Design a site like this with WordPress.com
Get started

Մաշկի կառուցվածքը և ֆունկցիան

Մաշկը մարդու արտաքին ծածկությունն է։ Մաշկը բավականին բարդ օրգան է, որը արդյունավետորեն պաշտպանում է նրա տակ գտնվող բոլոր օրգանները և օրգան-համակարգերը մեխանիկական ազդեցություններից, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, պաշտպանում է օրգանիզմը հիվանդաբեր բակտերիաների և թունավոր միացությունների ներթափանցումից, ինչպես նաև խոչընդոտում է ջրի կորստին։

Մաշկում գտնվում է մեծ թվով նյարդային վերջավորություններ՝ ընկալիչներ, որոնց միջոցով օրգանիզմը շրջապատող միջավայրի մասին տեղեկատվություն է ստանում։ Ընկալիչները կնլաում են ցուրտը և ջերմությունը, հպումը և ցավը, ինչի շնորհիվ մարդը խուսափում է հնարավոր վտանգներից և վնասվածքներից։

Մաշկի կարևորագույն ֆունկցիաներից է նաև նրա մասնակցությունը նյութափոխանակությունը։ Մաշկում, օրինակ, սինթեզվում են վիտամին D և օրգանիզմի համար այլ կարևոր միացություններ։ Մաշկի միջոցով օրգանիզմից հեռացվում են օրգանիզմի համար վնասակար միացություններ։ Բացի այդ, մաշկը կատարում է արյան պահեստարանի դեր։ Մաշկի արյունատար անոթներում գտնվում է մոտ 0,5 լ արյուն։

Մաշկը կազմված է երկու շերտից՝ արտաքին էպիդերմիսից և ներքին՝ բուն մաշկից։ Մարմնի տարբեր մասերում մաշկի հաստությունը տարբեր է և տատանվում է 0,5-ից մինչև 4 մմ։ Մաշկի տակ գտնվում է ճարպային հյուսվածքը՝ ենթամաշկային ճարպային բջջանքը։

Էպիդերմիսը կազմված է երկու շերտից։ Արտաքին շերտը կազմված է մահացած բջիջներից, որոնք մշտապես հեռացվում են և փոխարինվում նորերով։ Էպիդերմիսի առավել հաստ շերտը հանդիպում է ոտքերի ներբանների, ձեռքերի ափերի մեջ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: