Design a site like this with WordPress.com
Get started

Վիտամինններ

ՎԻտամինների դերը մարդու կյանքում։

Վիտամինները սննդում պարունակող օրգանական նյութեր են, որոնք հիմնականում մտնում են տարբեր ֆերմենտների կազմի մեջ և անհրաժեշտ են նյութերի փոխանակությունը կարգավորելու և կենսագործության գործընթացների բնականոն ընթացքի համար։ Վիտամինները, որոշ բացառությամբ, մարդու օրգանիզմում սովորաբար չեն սինթեզվում։ Այս կամ այն վիտամինի պակասի դեպքում նվազում է համապատասխան ֆերմենտների ակտիվությունը, ինչի արդյունքում այդ ֆերմենտներով կատալիզվող ռեակցիաները դանդաղում են կամ առհասարակ ընդհատվում։ Դրա հետևանքով նյութափոխանակությունը խանգարվում է, զարգանում է հիվանդություն։ Վիտամինների ազդեցությունը յուրահատուկ է, չի կարելի որևէ վիտամինի փոխարեն օգտագործելով մեկ այլ վիտամին։

Վիտամինների թեր ֆունկցիայից առաջացող հիվանդություններ։

C վիտամինի բացակայության պարագայում օրգանիզմում զարգանում է ծանր ավիտամինոզ՝ լնդախտ։

B1 ավիտամինոզի պարագայում մկանային հյուսվածքում կուտակվում են թունավոր միացություններ, և զարգանում է բերի-բերի հիվանդությունը, որն ուղեկցում է լուծանքներով և ջղաձքումներով։

B2 ավիտամինոզի պարագայում բորբոքվում է բերանի խոռոչի լորձաթաղանթը, բերանի անկյուններում առաջանում են ճեղքեր, խանգարվում է տեսողությունը, բորբոքվում է կոպերի ներքին մակերևույթը։

B12 ավիտամինոզի պարագայում զարգանում է չարորակ սակավարյունություն։

A ավիտամինոզի կամ թերվիտամինոզի պարագայում կարող են զարգանալ մաշկի կամ լորձաթաղանթների խոցեր, “հավկուրությունը”՝ մթնշաղի տեսողության խանգարում։

D ավիտամինոզի կամ թերվիտամինոզի պարագայում զարգանում է ռախիտ հիվանդությունը․ ոսկրերը կորցնում են ամրությունը, ձևատվում, նվազում է մկանների լարվածությունը, վարակիչ հիվանդությունների նկատմամբ՝ օրգանիզմի կայունությունը, կարող են նկատվել նյութափոխանակության խանգարումներ։

Ո՞ր վիտամիններն են սինթեզվում մարդու օրգանիզմում։

Ակտիվ օրգանական միացությունն անվանվում է վիտամին, երբ տվյալ օրգանիզմը չի կարողանում այն սինթեզել անհրաժեշտ քանակությամբ և ստանում է սննդի միջոցով։ Այս պատճառով «վիտամին» տերմինն պայմանական է կախված արտաքին միջավայրի պայմաններից և օրգանիզմից։ Օրինակ ասկորբինաթթուն՝ վիտամին C-ի տարատեսակներից մեկը, վիտամին է մարդու, բայց ոչ կենդանի օրգանիզմների մեծամասնության համար։

vitamin

Նշել , որ  վիտամինները ինչ տեսակ սննդամթերքներում են պարունակվում։

Վիտամին C-Կիվի,նարինջ,մասուր,կաղամբում,կիտրոն,սև հաղարջ և այլն:

Վիտամին B¹-Հացազգիների-Կանաչ ոլոռ,հնդկացորեն և այլն:

Վիտամին B²-Ձվի,լյարդի,հնդկացորենի,երիկամների մեջ:

Վիտամին B¹²-Լյարդում,ձվի դեղնուցում,թթվասերում և թթվակաթնային այլ մթերքներում:

Վիտամին A-Գազարում,Կարմիր պղպեղում,ծիրանում և կարմիր գույնի մրգերում և բանջարեղենում:

Վիտամին D-ձկան յուղում,լյարդում,ձվի դեղնուցում և այլն:

Վիտամին E-ձկան յուղում,լյարդում,ձվի դեղնուցում և այլն:

Ինչպես է անհրաժեշտ պատրաստել սննդամթերքը, որպեսզի ջերմային մշակման արդյունքում վիտամինային կորուստը լինի մինիմալ մակարդակի։

Մրգի և բանջարեղենի մշակման ժամանակ վիտամինների կորուստը նվազեցնելու համար անհրաժեշտ է հետևել մի շարք կանոնների: Նախ և առաջ պետք է, որ միրգն ու բանջարեղենը լինեն թարմ: Դրանք արագ կորցնում են C և A վիտամինները, երբ մնում են լույսի տակ սենյակային ջերմաստիճանում: Այդ պատճառով միրգը և բանջարեղենը անհրաժեշտ է պահել մութ ու ցուրտ տեղում: Արևի լույսը քայքայում է A, B1, B2 և C վիտամինները: Եթե ստիպված եք միրգն ու բանջարեղենը կտրատած վիճակում պահել ջրում, որպեսզի դրանք չսևանան, ապա թող դա տևի ոչ ավելի, քան 20 րոպե, իսկ ջուրը, որում պահվել է միրգը կամ բանջարեղենը, արժե օգտագործել ապուրի կամ այլ սննդամթերքի պատրաստման համար:

Եփելիս (անգամ 2-3 ժամ շարունակ) A և B խմբի վիտամինները չեն քայքայվում և չեն ոչնչանում. ջրում լուծվող վիտամիններն անցնում են ջրին և չեն կորչում: Սակայն վիտամին C – ն շատ զգայուն է ջերմության նկատմամբ, և ոչնչանում է 40 – 600C ջերմաստիճանում: Դրա կորուստից խուսափելու համար միրգն ու բանջարեղենն իջեցնում են եռացող ջրի կամ ուտեստի մեջ, որից արդեն հեռացել է շատ ու շատ վիտամինների համար քայքայիչ ազդեցություն ունեցող թթվածինը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: