Design a site like this with WordPress.com
Get started

Ֆիզիկա Դաս 14․

§20. Գաղափար մեխանիկական տատանումների մասին: §21. Մարող և չմարող տատանումներ:Ազատ և հարկադրական տատանումներ։

1.  Մեխանիկական տատանումների ինչ օրինակներ գիտեք:

Սրտի բաբախումը, ձայնալարերի թրթռումը, թիթեռնիկի թևերի թափահարումը, ավտոմեքենայի շարժիչի գլանում մխոցի առաջընթաց-հետևընթաց շարժումը, կարի մեքենայի ասեղի վեր ու վար շարժումը, ծառերի ճյուղերի օրորվելը, ատոմների տեղաշարժերն իրենք հավասարակշության դիրքերից մերթ այս, մերթ այն կողմ և այլ։

 2.  Ինչն է բնորոշ բոլոր տատանողական շարժումներին:

Տատանումները շարժումներ են, որոնք կատարվում են հերթականորեն՝ հակադիր ուղղություններով։

 3.  Որ տատանումներն են անվանում պարբերական:

Բազմաթիվ տատանումներ, ինչպես, օրինակ, զարկերակի կանոնավոր խփոցները, ավտոմեքենայի շարժիչի մխոցի շարժումները որոշակի հավասար ժամանակներից հետո նույնությամբ կրկնվում են։

 4.  Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում տատանումների պարբերություն:

Այն ամենափոքր ժամանակամիջոցը, որից հետո տատանումները կրկնվում են, կոչվում է տատանումների պարբերություն։

 5.  Ինչ միավորներով է արտահայտվում տատանումների պարբերությունը:

Այն արտահայտվում է ժամանակի միավորներով՝ վայրկյանով (վ), րոպեով (ր) և այլն։

 6.  Ինչ է տատանումների լայնույթը: Ինչ միավորներվ է այն արտահայտվում:

Տատանող մարմնի առավելագույն շեղումը հավասարակշռության դիրքից կոչվում է տատանումների լայնույթ։ Տատանումների լայնույթն արտահայտվում է երկարության միավորներով՝ մետրով (մ), սանտիմետրով (սմ) և այլն։

 7.  Ինչ է տատանումների հաճախությունը: Ինչ միավորներով է այն արտահայտվում

Տատանումների հաճախություն է կոչվում 1վ-ում տատանումների թիվը։ Հաճախությունն արտահայտվում է հերցով (Հց)-ի պատիվ գերմանացի ֆիզիկոս Հայնրիխ Հերցի։

 8.  Որ հաճախությունն է կոչվում 1 Հց:

Տատանումների հաճախությունը։

 9.  Քանի  Հց է 1 կՀց-ը, 1 ՄՀց-ը, 1 ԳՀց-ը:

1կՀց=103  Հց, 1Մց=106  Հց, 1Գհց=109 Հց։

10. Ինչպես են որոշում տատանումների պարբերությունը և հաճախությունը:

11.Որոնք են տատանումների մարման պատճառները:

Ճոճանակի տատանումների մարման պատճառն օդի ազդեցությունն է տատանվող գնդիկի վրա և կախման կետում շփման առկայությունը։

12. Ինչ պայմաններում ճոճանակի տատանումները կլինեն չմարող:

Օդի և շփման բացակայության դեպքում ճոճանակը կտատանվեր անվերջ, այսինքն՝ ճոճանակի տատանումները կլինեն չմարող։

13.Ինչու են ճոճանակը անվանում տատանողական համակարգ:

Երբ խոսում ենք ճոճանակի մասին, հաճախ մոռանում ենք, որ այն չէր տատանվի, եթե չլիներ երկրագունդը։ Նշանակում է ՝ <<ճոճանակ>> ասելով պետք է հասկանալ ոչ միայն թելը և նրանից կախված գնդիկը, այլ նաև Երկիրը։ Ճոճանակը տատանողական համակարգ է։

14. Ինչ է մաթեմատիկական ճոճանակը:

Եթե թելը շատ թեթև է գնդիկից և, բացի այդ, նրա երկարությունը շատ մեծ է գնդիկի տրամագծից, ապա այդպիսի համակարգն անվանում են մաթեմատիկական ճոճանակ։

15. Ինչ է զսպզնզկավոր ճոճանակը:

Զսպանակավոր ճոճանակը զսպանակ է, որի մի ծայրին ամրացված է անշարժ ամրակալանին, իսկ մյուսը՝ ազատ ծայրից կախված է բեռ։

16.Որ տատանումներն են անվանում ազատ: Բերել օրինակներ:

Մաթեմատիկական և զսպանակավոր ճոճանակների տատանումները կոչվում են ազատ։

17.Որ տատանումներն են կոչվում սեփական:

Տատանողական համակարգում գործող ուժերի ազդեցությամբ ծագող տատանումները, երբ համակարգի վրա այլ ուժեր չէն ազդում, կոչվում են սեփական տատանումներ։

18.Որ տատանումներն են կոչվում հարկադրական: Բերել օրինակներ:

Կարի մեքենայի ասեղի վեր ու վար շարժումը, անհարթ ճանապարհով շարժվող մեքենայի ցնցումները, ճլորթու ճոճվելը, երբ պարբերաբար այն հրում են։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: