Design a site like this with WordPress.com
Get started

Մկանների կառուցվածքը և գործողությունները

Կմախքային մկանների կառուցվածքային միավորները կծողական բազմակորիզ մանրաթելիկներն են, որոնք ձևավորվում են խրձեր Մանրաթելիկների առանձին խրձերը ծածկված են թաղանթով։ Խրձերը խմբավորվելով՝ ձևավորվում են մկանը։ Մկանը շրջապատված է ընդհանուր՝ շարակցահյուսվածքային թաղանթով։

Մի շարք մկանների կառուցվածքում տարբերում են փորիկը և ջլերը։ Մկանի փորիկը կազմված է շարակցահյուսվածքային թաղանթով ծածկված միջաձիգզոլավոր մկանաթելերի բազմաթիվ խրձերից։ Ջլերի օգնությամբ մկանն ամրանում է ոսկրորին։ Շարժման ընթացքում ավելի սակավաշարժ ոսկրերին միացող ջլին անվանում են մկանի գլխիկ, իսկ շարժուն ոսկրերին միացողը՝ մկանի պոչ։

Մկանների մի մասը պտտում են ոսկրը ժամացույցի սլաքի ուղղությամբ, մյուսները՝ հակառակ ուղղությամբ։ Հակառակ ազդեցության մկաններն անվանում են հակազդիչներ, իսկ միևնույն ուղղությամբ գործող մկանները՝ համազդիչներ։

Մարդու մարմնում առանձնացնում են մկանների երկու խումբ՝ գլխի մկանների և իրանի ու վերջույթների մկաններ։ Գլխի մկաններն են դիմախաղի և ծամելու մկանները։ Դիմախաղի մկաններն ամրանում են գանգի դիմային բաժնի ոսկրերին, մաշկին, կարող են միացած լինել նաև միայն մաշկին։

Ծամելու մկաններն ամրանում են գանգի անշարժ բաժինների ոսկրերին, ինչպես նաև ստորին ծնոտին։ Քունքային մկանները կծկվում են ծամելու պարագայում՝ ձգելով ստորին ծնոտը դեպի վեր։ Իսկ ծամելու մկանները կծկվելիս իջեցնում են ստորին ծնոտը։ Աչքի օղակադիր մկանի կծկման արդյունքում փակվում են աչքերը, իսկ բերանի օղադիր մկանի կծկման հետևանքով փակվում է բերանը։ Պարանոցի առջևի մասում տեղակայված ձախ և աջ կրծոսկրաանրակապտկաձև մկանների հաջորդական կծկման պարագայում մարդը թեքում է գլուխը ձախ-աջ։

Ոթովայնի մկանները մասնակցում են շնչառությանը, մարմինը դեպի առաջ և կողքեր թեքելուն և այլն։ Արտաքին միջողային մկաններն իրակնացնում են ներշնչումը, ներքին միջողային մկանները՝ արտաշնչումը։ Սեղանաձև մկանը կծկվում է թիակներն իրար մոտեցնելու և գլուխը դեպի հետ թեքելիս։ Մեջքի լայն մկանի կծկման պարագայում բազուկն իջնում է և շարժվում դեպի հետ։ Կապված ուղիղ քայլելու հետ՝ առավել լավ զարգացած են մեջքի խորքային մկանները, որոնք տեղակայված են ողնաշարի երկայնքով, և նստատեղի մկանները։

Մեջքի խորքային մկաններն ուղղում են մարմինը և թեքում այն դեպի հետ, իսկ նստատեղի մկանները ձգում են ազդրը դեպի հետ։ Դելտաձև մկանը տեղակայված է բազկային հոդի վերևում։ Կծկվելիս այն պահում է ձեռքը հորիզոնական դիրքում։ Բազկի երկգլուխ և եռագլուխ մկանները հակազդիչներ են։ Երկգլուխ մկանը ծալում է ձեռքը, իսկ եռագլուխը՝ տարածում։ Հակազդիչներ են նաև նախաբազկի՝ դաստակն ու մատները ծալող և տարածող մկանները։ Ազդրի ներքին մակերևույթին տեղակայված է ազդրի շատ հզոր քառագլուխ մկանը։ Այն միաժամանակ ծալում է ոտքը կոնքազդրային հոդում և տարածում ոտքը ծնկային հոդում։ Ազդրի քառագլուխ մկանի հակազդիչներն են նստատեղի մկանները։ Ազդրի հետին մակերևույթին տեղակայված են ոտքը ծնկային հոդում ծալող երեք մկանները։ Լավ զարգացած է նաև ձկնամկանը, որն ապահովում է մարմնի ուղղահայաց դիրքը, մասնակցում քայլուն, քասքին, զատկելուն։

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: