Design a site like this with WordPress.com
Get started

Պատմություն

Ներկայացրու, համեմատիր հայկական կուսակցությունների և հայդուկային շարժման առաջացման պատճառները:

19-րդ դարի 70-80 ական թվականներին հայ ժողովուրդը հայտնվել էր սոցիալ-տնտեսական և քաղաքական ծանր պայմաններում։ Հայաստանի ազատագրության համար պայքարն ավելի արդյունավետ մղելու համար անհրաժեշտ էր քաղաքական կազմակերպվածության ավելի բարձր մակարդակ, քանի որ ազատագրական խմբակների հնարավորությունները սահմանափակ էին։ Սկսվեց խմբակների և միությունների միավորման գործընթացը, որն էլ հանգեցրեց ազգային-քաղաքական կուսակցությունների առաջացմանը։

Սուլթան Աբդուլ Համիդ II-ի հաստատած արյունալի վարչակարգի դեմ հայ ժողովուրդը դուրս եկավ ազատագրական պայքարի։ Արևմտահայ գյուղացին ինքնաբուխ ծավալեց պարտիզանական շարժումը, որը ստացել էր հայդուկային կամ ֆիդայական անվանումը։ Հայդուկները  վրիժառուներ էին, ովքեր բարձրանում էին լեռները, հեռանում անտառները և փոքրիկ խմբերով անզիջում պայքար ծավալում օսմանյան իշխանությունների դեմ։

Անդրանիկ Օզանյան, Գևորգ Չավուշ, Հրայր Դժոխք, Աղբյուր Սերոբ և Սոսե/ ռադիոնյութի պատրաստում որևիցե մեկի մասին/

Հրայր Դժոխք

Հրայրի համոզմամբ՝ Հայաստանի ապագան հայը պետք է կերտի: XIX դարավերջին Հայաստանը բաժանված էր երեք տերությունների՝ Իրանի, Ռուսաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև: Հայության ստվար հատվածը՝ Արևմտյան Հայաստանը, Օսմանյան կայսրության տիրապետության տակ էր: Եվ այստեղ ստեղծվեցին ազգային-ազատագրական պայքարի առանձին օջախներ: Ի հայտ եկան գործիչներ, որոնք հայությանը զինված պայքարի էին կոչում և զենքն առած՝ լեռներում պայքար էին մղում հանուն Հայաստանի ազատագրության: Արևմտյան Հայաստանում սկսվում էր ֆիդայական շարժման շրջանը: Առաջին հայ ֆիդայիներից էր Արմենակ Ղազարյանը, որ պատմությանը հայտնի է Հրայր Դժոխք անունով: Արմենակ Մամբրեի Ղազարյանը ծնվել է 1864 թ. Սասունի գավառի Խուլփ գավառակի Ահարոնք գյուղում, քահանայի ընտանիքում: Տակավին մանուկ էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Մշո դաշտի Ղզլաղաջ գյուղ, ուստի Հրայրը նախնական կրթությունը ստացել է նախ Տարոնի Ղըզլաղաջ գյուղի, ապա՝ Մշո Սուրբ Կարապետ վանքի դպրոցներում: Ավարտելուց հետո ուսումը շարունակել Մշո Միացյալ ընկերության վարժարանում: Ուսման ընթացքում ազատագրական շարժման ապագա գործիչը բացառիկ ունակություններ է ցուցաբերել և ավարտելով վարժարանը` Տարոնի հայկական գյուղերում ուսուցչությամբ է զբաղվել: Գործի բերումով Հրայրը շատ էր շրջագայում Մշո գյուղերում, ինչը նրան հնարավորություն է տվել ավելի մոտիկից ծանոթանալու հայ աշխատավորության կյանքին:

Ներկայացրու, հիմնավորիր արդի շրջանում որևիցե քեզ համար ընտրելի մի կուսակցություն:

Ես այնքան ակտիվ չեմ այդ ոլորտում, այդ պատճառով չեմ կարող ինչ-որ կուսակցություն վեր դասել մյուսներից։ Սակայն այս վերջին դեպքերից հետո, «Ելք» կուսակցության անդամներից մեկի գլխավորությամբ կատարվեց հեղափոխություն, որը որոշ չափով և՛ դրական, և՛ բացասական հետք թողեց և մեծ ազդեցություն ունեցավ յուրաքանչյուր հայ քաղաքացու համար։

«Հայկական բանակի դարավոր պատմությունը»

Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը հունվարի 28-ին նշում է հայկական բանակի կազմավորման 26-րդ տարեդարձը: Հայկական բանակի ստեղծման հարցում, սակայն, վճռորոշ դեր խաղաց 1990թ.-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը և որով նոր իրավական և գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման հարցում:

1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:

Հայկական Բանակի ձևավորման և զարգացման մասին խոսելով` կարելի է առանձնացնել երեք հիմնական փուլ: Առաջին փուլում (1989թ. փետրվարից` 1992թ. մայիս)՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների սրացման շրջանում, կամավորների ջոկատները ապահովում էին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Երկրորդ փուլը (1992թ. հունիսից` 1994թ. մայիս) կապված է պատերազմական պայմաններում ազգային Բանակի ձևավորման հետ: Երրորդ փուլը (1994թ. հունիսից մինչև մեր օրերը) կոչում են «բանակի կառուցում»:

Ընտրիր որևիցե մի երկիր, պատմիր այդ երկրի բանակի առանձնահատկությունների մասին:

Իսրայելի բանակի մասին

Իսրայել պետության բանակը և նրա անվտանգության գլխավոր մարմինը։ ՑԱԽԱԼ-ի ներկայիս պետն է գեներալ-լեյտենանտ Գադի Այզենկոտը։ Իսրայելական բանակը աշխարհի բոլոր բանակներից տարբերվում է նրանով, որ Իսրայելի պաշտպանության բանակում ծառայում է երկրի կանանց մեծամասնությունը։ Սակայն կանանց մոտ 1/3-րդը տարկետում են ստանում կամ ամբողջությամբ ազատվում են զինվորական ծառայությունից։ Ժամկետային ծառայության ավարտից հետո կանանց մեծամասնությունը ազատվում է ամենամյա զինվորական հավաքագրումից։ 1948 թվականի անկախության համար մղվող պատերազմում, երկրի ծանր իրավիճակի հետ կապված, կանայք ակտիվ մասնակցություն ունեցան Իսրայելի պաշտպանության գործում։ Պատերազմի ավարտից հետո կանայք գործնականորեն դադարեցին մասնակցել մարտական գործողություններին։ Ներկայումս կանանց մեծ մասը զորակոչվում է ոչ մարտական զորամասեր։ 2005 թվականի դրությամբ կանանց թույլատրվում է ծառայել Իսրայելի պաշտպանության բանակի ավելի քան 83 % զորամասերում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: