Design a site like this with WordPress.com
Get started

Արյան բաղադրությունը

Արյունը շրջանառվում է անոթների փակ համակարգով և մարմնի այլ հյուսվածքների հետ անմիջականորեն չի հաղորդակցում։ Օրգանիզմում արյունը կատարում է մի շարք գործառություներ՝ շնչառական, անուցողական, արտազոտական, ջերմակարգավորման, պաշտպանական, հումորալ և այլն։ Արյան շնչառական գործառույթի էությունը թոքերից դեպի հյուսվածքներ թթվածնի, իսկ հյուսվածքներից դեպի թոքեր՝ ածխաթթու գազի փոխադրումն է։ Արյան անուցողական գործառույթը բջիջներին աննդային նյութեր մատակարելն է։ Արյան արտազոտական գործառույթի հիմքում ընկած է օրգանիզմից նյութափոխանակության արգասիքների դուրսբերումը։ Արյունը մասնակցում է մարմնի ջերմաստիճանի կարգավորմանը՝ կատարելով ջերմակարգավորման գործառույթ։ Արյունը կատարում է պաշտպանական գործառույթ՝ վնասազերցելով մանրէներ, ինչպես նաև արտադրելով գործոններ, որոնք կանխում են արյունահոսությունը վնասվածքների պարագայում։ Վերջապես, արյունը կատարում է հումորալ գործառույթ՝ կապ ստեղծելով օրգանիզմի տարբեր օրգանների ու համակարգերի միջև՝ շնորհիվ այդ օրգաններում և համակարգերում սինթեզվող նյութերի փոխադրման։

Արյունը շարակցական հյուսվածքի տարատեսակ է, որը կազմված է պլազմայից և ձևավոր տարրերն են էրիթրոցիտները, լեյկոցիտները և թրոմբոցիտները։ Արյունատար մազանոթներում, որտեղ կատարվում է նյութափոխանակություն արյան և տարբեր հյուսվածքների բջիջների միջև, արյան պլազմայի մի մասը դուրս է գալիս և վերածվում հյուսվածքային հեղուկի։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: