Design a site like this with WordPress.com
Get started

Կարդում ենք Թումանյան

Թումանյանի Տոհմը

Հայոց պատմության էջերում իրենց բազում սխրագործություններով հռչակված Մամիկոնյան նախարարական տան մի ճյուղը` Համազասպյանները X-XI դարերում Տարոնից գաղթել և բնակություն են հաստատել Լոռում մասնավորապես Դսեղում և նրա շրջակայքում: Ըստ տոհմական ավանդության Թումանյանները սերել են Լոռու Մամիկոնյաններից: Այդ մասին պահպանվել են վավերագրեր: Թումանյանը նույնպես իրեն համարել է Մամիկոնյաններից սերված և 80-90-ականների նրա նամակների մի մասը կրում է «Հովհաննես Թումանյանց — Մամիկոնյան» կնքադրոշմը: Նախքան գրական ասպարեզ մտնելը` 1887թ. Թումանյանը գրել է իր նախնիների բավական մանրամասն պատմությունը` «Գործք հարանց» վերնագրով: Այստեղ բանաստեղծը հիշատակում է իրենց տոհմական անունը` Տերսանք, նրանք աչքի էին ընկնում պատվասիրությամբ, վեհանձնությամբ, ռազմական ոգով և կենսուրախ բնավորությամբ: Ավելի ուշ 90-ական թվականներին Թումանյանը կազմել է նաև իր տոհմի ճյուղագրությունը: Նախնիների «Վարքագրությունը» բանաստեղծը սկսում է իր ապուպապի հորից` տոհմի Նահապետ Բարխուդարից, որի ծննդյան տարեթիվն անհայտ է, ոչինչ չգիտեն նաև նրա գործերի մասին: Տոհմի շառավիղն իբրև նահապետի համարվել է ավագ որդին:  Մեհրաբ /1740-1860/-ամուսնացել է ղազախեցի Ղազար քյոխվայի դստեր` Շահրուբանի հետ: Նա խելացի, արթուն և արի նահապետ էր: Մեհրաբը եղել է Դսեղի գյուղապետը և կոչվել է «յուզբաշի»: Հովակիմ /Օվագիմ 1760-1855/ – Քաջ ու հաղթանդամ Լոռու հայտնի իգիթներից մեկը: 18-րդ դարում, շնորհիվ իր քաջագործությունների նա մեծ հռչակ է ձեռք բերում: Խաչատուր Աբովյանն իր «Վերք Հայաստանի» վեպում տվել է Մեհրաբ և Օվագիմ Յուզբաշիների վիպական նկարագրությունը: Հովհաննես աղա /Ուհանեզ 1795-1868/- 1826-1827 թթ. Ուհանեզ աղան ռուսական բանակում պարսկերենի թարգմանիչ էր, անվանի զինվորական, մասնակցել է մի շարք պատերազմների: Նրա թուրն այժմ էլ պահպանվում է Թումանյանի տուն-թանգարանում: Կռվում տարած քաջագործությունների համար ստանում է շքանշաններ ենթասպայի աստիճան: Բացի այդ նա մեծ աշխատանք է կատարել Հայաստանի զանազան վայրերում ճանապարհներ կառուցելու համար:  Հովհաննես աղի կինը գեղեցիկ ու կիրթ կին էր. չէր սիրում գյուղի աշխատանքը: Նա ավելի էր սիրում քաղաքը և քաղաքային կյանքը: Նա է հետևել թոռան կրթությանը, նրա հագնվելուն, շարժուձևին, պահանջելով, որ ամեն ինչ մաքուր լինի: Թոռան անունը դրել է իր ամուսնու անունը` Օհաննես աղա: Եւ գյուղում այդպես էլ կոչում էին Թումանյանին` Օհաննես:
Ասլան /1839-1898/- տոհմի շառավիղներից նշանավորը, բանաստեղծի հայրը: Սանահինի վանքում երկու տարի դպիրի պաշտոն վարելուց հետո, 1874-ին, հակառակ իր կամքի ձեռնադրվում է քահանա` Տեր-Թադևոս անվամբ: Նա վերին աստիճանի բարի, անձնվեր մարդ էր, զվարճախոս: Ունեցել է հասարակական գործչի ջիղ. նա եղել է նախաձեռնողը կամ մասնակիցը Դսեղի կրթալուսավորական գործերի: Նրա անունը հիշատակվում է գյուղի դպրոցի հոգեբարձուների թվում: Իր աշխարհիկ հակումներով քահանան աջակցել է հայրենի գյուղում թատերական ներկայացումներ կազմակերպելու գործին: Սոնան /1842-1936/- բանաստեղծի մայրը, ծագում էր Քոչարյանների տոհմից , նույնպես Դսեղցի: Նրա հայրն ու եղբայրները փորձված հովիվներ ու որսորդներ են եղել: Սոնան բարձրահասակ, գեղեցիկ, աշխատասեր կին էր: Իր բազմանդամ ընտանիքի հոգսերով ծանրաբեռնված` գիշերները ճախարակի առջև նստած` թել էր մանում, հետն էլ երգում էր արևելյան եղանակներ, ժամանակի տարածված ժողովրդական և հայրենասիրական երգեր: Լինելով զրույց սիրող և լավ պատմող կին` նա իր երեխաներին լեգենդներ, առակներ և հեքիաթներ էր պատմում , համեմած ժողովրդական ոճով և դարձվածներով:
Հովհաննեսից բացի, Սոնան և Տեր-Թադևոսը ունեցել են յոթ զավակ` չորս տղա և երեք աղջիկ:

Ռոստոմ — 1871-1915թթ.
Օսան – 1874-1926թթ.
Իսկուհի – 1878-1943թթ.
Վահան – 1881-1937թթ.
Աստղիկ – 1885-1953թթ.
Արշավիր — 1888-1921թթ.
Արտաշես – 1892-1916թթ.

Աղբյուր

Թումանյանը պատմության մեջ

Մեր պատմության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Թումանյանի ազգային և որբախնամ գործունեությունը: Թումանյանի ազգային գործունեությունը ցեղասպանության տարիներին առանձնանում է հատկապես մշակույթի գործիչների պատմության մեջ: Այն բացառիկ է, եզակի, ընդ որում ոչ միայն հայ մշակույթի, այլ նաև համաշխարհային պատմության մեջ. անձնազոհության այդպիսի օրինակներ քիչ են մեր պատմության մեջ ինչպիսին է Թումանյանի օրինակը: Նա գիտակցաբար իր կյանքը վտանգի ենթարկելով ընտրում է այդ ճանապարհը՝ ամբողջությամբ նվիրվելով իր ժողովրդի ճակատագրին՝ չբաժանվելու պայմանով, իր ողջ ընտանիքի հետ կիսելով հային բաժին հասած յուրաքանչյուր դառնություն: Թումանյանն իր ամբողջ ներաշխարհարով կապվում է հայոց պատմական ճակատագրին, այլևս երբեք չբաժանվելու պայմանով: 1903 թվականին փակվեցին հայկական դպրոցները, գրավվեցին հայոց եկեղեցապատկան կալվածքները, ծայր առան զինված խռովություններ: Իսկ արդեն 1905-1907թթ. սկսվեց ռուսական առաջին հեղափոխությունը և հայ թուրքական արյունալի ընդհարումները:

Աղբյուր

Թումանյան թարկմանիչ

Թարգմանչական աշխատանքը միշտ եղել է  Թումանյանի ստեղծագործական աշխատանքի անբաժան մասը, նրա գեղարվեստական սկզբունքների դրսևորման կարևոր ոլորտներից մեկը։ Թարգմանությունը երբեք չի եղել «երկրորդական զբաղմունք»՝ կտրված հիմնական ստեղծագործական խնդիրներից։ Եվ թարգմանությունների մեջ Թումանյանը դրել է իր տաղանդի ամբողջ ուժը : Բավականին բազմազան են Թումանյանի թարգմանությունները թե աշխարհագրական տեսանկյունով, թե ժանրային առումով: Հետաքրքիր է, որ Թումանյան թարգմանիչը չի սիրում կենտրոնանալ որևէ հեղինակի վրա: Թումանյանը ամենից շատ թարգմանություններ կատարել է ռուս գրականությունից, հատկապես Պուշկինի և Լերմոնտովի ստեղծագործություններից: Ահա այն ստեղծագործությունների ցանկը, որ թարգմանել է Թումանյանը:

Նվարդ Թումանյանի հուշերից

Թումանյանի զավակները

Մուշեղ

Թումանյանի առաջին զավակների՝ Մուշեղի և Աշխենի դաստիարակության հոգսն իր վրա էր վերցրել Օլգայի մայր Շուշանիկը, որը լինելով անգրագետ կին՝ խիստ կարևորում էր թոռների լավ կրթությունը: Հետագայում իհարկե Թումանյանի մյուս երեխաները հայկական կրթություն ստացան՝ բացի Մուշեղից: Ասում են, որ Թումանյանի, Մուշեղի և Աշխենի հարաբերությունները նման չէին ծնողի և երեխաների հարաբերությունների: Այն ավելի շուտ հիշեցնում էր ընկերական մտերմություն: Առաջին Աշխարհամարտից և Խորհրդային կարգերի հաստատումից հետո Մուշեղը վերադարձավ Վրաստան: Աշխատում էր դպրոցում: 1937 թվականին նա աքսորվեց Տայշեն (Սիբիր) տաս տարով՝ նամակներ գրելու իրավունքով: Բայց  նամակները շատ հազվադեպ էին տեղ հասնում: Մեկ տարի անց ընտանիքը լուր ստացավ, որ Մուշեղն էլ չկա: Նա վախճանվել էր աքսորավայրում…

Արեգ

Թումանյանի երկրորդ որդին՝ Արեգը, կոմունիստ էր: Ասում են, որ նա լավ ծանոթ էր Միկոյանին: Ժամանակին հենց Միկոյանն է Արեգին ծանոթացրել Ստալինի հետ: Արեգին կնոջ հետ աքսորեցին Սիբիր: Նրանց միակ դուստրը՝ Սուրման, մնաց տատիկի՝  Օլգայի խնամակալության տակ: Հետագայում Սուրման մեկնել է Մոսկվա և պարզել, որ հորը գնդակահարել են 1939 թվականին ապրիլի 2-ին:

Համլիկ

Թումանյանի երրորդ զավակը՝ Համլիկը, շատ չարաճճի երեխա է եղել: Նա մեծ հետաքրքրություն ուներ լեզուների և գրականության նկատմամբ: Թումանյանը որդուն ուղարկում է Սորբոնի համալսարան ուսանելու փիլիսոփայություն: Այնտեղից նա շատ նամակներ է ուղարկում: Կենսագրականները փաստում են, որ Համլիկը Թումանյանների մեջ միակ էր, որից ամենաշատ նամակներն են պահպանվել: Նա թե՛ քույրերին, թե՛ ծնողներին առանձին-առաձին նամակներ է գրում: Ուսումն ավարտելուց հետո Համլիկը վերադառնում է Թիֆլիս, իսկ մի քանի տարի անց աքսորվում է Սիբիր: Հատկանշական է, որ  առաջին աքսորից հետո Համլիկին հաջողվում է ազատվել աքսորավայրից: Նա վերադառնում է հայրենի տուն և բաժանվում է կնոջից՝ կանխազգալով, որ վտանգը դեռ չի մարել: Եվ նա իրավացի էր: 37 թվականին Համլիկը կրկին աքսորվում է Սիբիր՝ այս կերպ ազատելով ընտանիքին սպառնացող վտանգից: Թումանյանի թոռնուհին՝ Իրմա Սաֆրազբեկյանը պնդում է, որ Համլիկին աքսորելու հրամանը տվել է Բերյան:

Ատավազդ

Արտավազդ կամ Արտիկ Թումանյանը տաղանդավոր նկարիչ էր: Նա բազմաթիվ աշխատություններ էր կարդում տարբեր հայտնի նկարիչների մասին: Արտիկը նույնպես կամավորական զինվոր էր և մասնակցում էր ազատագրական մարտերին: Դեկտեմբերի 3-ին «Հորիզոն» թերթում Թումանյանը կարդում է Վանում զոհվածների անունները, որոնց մեջ էր դժբախտաբար նաև Արտավազդ Թումանյան անուն ազգանունը…Անասելի ծանր օրեր ապրեց Թումանյանը: Մանավանդ, որ նա արդեն հասցրել էր կորցնել իր երկու եղբայրներին՝ Արտաշեսին և Ռոստոմին:

Աշխեն

Իսկ Թումանյանի վեց դուստրերից ավագը՝ Աշխեն Թումանյանը, եղավ Եվրոպայի շատ քաղաքներում: Ամունացավ քաղաքական գործչի հետ և տեղափոխվեց Երևան՝ դառնալով Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը: Ղեկավարեց թանգարանը մինչև 1966 թիվը: Աշխեն Թումանյանը վախճանվեց 1968 թվականին:

Նվարդ

Թումանյանի դուստրերը մեծ ներդրում ունեցան նրա գրական ժառանգության պահպանման գործում: Նվարդը հոր մասին հուշագրություն ստեղծեց: Մասնագիտությամբ պատմաբան էր: Նվարդը Դսեղի տուն-թանգարանի հիմնադիրներից էր և մեծ ներդրում ունեցավ նաև երևանյան թանգարանի կազմակերպման գործում:

Արփինեկ

Արփենիկը Գայանյան օրիորդաց դպրոցից էր: Տեղափոխվել էր Մոսկվա և աշխատանքի էր անցել Նախարարական խորհրդի հայկական բաժնում: Որոշ ժամանակ անց նշանակվել էր Լենինյան հանրային գրադարանի հայկական բաժնի գլխավոր գրադարանավար: Կյանքի վերջին շրջանում հաստատվել էր Երևանում: Գրադարանավարական գործի մեծ փորձն Արփենիկը ներդրեց իր հոր անձնական, բացառիկ գրադարանի մշակման գործում:

Անուշ

Անուշը սովորել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում: Սիրել է դաշնամուր նվագել և գրքեր կարդալ: Գրել է ոտանավորներ ու քառյակներ: Նաև երկու պատմվածք` նվիրված հորը: Անուշը Հովհաննես Թումանյանի տասը զավակներից ամենից ռոմանտիկն ու երազկոտն էր: Նա ապրեց մի կարճ և ներքին հակասություններով լի կյանք:

Սեդա

Սեդա Թումանյանը ունեցել է նաև երկրորդ անուն՝ Հայկանուշ: Նրա ծնվելուց առաջ Թումանյանը հյուրընկալում է Զորավար Անդրանիկին: Վերջինս տեղեկանում է, որ ընտանիքում համալրում է սպասվում ու խնդրում է, որ Թումանյանը տղա ունենալու դեպքում զավակի անունը դնի Հայկ, իսկ աղջկա դեպքում՝ Հայկանուշ: Թումանյանն արդեն ընտրել էր Սեդա անունը, բայց չի էլ ցանականում վիրավորել ու անտեսել թանկ հյուրի խնդրանքը: Սեդան մեծ մասնակցություն է ունենում Թիֆլիսի իրենց բնակարանից իրերի Երևան փոխադրման և հուշասենյակների ձևավորման գործում: Ունեցել է մեկ դուստր` Իրմա անունով:

Թամար

Թամարը նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում: Հետո սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1933 թվականին մտել է Ալեքսանդր Թամանյանի արվեստանոց: Թամարը ղեկավարել է թանգարանը 1966-1989 թվականներին: Նա իրականացրեց թանգարանի մի անկյունում «Վերնատան» հուշասենյակը վերստեղծելու գաղափարը:Զավակների հարցում բախտն անողոք եղավ Թումանյանի նկատմամբ: 10 զավակից նա ունեցավ 7 թոռ…Ահա այսպիսին էին Թումանյանի զավակները…

Աղբյուր

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: