Design a site like this with WordPress.com
Get started

Առաջադրանք, 8-րդ դասարան, ապրիլի 23-30

Հայ ազգային -քաղաքական կյանքի վերելքը 1917թ.-ին

  • Նկարագրել 1917թ. սկզբին Ռուսաստանում տեղի ունեցող փոփոխությունները:

1917 թ. փետրվարի վերջին Ռուսաստանում սկսված հեղափոխության շնորհիվ տապալվեց միապետությունը: Երկիրը բռնեց ժողովրդավարական հանրապետության
ձևավորման ուղին: Մարտի 2–ին կազմվեց Ժամանակավոր կառավարություն՝ բարձրագույն գործադիր իշխանության նոր մարմինը Ռուսաստանում: 1917 թ. մարտի 9-ին կազմվեց երկրամասի իշխանության նոր մարմին՝ Անդրկովկասյան հատուկ կոմիտե (ԱՀԿ):

  • Համեմատել հայերի նկատմամբ ցարիզմի և ժամանակավոր կառավարության վարած քաղաքականությունը:

Ցարիզմի հետ համեմատաբար ժամանակավոր կառավարության վարած քաղաքականությունը մի փոքր հույս արթնացրեց հայերի մոտ: Ժամանակավոր կառավարությունը որոշում կայացրեց, որի համաձայն առաջին անգամ Օսմանյան կայսրությունից նվաճված հայկական տարածքները միավորվեցին, որպես վարչական առանձին միավոր՝ Թուրքահայաստան անվանումով:

  • Համեմատել, համադրել, արևմտահայերի, արևելահայերի հրավիրված առաջին համագումարների բովանդակությունը:

Երևանում 1917 թ. մայիսին կայացավ արևմտահայերի առաջին համագումարը: Հայրենիքի վերաբնակեցման, Հայաստանում ազգային վարչություն կազմակերպելու, կրթական, տնտեսական և այլ հարցերի վերաբերյալ ընդունվեցին կարևոր որոշումներ: 1917 թ. աշնանը Թիֆլիսում տեղի ունեցավ արևելահայերի համագումարը: Մասնակցում էին քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների 228 պատգամավորներ, որոնց կեսից ավելին դաշնակցականներ էին: Համագումարը որոշումներ ընդունեց Կովկասյան ճակատի
պաշտպանության, հայկական ազգային զորամասերի ստեղծման և այլ հարցերի մասին:

  •  Պատմել Հայոց ազգային խորհրդի ստանձնած դերակատարման մասին:

Ռուսաստանի տարբեր երկրամասերում ստեղծվում էին ազգային նոր մարմիններ, որոնք տնօրինում էին սեփական ժողովրդի տարաբնույթ խնդիրների լուծումը։ 1917թ. աշնանը Թիֆլիսում տեղի ունեցավ արևելահայերի համագումարը։ Մասնակցում էին քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների 228 պատգամավորներ, որոնց կեսից ավելին դաշնակցականներ էին։ Համագումարըը որոշումներ ընդունեց Կովկասյան ճակատի  պաշտպանության, հայկական ազգային զորամասերի ստեղծման և այլ հարցերի մասին։ Համագումարի ավարտից քիչ անց ձևավորվեց 15-հոգանոց գործադիր մարմին՝ Հայոց ազգային խորհուրդը։

  •  Հիմնավորել հայերի շահագրգռված լինելը երկրամասում սահմանափոխություն կատարելու հարցում:

Երկրամասում ազգամիջյան հարաբերությունները կարգավորելու գործում մեծ նշանակություն էին ստացել արդարացի սահմանափոխության իրագործումը և տեղական ինքնակառավարման մարմիների՝ զեմստվոների հաստատումը։ Հետփետրվարյան շամանակաշրջանում վրացի, հայ և թաթար քաղաքական ուժերը փորձեցին փոխհամաձայությամբ շտկել աղավաղված ազգագրական-վարչական քարտզը։ Այդ գործում ամենից ավելի շահագրգռված էին հայերը, քանի որ նրանք բոլորից շատ էին տուժել ինքնակալության գաղութային քաղաքականությունից։

Աղբյուրները ՝Հայոց պատմություն,

Առաջադրանք 2

Խորհրդային Ռուսաստանը և Հայաստանը

  •  Ներկայացնել Ռուսաստոնում հոկտեմբերյան հեղարջումից հետո Անդրկովկասում տեղի ունեցող փոփոխությունները :

Այսրկովկասի գրեթե բոլոր քաղաքական ուժերը դատապարտեցին բոլշևիկյան հեղաշրջումը: Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած իշխանափոխությամբ երկրամասում առաջացավ իշխանական ճգնաժամ: Այն հաղթահարելու նպատակով Թիֆլիսում 1917 թ. նոյեմբերին գումարվեց տեղի քաղաքական և ռազմական ուժերի ներկայացուցիչների խորհրդակցություն: Արդյունքում՝ նոյեմբերի 15–ին կազմավորվեց գործադիր նոր մարմին, որը կոչվեց Անդրկովկասյան կոմիսարիատ, իսկ ԱՀԿ– ն լուծարվեց:

  •  Վերլուծել Երզնկայի զինադադարը:

Կտրուկ փոխվեց իրավիճակը նաև Կովկասյան ճակատում: Անդրկոմիսարիատը հաշտության բնակցություններ սկսեց Թուրքիայի հետ և 1917 թ. դեկտեմբերի 5-ին Երզնկայում ստորագրեց զինադադարի համաձայնագիր: Ռազմական գործողությունները դադարեցվում էին մինչև հաշտության պայմանագրի կնքումը:

  • Ներկայացնել Արևմտյան Հայաստանի մասին բոլշևիկյան դեկրետը, գնահատել այդ փաստաթուղթը:

Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը 1917 թ. դեկտեմբերի 29– ին ընդունեց
«Թուրքահայաստանի մասին » հրովարտակը (դեկրետ): Դեռ նոյեմբերին ստեղծվել էր հանձնաժողով, որի կազմում էին բոլշևիկներ Վահան Տերյանը, Սարգիս Լուկաշինը,
ՀՅԴ ներկայացուցիչ Ռոստոմը և ուրիշներ: Այդ հանձնաժողովն էլ կազմեց վերոհիշյալ
հրովարտակի նախագիծը: Այդ հրովարտակով բոլշևիկյան կառավարությունը
ճանաչում էր Արևմտյան Հայաստանում հայերի ինքնորոշման իրավունքը: Առաջարկում էր դուրս բերել ռուսական զորքերը Արևմտյան Հայաստանից և այն վերադարձնել Թուրքիային: Հրովարտակի դրական նշանակությունը թերևս այն էր, որ Խորհրդային Ռուսաստանը հրապարակայնորեն ճանաչում էր Արևմտյան հայաստանում հայ ժողովրդի ազատ ինքնորոշման և ազգային պետություն ունենալու իրավունքը:

  •  Վերլուծել Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը: Հիմնավորել  Խորհրդային Ռուսաստանի վարած քաղաքականությունը՝ հայերի շահերի անտեսումը  և Արևմտյան Հայաստանի վերադարձը Թուրքիային:

Խորհրդային կառավարությունը խզեց հարաբերությունները Անտանտի դաշնակից
երկրների հետ: Նա Բրեստ–Լիտովսկում 1917 թ. դեկտեմբերի 2–ին զինադադար
կնքեց, ապա հաշտության բանակցություններ սկսեց հակառակորդ Քառյակ միության հետ: Ի վերջո, շուրջ երեք ամիս ձգված բանակցություններից հետո Խորհրդային Ռուսաստանը 1918 թ. մարտի 3–ին (նոր տոմարով) Բրեստ–Լիտովսկում ստորագրեց հաշտության պայմանագիր իր համար շատ ծանր պայմաններով: Անտանտի նախկին
անդամ Ռուսաստանը, անջատ հաշտություն կնքելով, դուրս եկավ Առաջին աշխարհամարտից: Հաշտության 4-րդ հոդվածի և ռուս-թուրքական լրացուցիչ պայամնագրի համաձայն՝ Թուրքիային վերադարձվեցին Արևմտյան Հայաստանում գրավված հողերը։ Ռուսաստանը պարտավորվեց իր զորքերը շուտափույթ դուրս հանել ոչ միայն Արևմտյան Հայաստանից։ Այսպիսով՝ Բրեստ–Լիտովսկի պայմանագրով ոտնահարվեցին հայ ժողովրդի իրավունքները: Բոլշևիկները գործարքի գնացին Ռուսաստանի երեկվա թշնամիների հետ, որպեսզի պահպանեն իրենց իշխանությունը: Երբ ստորագրվում էր այդ չարաբաստիկ պայմանագիրը, ռուսական զորքն արդեն լքել էր Կովկասյան ճակատը, և վերսկսվել էր պատերազմն Արևմտյան Հայաստանի տարածքում:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն,

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: