPress.com
Get started

Առաջադրանք 8-րդ դասարան, ապրիլի 5-11

Առաջադրանք 1

Միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:

Հայաստանը և հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի տարիներին:Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը։

Համաշխարհային պատերազմում Կովկասյան ճակատում տեղի ունեցող իրադարձությւոնները ներկայացնել երեք՝ ռուսական , թուրքական,  հայկական տեսանկյունից/հիմնավորել փաստերի հիման վրա/:

Թուրքական հրամանատարությունը կարևոր նշանակություն էր տալիս Կովկասյան ակատին: Այս ուղղությամբ թուրքերը կենտրոնացել էին 300հազարանոց երրորդ բանակը: Երբ գերմանակն և թւորքական ռազմանավերը 1914թ. հոկտեմբերի 16-17-ը անսպասելի հարվածներ հասցրին Ռուսաստանի սևծովյան նավահանգիստներին, ռուսական կառավարությունը մի քանի օր անց պաշտոնապես պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրույունը: Պատերազմի սկզբում ռուսները Կովկասյան ճակատում ունեին մոտ 182-հազարանոց զորք: Մեկ ամիս անց ճակատային գիծը Բաթումի մոտից ձգվում էր մինչև Ուրմիա լճից Արևելք ընկած վայրերը: Կովկասյան ակատում առաջին նշանավոր իրադարձությունը Սարիղամիշի ակատամարտն էր: Այն ընթացավ 1914թ. դեկտեմբերի 9-ից մինչև հունվարի 5-ը: Թուրքական երրորդ բանակը, որի հրամանատրությունն անձամբ ստանձնել էր Էնվեր փաշան, կարողացավ գրավել Օլթին, Արդահանը և Կարս-Սարիղամիշի շրջանում դուրս գալ ռուսական զորքերի թիկունքը: Սակայն ռուս զինվորների ու հայ կամավորների հերոսական կռիվների շնորհիվ օսմանյան 90-հազարանոց բանակը գլխովին ջախջախվեց: Էնվերը մի կերպ խուսափեց գերի ընկնելուց: Թուրքական զորքից փրկվելու միայն 12000 հոգի: Թուրքերը միաժամանակ հարձակման էին անցել Իրանի հյուսիսում: Օսմանյան կանոնավոր ուժերը և տեղական թուրք-քուրդ-թաթարական խաժամուժը հաշվեհարդար տեսան Ատրպականի հայերի նպատմամբ: 1915թ. հունվարի դրությամբ այդ վայրերից մոտ 50 հազար հայ էր ներգաղթել Այսրկովկաս: Ռուսական կովկասյան բանակը 1915. գարնանը գրավեց ՝ Թավրիզը, Վանը: Ռուսական զորամասերը, նրանց հետ նաև հայկական կամավորական ուժերը հասան Մուշի և Բիթլիսի մատույցները, բայց այս անգամ չկարողացան գրավել այդ շրջանները: Անսպասելիորեն Վանի զորախումբը 1915թ. հուլիսի կեսերին նահանջեց: Ռուսական զորքը օգոստոսի սկզբին վերստին նվաճեց նախկին դիրքերը, սակայն Բիթլիսի և Մուշի հայությունն այդ ընթացքում կոտորածների ենթարկվեց թուրքերի կողմից: Կովկասյան ճակատում թվական շոշափելի առավելույուն ապահովելով ՝ ռուսական զորքերը 1915թ. վերջից անցան վճռական գործողությունների: Ձմռան դաժան սառնամանիքի պայմաններում 1916թ. փետրվարի 3-ին նրանք գրավեցին Էրզրումը: Դա Կովկասյան ճակատում ռուսների ամենախոշոր հաղթանակն էր, այնուհետև Կովկասյան բանակը մի քանի ամսվա ընացքում գրավեց Տրապիզոն, Ռրզնկա և Բաբերդ քաղաքները: Այսպիսով Ռուսաստանը 1916թ. ամռան վերջին գրավել էր Նատանտի իր դաշնակիցներ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ որոշված ՝ Օսմանյան կայսրությունից իրեն հասանելիք տարածքները և շատ քիչ փոփոխույուններով այդ դիրքերում մնաց մինչև 1917թ. վերջը:

Նկարագրել միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:

Ներկայացնել  Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը Մերձավոր Արևելքում:

Բոլշևիկների կուսակցությունը 1917թ. հոկտեմբերի 25–ին (նոր տոմարով՝ նոյեմբերի 7–ին) Պետրոգրադում իրականացրեց պետական հեղաշրջում և իր ձեռքը վերցրեց իշխանությունը: Վ. Լենինի գլխավորությամբ ստեղծվեց նոր կառավարություն՝ Ժողովրդական կոմիսարների խորհուրդ (ԺԿԽ): Այս պես սկսվեց Ռուսաստանի պատմության խորհրդային ժամանակաշրջանը: Այսրկովկասի գրեթե բոլոր քաղաքական ուժերը դատապարտեցին բոլշևիկյան հեղաշրջումը: Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած իշխանափոխությամբ երկրամասում առաջացավ իշխանական ճգնաժամ: Այն հաղթահարելու նպատակով Թիֆլիսում 1917թ. նոյեմբերին գումարվեց տեղի քաղաքական և ռազմական ուժերի ներկայացուցիչների խորհրդակցություն: Արդյունքում՝ նոյեմբերի 15–ին կազմավորվեց գործադիր նոր մարմին, որը կոչվեց Անդրկովկասյան կոմիսարիատ, իսկ ԱՀԿ–ն լուծարվեց: Կոմիսարիատում գլխավոր պաշտոնները զբաղեցնում էին մենշևիկներն ու էսէռները: 12 կոմիսարներից 3–ը հայ էին: Նոր գործադիր մարմինը, սակայն, չկարողացավ կարգավորել երկրամասի ներքին կյանքը: Դեռ ավելին՝ վատթարացան ժողովրդի կենսապայմանները, համատարած բնույթ ընդունեցին ավազակությունն ու կողոպուտը: Ազգամիջյան բախումների ալիքը հեղեղեց ողջ երկրամասն ու ճակատային թիկունքը:

Հիմնավորել ՝Թուրքիայի Գերմանիայի դաշնակից դառնալը:

Անտանտի հակառակորդ Գերմանիային հաջողվեց օսմանյան Թուրքիային ներգրավել իր դաշինքի մեջ՝ վերջինիս խոստանալով ամեն կարգի աջակցություն Անտանտի դեմ պատերազմի ժամանակ: Գլխավոր պատճառը, որ դրդեց երիտթուրքերին նույնպես ներքաշվելու պատերազմի մեջ, թուրք–ռուսական հակամարտությունն էր: Երիտթուրքերը մտադիր էին Ռուսաստանյան կայսրությունում բնակվող թուրքալեզու, ինչպես նաև մահմեդական մյուս ժողովուրդներին օգտագործել ռուսների դեմ և ապագայում միավորել նրանց «Մեծ Թուրանի» մեջ: Պանթյուրքական այդ ծրագրի իրագործման ճանապարհին լուրջ խոչընդոտ էին հայերն ու Հայաստանը: Հետևաբար Օսմանյան կայսրության պատերազմի մեջ մտնելու հիմնական նպատակներից էր նաև հայ ժողովրդի բնաջնջումը, նրա հայրենազրկումը:

Ներկայացնել ռուսական զորքի Վանից անսպասելի նահանջի հետևանքները:

Ռուսական կովկասյան բանակը 1915 թ. գարնանը գրավեց Թավրիզը, Վանը: Ռուսական զորամասերը, նրանց հետ նաև հայկական կամավորական ուժերը հասան Մուշի և Բիթլիսի մատույցները, բայց այս անգամ չկարողացան գրավել այդ շրջանները: Անսպասելիորեն Վանի զորախումբը 1915 թ. հուլիսի կեսերին նահանջեց: Ռուսական զորքը օգոստոսի սկզբին վերստին նվաճեց նախկին դիրքերը, սակայն Բիթլիսի և Մուշի հայությունն այդ ընթացքում կոտորվեց թուրքերի կողմից:

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, դասագիրք, էջ 131-135, համացանց

Հայոց պատմություն, 8-րդ դասարան, դասագիրք, էջ 112-115, համացանց

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: